Հանքահորերին հարակից տարածքներն առհասարակ չեն ուսումնասիրվել․ «ԷԼԱՐԴ»-ի ու «Լիդիան»-ի ներկայացուցիչները բանավիճեցին

«ԷԼԱՐԴ» միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի պահ կասկածեց՝ արդյոք ինքը ճի՞շտ է հասկացել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետների այն միտքը, որ հիմա հնարավոր չէ կառավարությունից ակնկալել երաշխիքներ մի բանի (խոսքը հանքի շահագործման մասին է) վերաբերյալ, որը ոչ կառուցվել է, ոչ փորձարկվել․

«Այսինքն՝ երաշխավորել մի բան, որը ոչ կառուցել է, ոչ փորձարկվել, կլինի վաղաժամ, եւ հետեւաբար, ձեր տրամաբաnությամբ, ինչպե՞ս եք գնահատում դա, եթե հնարավոր չէ երաշխավորել մի բան, որը ոչ կառուցվել է, ոչ փորձարկվել, նշանակում է՝ հնարավոր չէ գնահատել մի բան, որը ոչ կառուցվել է, ոչ փորձարկվել, ուրեմն՝ մինչեւ չփորձարկվի, չի կարելի գնահատել։ Բայց մենք ձեզնից ուզում էինք իմանալ՝ կարող ա՞ կառուցվի եւ փորձարկվի ու դառնա բնապահպանական աղետ։ Ասում եք՝ դե պետք ա կառուցել, գնահատել, հասկանալ, բա էդքանը մենք էլ գիտենք, բա փորձաքննության իմաստն ինչի՞ մեջ էր»,- հարց հնչեցրեց վարչապետը։

Ի պատասխան՝ փորձագետներն ասացին, որ ծրագրի ցանկացած պրոդուկտի երաշխիք պետք է տրամադրվի պատասխանատու կողմից, իսկ համապատասխանության ընդունումը՝ ուրիշ մարմինների կողմից․

«Տվյալ դեպքում «Լիդիան»-ը շահագործում է, փակում հանքը, նրանք են պատասխանատու երաշխավորել կառավարությանը, որ իրենք համապատասխանում են բոլոր ստանդարտներին, իսկ երբ ասացինք՝ արդարացի չի լինի մեզնից երաշխիքներ խնդրել նախքան կառուցելը, նկատի ունեինք, որ այս փուլում համարում ենք, որ ներկայիս ԲՍԱԳ-ը թերի է, ուստի մենք չենք կարղ արժեւեորել համապաստախանությունը, որովհետեւ նրանց տվյալները թերի են, եւ ասացինք, որ ՀՀ կառավարությունը կարող է սեփական ընտրությունն անել»։

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, դիմելով «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներին, ասաց, որ նրանք առաջարկել են մեղմման միջոցներ, սակայն եթե կուռ ելակետային վիճակն ամրագրված չէ, ապա այս անորոշ պայմաններում հնարավոր է՞ հասկանալ, թե մեղղման ի՞նչ միջոցներ պետք է կիրառվեն, եթե ի սկզբանե հայտնի չէ, թե ինչ ազդեցություններ պիտի մեղմվեն, եթե չգիտենք ռիսկերի բնույթը եւ մասշտաբը։

Փորձագետները պատասխանեցին, որ դրանք ստանդարտ միջոցառումներ են, որ օգտագործվում են տարբեր հանքավայրերում, դրանք հենվում են իրենց փորձառության վրա, որպեսզի ռիսկերը պարփակեն, պետք է մաքսիմացնեն մեղմացման միջոցառումները․ «Եթե հիշում եք՝ մեր առաջարկները կոնցեպտուալ բնույթի են, կոնցեպցիան նույնն է ամենուր»,- հավալեց փորձագետը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ ուզում է հստակ հասկանալ՝ հանքը շահագերծելու դեպքում ունենո՞ւմ ենք բնապահպանական ռիսկեր։ Նա հակասություն տեսավ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների մեկնաբանություններում․

«Սկզբում հնչում է միտք, որ եթե «Լիդիան»-ի մեղղման միջոցառումներին հավելվեն լրացուցիչ միջոցառումներ, ապա ջրերի վրա ազդեցության ռիսկերը կդառնան կառավարելի, հետո «Լիդիան»-ի եզրակացությունը թերի է, նոր ՇՄԱԳ է պետք, հետո եթե ՇՄԱԳ-ը լրացվի, թարմացվի եւ այլն․․․իրար հակասող բաներ են, անհասկանալի է։ Եթե թերի էին ՇՄԱԳ-ի տվյալները, էդքանով չպիտի՞ ավարտվեր էս եզրակացությունը»,- հարց հնչեցրեց Թունյանը։

Տեսակոնֆերանսի ժամանակ «Լիդիան» ընկերության ներկայացուցիչը խնդրեց «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահին բացատրել, թե թերությունները, որ մատնանշվում է փորձագետի կողմից, ո՞ր ստանդարտի համաձայն է նշվում։

«Արդյոք ծանո՞թ եք ՀՀ օրենսդրությանը, որը միգուցե որոշ մարդկանց մեկնաբանությամբ հստակ չի սահմանում, համենայն դեպս կա գրված, թե որ դեպքերում է վերանայվում ՇՄԱԳ-ը, եւ արդյոք նայե՞լ եք միջազգային ստանդարտները, եւ ո՞ր մի ստանդարտն է, որ մեր ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ը չի համապատասխանում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նոր ՇՄԱԳ/ԲՍԱԳ–ի։ Մեր նախագիծը բազմիցս փորձաքննության է ենթարկվել միջազգային կազմակերպության կողմից եւ արձանագրել է IFC եւ EBRD ստանդարտներին համապատասխանություն»,- նշեց «Լիդիանի» ներկայացուցիչը։

«Էլարդի» փորձագետը չգիտեր, որ քննարկմանը ներկա է նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. «Ես տեղյակ չէի, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչը ներկա է լինելու քննարկմանը։ Մենք  «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ ծավալուն հաղորդակցություն ենք ունեցել մեր եզրակացության նախագիծը ներկայացնելուց հետո, այդ քննարկումները ծավալուն եւ հանգամանալից վերանայել են բոլոր փաստաթղթերը, ոչ միայն ՇՄԱԳ-ը եւ սոցիալական ազդեցության գնահատումը, այլ նաեւ մի մեծ ծավալ «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեի ներկայացրած փաստաթղթերի, նաեւ տարբեր տվյալների շտեմարաններում մեր կատարած որոնումների արդյունքում ստացված փաստաթղթերի։ Կրկնում եմ, ՇՄԱԳ-ը նորից պատվիրելը իմ ասելիքը չէ՝ արժե՞ դա անել, թե՞ չէ, կամ երբ։ Ես գիտեմ, որ մի շարք մոդելավորումներ եւ ուսումնասիրություններ, եւ մենք այդ ամենը ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր ծավալուն քննարկել ենք ձեր ներկայացուցիչների հետ, դուք ունեք բազմաթիվ թերացումներ, եւ չեմ կարծում՝ սա ճիշտ տեղն է դրանք քննարկելու։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով դա ամենաճիշտ տեղն է այդ հարցերը քննարկելու համար, որին ի պատասխան՝ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետը պարզաբանեց։

«Դուք ներկայացրել եք 11-էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին, մենք արձագանքել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք ավելացրել եւ ՔԿ-ի միջոցով ձեզ հարցեր ենք ուղղել, դուք այդ հարցերի մեծ մասին չեք պատասխանել, կամ պատասխանները պարզապես շրջանցող են եղել իրենց էությամբ։ Մի քանիսը ձեր պատասխաններից մեզ նույնիսկ օգնեցին բարելավել մեր գնահատումը, կոնկրետ կարող եմ ասել, թե որոնք, բայց եւ այնպես ինձ ասել, թե սա ճիշտ տեղը կլինի քննակել այդ 11 էջը եւ մեր 30 էջը պատասխանի, երեւի արդարացի չէր լինի, ինչեւէ։ Դուք ձեր գնահատումը ձախողել է մի քանի կարեւոր, առանցքային ուղղություններով կարեւոր առանցքային ուսումնասիրություններ կատարել։ Ձեր ուսումնասիրությունը կենտրոնացրել եք հորերի մասով։ Ինչ-որ մեկն ասաց, որ դուք պատրաստ եք բաց թողած միջոցառումներն իրականացնել, բայց դրանով դուք ընդունում եք, որ թերացել եք»։

Փորձագետը պնդեց, որ «Լիդիան»-ի գնահատումը թերի է, եւ մի շարք գործողություններ ընդանրապես չեն էլ ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ․

«Դուք հորերը փորել եք միայն բաց հանքի տարածքում, հարակից տարածքներն առհասարակ չեն ուսումնասիրվել, եւ ձեր թիմի պատասխանն այն էր, որ աղբյուրներն այնքան շատ են, որ մենք չենք կարող բոլորը ուսումնասիրել, մենք ձեզ չենք խնդրել բոլոր աղբյուրները ուսումնասիրել ջրերի։ Մենք վեր ենք հանել ձեր հաշվետվության մեջ եղած բացերը։ Ձեր թիմից մեր ստացած պատասխանները շրջանցող պատասխաններ էին։ Ես պետք է չհամաձայնեմ ձեր այն պնդմանը, որ դուք ամեն հարցի արձագանքել եք, ես գնահատում եմ այն փաստը, որ դուք պատրաստակամ եք ապահովելու համապատասխանությունը, որ պատրաստ եք կառավարման համակարգը ադապտացնել, որ պատրաստ եք ճկուն լինել ձեր նախագծերի եւ պլանների մեջ, բայց ես պիտի չհամաձայնեմ առ այն, որ դուք հետեւել եք բոլոր անհրաժեշտ գործողություններին՝ ըստ ստանդարտ պրոտոկոլների, ձեր գնահատումը թերի է»։

«Լիդիան»-ի ներկայացուցիչը նախ խնդրեց վիրավորական որակումներ չտալ, ապա պնդեց, որ երբ նշվում է թերացում, ո՞ր ստանդարտի հիման վրա է այդպիսի գնահատական տրվում։

«ԷԼԱՐԴ»-ի ներկայացուցիչն արձագանքեց, որ ինքը վիրավորելու մտադրություն չուներ. «Մենք շատ հանգամանալից ուսումնասիրել ենք։ Ես հղում եմ անում պարզապես մեր եզրակացությանը, որը շատ կոնկրետ է, որեւէ կարիք չկա կոնկրետ անդրադառնալու որեւէ առանձին կետի, այն շատ կոնրետ է, ավելի քան 200 էջ է, ամբողջության մեջ մենք հղումներ ենք արել ամեն մեր պնդմանը, մենք հղումներ ենք արել էջերին, թե որտեղից ենք քաղել, որ փաստաթղթերն ենք մեջբերում, այսինքն՝ սա անձնական կարծիք չէ բնավ։ Եվ ուզում եմ մի պարզ բան հիշեցնել կրկին, մենք դեռեւս չենք ստացել պատասխաններ առ այն, թե ինչ է անելու «Լիդիան»-ը կույտային տարալվացումից առաջացած հեղուկի հետ։ Ես չեմ կարող գնահատել, թե դուք ինչ եք պլանավորում անել, քանի որ չեք ասել, թե ինչ եք պլանավորում անել։ Դուք ինձ ասում եք, որ դուք հանգամանալից ուսումնասիրել եք կիլոմետրեր, քառակուսի կիլոմետրեր, հարյուրավոր մետրերի լայնությամբ շերտեր, եւ որեւէ պոմպային թեստ չի արվել։ Ստանդարտ, պրոֆեսիոնալ պրակտիկան է դա պահանջում, դրա համար միջազգային համաձայնագիր պետք չէ, որին հղում անես, կա պրոֆեսիոնալ պրակտիկայի ստանդարտ ուղենիշ, որը ասում է, թե ինչպես է պետք անել։

Վստահ եմ, որ կարող ենք մեջբերել մի շարք այլ խնդիրներ, որոնք վերաբերում են մոդելավորմանը, եթե ցանկանում եք, եւ ես վերհանել եմ մեր փաստաթղթում՝ հենց որ ստանդարտներով է ձախողել ձեր մոդելավորումը։ Կա մի ստանդարտ, որը դուք չեք գնահատել՝ ֆրակտուրային համակարգը, ոչ թե ստանդարտ չկա, այլ չեք գնահատել, այնպես չէ, որ չափանիշներին չեք համապատասխանել, դուք ընդհանրապես չեք արել գնահատում այդ հանգամանքի»։

Քննարկման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձավ Ամուլսարի հարցով քրեական գործին, եւ դիմելով Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին՝ ասաց․

«Մեր հրավիրած փորձագետը պնդում է, որ տվյալները թերի են, հետեւաբար, եթե ասում է՝ թերի են, մեքն էլ գործ ենք հարուցել, որ տվյալների մի մասը թաքցված են, որտեղի՞ց ձեզ եզրակացություն, որ տվյալները թաքցված չեն»։

Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր ուսումնասիրությունները ներկայացվել են, եւ դրանք չեն գնահատվել որպես թաքցնել․

«Հանացակազմ առաջանալու համար պետք է դիտավորյալ թաքցնել։ Խոսքը շրջակա միջավայրի աղտքիմիական տեղեկություններին է վերաբերում, իսկ նման տեղեկություն չի թաքցվել, կամ պաշտոնատար անձանց մոտ չի եղել նման տվյալ, որ թաքցնեն»։

Փաշինյանը հակադարձեց, որ «ԷԼԱՐԴ»-ն ասում է՝ ՇՄԱԳ-ում գորլորշիացման տվյալները չափազացնված են․

«Եթե չափազանցված են, նշանակում է՝ ինչ-որ մեկը չափազանցրել է, ինչո՞ւ է չափազանացրել չափազանցնողը։ Եթե չեն հետազոտել տվյալը, կամ թերի են հետազոտել, դա թաքցնել չէ՞, եթե ես գիտեմ ինչ տվյալ է լինելու, եւ չեմ գնում դրա հետեւից, էդ էլ է թաքցնել»,- ասաց վարչապետը։

ՔԿ ղեկավարն արձագանքեց, որ բնապահպանության նախարարաության պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ տեղեկություն թաքցնելու մասին է խոսքը եւ պարզաբանեց, որ դա այն դեպքն է, երբ անձը գիտակցում է արարքի բնույթը, նախատեսում է հետեւանքները եւ ցանկանում է դրանք անել, կամ չի ցանկանում, բայց կատարում է․ «Այս դեպքում խոսք կարող է լինել պաշտոնատար անձի անփութության մասին»։

Վարչապետը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է «ԷԼԱՐԴ»-ի փորձագետը տեսել, որ ՇՄԱԳ-ը թերի է, իսկ մեր պաշտոնյաները չեն տեսել, ՔԿ-ն ուշադրություն չի դարձրել։

Քննարկման ավարտին վարչապետն ասաց, որ եզրակացության կգան միայն Շրջակա միջավայրի նախարարության՝ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության մասին պատասխանից հետո։ Իսկ ՇՄ նախարարությունը ըստ վարչապետի հանձնարարականի այդ պատասխանը պետք է տա մինչեւ սեպտեմբերի 4-ը։

Տպել
3213 դիտում

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները