Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ադրբեջանցի լրտեսի բացահայտման 100-ամյա վաղեմության փաստաթուղ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերնագրով:
«1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:
Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը: Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում է լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ:
Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում, մասնավորապես Ազրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին` Խան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան` Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:
«Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Հետևելով լրտեսին և ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը՝ Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին»,- ասվում է գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT