Դատական ակտեր, խռոված հեռացած տնօրեններ, չկայացած մրցույթ. թատրոնների օրենսդրական բացերը մնում են

2018 թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խռովություններ սկսվեցին ՀՀ մի շարք մշակութային օջախներում, հատկապես թատրոններում:

Երեւան եկան խնդիրներ, որոնց մասին երկար տարիներ լռել էին արվեստի ներկայացուցիչները: Խնդիրը համատարած բնույթ էր կրում, մասնավորապես, մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ թատրոններում խռովություններն  իրար հաջորդեցին՝ հասնելով գործադուլի: Երկարատեւ գործադուլներից ու բողոքներից հետո թատրոններում որոշ տնօրեններ եւ գեղարվեստական ղեկավարներ հրաժարական տվեցին:

Ամիսներ անց այդ թատրոններից որոշներում խնդիրը կարգավորվեց մշակույթի նախարարության միջամտությամբ, սակայն ականատեսը եղանք նաեւ հակառակ պատկերին, երբ նախարարության պատասխանատու անձինք, փոփոխություններ կատարելով ՊՈԱԿ-ի ներսում, պառակտում մտցրին եւ բողոքի նոր ալիք բարձրացրին:

Վերոնշյալ ՊՈԱԿ-ների թվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը մինչեւ օրս տնօրեն չունի: Թատրոնն ունի տնօրենի ԺՊ, որը նախկին փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն է: Նա պաշտոնապես Օպերային թատրոնի ԺՊ-ն է ապրիլի 1-ից: ՀԺ-ի հետ զրույցում Կիրակոսյանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե թատրոնի ներսում կա՞ որեւէ մեկը, որը կցանկանա զբաղեցնել տնօրենի պաշտոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ ՀԺ-ին հայտնեցին, որ տնօրենի մրցույթի կայացման օրը դեռ հայտնի չէ:

Այն բանից հետո, երբ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ազատեց տնօրենի պաշտոնից, այստեղ եւս խռովություններ սկսվեցին: Օպերային թատրոնի անձնակազմը ստորագրահավաք կազմակերպեց՝ աջակցություն Օրբելյանի եւ ընդդեմ Նազենի Ղարիբյանի: Նրանք հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումը ոչինչ չտվեց: Ըստ ՏԻՄ օրենքի՝ Օրբելյանը չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնը: Թատրոնի անձնակազմը ՀՀ վարչապետին էր ներկայացրել Ղարիբյանի՝ Օրբելյանին ազատելու համար հիմք ընդունած 10 կետից բաղկացած փաստարկների հակափաստարկները: Երկու ամիս պատասխան չստանալուց հետո Օրբելյանը դիմեց դատարան: Դատական պրոցեսը դեռ ընթացքի մեջ է:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Այս թատրոնի դեպքում եւս հայտնի չէ, թե տնօրենի մրցույթը երբ կկայանա: Ռուսական թատրոնում պետք է տնօրենի մրցույթ անցկացվեր հուլիս 3-ին, բայց քանի որ տնօրենի ժՊ Յուրի Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց: Իգիթխանյանին փոխարինեց Մարիաննա Մխիթարյանը:

Այս պահին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի նոր միասնական կարգ է մշակվում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ Էլմիրա Մուրադյանը՝ անդրադառնալով ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթին: Թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018 թ. դեկտեմբերի 30-ին: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին. այդ մասին թատրոնի աշխատակազմին հայտնել էր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Շուրջ 20 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Դավթյանը թատրոնից խռոված էր հեռացել:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Լիլիթ Փալանջյանը: Հունվարի 9-ից պաշտոնապես տնօրենի ԺՊ-ի պաշտոն զբաղեցնող Փալանջյանի առջեւ Խորեոգրաֆիայի թատրոնի դռները բացվեցին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո, քանի որ նախկին տնօրենը բանալիները վերցրել եւ ամանորյա հանգիստն էր վայելու ԱՄՆ-ում: Թատրոնի անձնակազմը այդպես էլ չընդունեց Լիլիթ Փալանջյանին: Մինչեւ օրս թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում է նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:

Հուլիսի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անվավեր էր ճանաչել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Դատարանի որոշմամբ՝ մոտ 1 միլիոն ՀՀ դրամ կբռնագանձվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Թատրոնի անձնակազմը եւս պատրաստվում է դիմել դատարան քանի որ արդեն 9 ամսից ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել:

Լիլիթ Փալանջյանի՝ տնօրենի ժՊ-ի պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է, սակայն նա շարունակում է մնալ այդ պաշտոնում:

Օպերային թատրոնի ինչպես նաեւ Խորեոգրաֆիայի եւ Ռուսական թատրոնների վերաբերյալ ԿԳՄՍ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահին քննարկման փուլում են այդ ՊՈԱԿ-ների տնօրենների հարցերը: Խորեոգրաֆիայի թատրոնի դեպքում քննարկվում է թատրոնի՝ նախարարության ենթակայությամբ լինել-չլինելու հարցը: Օպերային եւ Ռուսական թատրոնների դեպքում էլ նախարարությունը ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի նոր միասնական կարգ է մշակում: Դեռեւս չեն կարող մրցույթի օրեր նշանակել, քանի որ հստակ ընթացակարգ չկա՝ քննարկման փուլում է:

Կոնֆլիկտային թատրոնների թվում է նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը: ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոններից թերեւս սա առաջիններից էր, որ բողոքեց միաժամանակ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները զբաղեցնող Վիգեն Չալդրանյանի դեմ: Վիգեն Չալդրանյանին նշանակել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ առանց թատրոնի անձնակազմի կարծիքը հաշվի առնելու: Չալդրանյանը նախ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ տնօրենի պաշտոնից: Կարճ ժամանակ անց նա մեկնեց ԱՄՆ, ապա այնտեղից նամակի միջոցով հայտնեց Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին:

Այժմ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է դերասան Արման Նավասարդյանը։ Նա տնօրեն է ընտրվել սույն թվականի մայիսին, մինչ այդ նա թատրոնի տնօրենի ԺՊ-ն էր: Ի սկզբանե թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հոգի էին հայտ ներկայացրել, երկրորդ թեկնածուն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր, որը սակայն վերջին պահին մրցույթին չի մասնակցել: Համազգային թատրոնը իր կազմից ընտրեց թե՛ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, թե՛ տնօրեն Արման Նավասարդյանին:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում 1998 -ից որպես գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն նշանակված է Ռուբեն Բաբայանը: Քսան տարուց ավելի Տիկնիկայինը ղեկավարող  Բաբայանի դեմ եւս բողոքներ հնչեցին, սակայն դրանք  վերեւներում լսելի չեղան: Խոսքը վերաբերում է  բեմի մեքենավարներին, որոնք տեւական ժամանակ է՝ ինչ կոնֆլիկտի մեջ էին Բաբայանի հետ:

ՀԺ-ի հետ զրույցում նրանք հայտնել էին, որ Բաբայանի ընտանիքի անդամները՝ կինն ու որդիները, վերջինիս հետ համահավասար հանձնարարություններ են տալիս, եւ շատ հաճախ չի տարբերվում, թե ով ինչ գործառույթ է իրականացնում: Մեր զրույցում Բաբայանը փոխանցել էր, որ աշխատակիցներին առաջարկել է դիմել դատարան, եթե  մտածում են, որ իրենց շահագործել է:

Ռուբեն Բաբայանը հայտնել էր, որ շատ մարդիկ աչք ունեն իր պաշտոնի վրա: Նրա խոսքով՝ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կարողացել թատրոնը խելքի բերել: Երբ 25 տարի առաջ ընդունել է թատրոնը, այն 30 միլիոն դրամի պարտք է ունեցել, ներքաշված է եղել մի շարք դատական պրոցեսների մեջ, 4 ամսվա չվճարված աշխատավարձ, դրան գումարած՝ անջատված էլեկտրաէներգիան եւ գազը: Տիկնիկայինում կրքերը հանդարտվել են, իսկ Ռուբեն Բաբայանը շարունակում է պաշտոնավարել:

Տպել
2544 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ