Մայրը երեխային սպանել է՝ բերանին փաթաթելով կիսաշրջազգեստ. դին դրել է աղբարկղի մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու  դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1793 դիտում

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը

60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

Առաջիկա շաբաթը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պատրիարք ընտրվեց Մաշալյանը. Աթեշյանը շնորհավորել եւ բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Անցած 1 օրում ՀՀ տարածքում գրանցվել է 12 տրանսպորտային պատահար. զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 16 մարդ

Հայաստանում 2-3 անգամ ավելի շատ ինքնասպան են լինում տղամարդիկ եւ առավելապես՝ ձմռանը

Ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն. ոստիկանության բացահայտումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Ավազակային հարձակում Երեւանում. 2 ՌԴ քաղաքացի կապել են երրորդին, դանակահարել ու թալանել

Քաղաքապետարանը Գորան Բրեգովիչի երեւանյան համերգի համար հատկացրել է ավելի քան 34 միլիոն դրամ (65 հազար եվրո)

«Սիրելի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ մանիպուլյացիայով մի զբաղվեք». Մակունցը՝ Նաիրա Զոհրաբյանին