Թեկնածուին պետք է լսեն բոլորը, ոչ թե՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ. հավաստագրով ուսուցիչը՝ նոր կարգի մասին

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխությունները հիմնականում դրական արձագանք են գտել ոլորտի շահառուների շրջանում: Ակնկալվում է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կմեծանա տնօրենի ընտրության գործընթացում արդարության ու թափանցիկության չափաբաժինը, ինչպես նաեւ այդ պաշտոնի հավակնորդներն առավել լուրջ կվերաբերվեն հաստատության զարգացման ծրագրի մշակմանը, որովհետեւ դա պետք է անցնի լուրջ քննարկումների ճանապարհ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը (այժմ արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն) կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ, որը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգին, առաջարկել է արմատական փոփոխություններ եւ համապատասխան նախագիծն այժմ կառավարությունում է:

Նորացվող կարգով նախատեսվում է էապես մեծացնել մանկավարժական եւ ծնողական համայնքի դերակատարումը դպրոցի տնօրենի ընտրության գործում: Կարեւորվում է նաեւ աշակերտների կարծիքը: Գործող կարգով հանրակրթական հաստատության ղեկավարին ընտրում է դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին խորհուրդը, որը կազմված է ութ անդամից եւ որոնց առաջադրում են կրթության եւ գիտության նախարարը, լիազորված մարմինը, մանկավարժական եւ ծնողական խորհուրդները:

Փոփոխություններն ընդունվելու դեպքում, նախքան կառավարման խորհուրդը հնարավորություն կստանա քվեարկել տնօրենի թեկնածուներից որեւէ մեկի օգտին, ընտրություն կիրականցվեն ծնողական եւ մանկավարժական խորհուրդներում:

Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար: Խորհրդի՝ մանկավարժական եւ ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ»:

Հավակնորդը կզրկվի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունքից, եթե չներկայանա մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում հրավիրված քննարկումներին: Դրանիցից հետո էլ նախատեսվում է քվարկություն: Իսկ դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված ծնողական ու մանկավարժական խորհուրդների անդամները արդեն տնօրենի ընտրության ժամանակ պարտավոր են լինելու քվեարկել ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ այն թեկնածուի օգտին, որին նախապատվություն են տվել համապատասխան խորհուրդները: 

Վստահ չեմ, բայց կարծում եմ ավելի օբյեկտիվ է

Ուսուցչուհի, Երեւանի Չարենցի անվան դպրոցի փոխտնօրեն Մարգարիտա Սարգսյանը դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր է ստացել երեք տարի առաջ: Հավաստագրի առկայությունը կարեւոր պայման է հանրակրթական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:

Նա կարծում է, որ տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխություններն այդ գործընթացը կդարձնեն առավել օբյեկտիվ: Միեւնույն ժամանակ կանխատեսում է, որ մեծ թվով ծնողների դրական վերաբերմունքին արժանանալը տնօրենի թեկնածուների համար չափազանց բարդ է լինելու:

«Օբյեկտիվ է այս ձեւը, որ ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժական ու աշակերտական խորհուրդները մասնակից են դառնում, որովհետեւ առաջին հերթին իրենք են աշխատելու տվյալ տնօրենի հետ: Նախկինում այդ յոթ-ութ հոգին իրենք իրենց որոշումը կայացնում էին ու ընտրում տնօրեն: Իսկ այստեղ արդեն մի մեծ խումբ է, որը ճիշտ ընտրություն կկատարի: Վստահ չեմ, բայց եթե համեմատեմ գործող կարգի հետ, այս նախագիծն ինձ թվում է ավելի ճիշտ է եւ ավելի օբյեկտիվ»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը՝ հիշելով ավանդական դարձած այն երեւույթը, երբ որքան էլ օրենքով տնօրենը պետք է ընտրվեր մրցութային կարգով, հաճախ նա, ըստ էության, նշանակվում էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, իսկ մրցույթը միայն ձեւական բնույթ էր կրում:

Մեր զրուցակցին որոշակի թերահավատության տեղիք տալիս է այսօրվա շատ աշակերտների ծնողների ազատամտությունը: «Այնպիսի ծնողներ ունենք, որոնք ասում են՝ երեխան թող չսովորի, թող դասարանից դուրս գա, եթե հաճելի չէ այդ պահին դասապրոցեսը, բայց չեն մտածում, որ դուրս գալով երեխան կարող է պատահական սայթաքել, ընկնել: Այսօրվա ծնողին համոզելը, որ այդ փոքրիկ խստությունը ի շահ աշակերտի ենք անում, բավականին երկար պրոցես է: Չեմ ասում առաջվա պես դեսպոտի պես լինել, բայց ամեն դեպքում լիարժեք ազատություն տալը ինչ-որ տեղ ճիշտ չէ: Դպրոցում ամեն դեպքում մի փոքր խստություն է պետք: Խստությունը բերում է ճիշտ դաստիարակության, կարգապահության, իսկ եթե մենք այդպես ազատ բաց թողնենք, մի քիչ այլ պատկեր կունենանք: Բայց այսօրվա ծնողը այդ ազատությունն է ուզում: Դրա համար ծնողական խորհրդի հետ կապված մտածում եմ, որ կարող են եւ լինել ծնողներ, գուցե մի ստվար խումբ, որոնք չհամաձայնեն տվյալ ծրագրի ինչ-որ կետերի հետ: Իսկ ընդհանրապես օբյեկտիվության առումով ինձ թվում է սա ավելի ճիշտ նախագիծ կլինի, որովհետեւ տվյալ տնօրենի հետ աշխատելու համար այո, պետք է ճանաչել, իսկ ճանաչելու համար պետք է երեխաները, ծնողները, մանկավարժներտ շփվեն, տեսնեն, հասկանան, խոսեն, ոչ թե միանգամից նշանակեն ու ասեն՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ»,- ասաց մանկավարժը:

Դրական՝ որոշակի թերություններով

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ կրթական ծրագրերի ղեկավար Աննա Գեւորգյանը կարծում է, որ կառավարության որոշման վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի հիմնականում դրական փոփոխությունների: Որոշակի բացասական կողմեր կամ թերություններ եւս նա առանձնացնում է:

«Նախագծի որոշ դրույթներ կարծում եմ կապահովեն բավականին մասնակցայնություն եւ թափանցիկություն, ինչը լավ փոփոխություն է, օրինակ՝ այն կետերը, որոնցով նախատեսվում է, որ դպրոցի տնօրենի պաշտոնի թեկնածուները պետք է քննարկումներ իրականացնեն ծնողական, մանկավարժական, նույնիսկ աշակերտական խորհուրդների հետ: Այսինքն՝ նախկինում կառավարման խորհուրդն է ընտրել դպրոցի տնօրեն, բայց այս դեպքում մեկ քայլ ներքեւ են  իջել, եւ ընտրություն կատարելու հնարավորությունը տալիս են նաեւ մեծամասնությանը՝ ծնողական եւ մանկավարժական խորհուրդներում ներգրավված անձանց, հնարավորություն են տալիս դպրոցի ներկայացուցիչներին անմիջականորեն ներգրավված լինել տնօրենի ընտրությանը»,- ասաց Աննա Գեւորգյանը:

Մեկ այլ դրական տեղաշարժ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ տնօրենի ընտրությունը պետք է իրականացվի ոչ թե փակ, ինչպես այժմ է, այլ բաց քվեարկությամբ: Դա, նրա համոզմամբ, վկայում է բաց կառավարման սկզբունքներով առաջնորդվելու մասին ու մեկ քայլ առաջ է:

Ինչ վերաբերում է առաջարկվող նախագծին առնչվող վերապահումներին, «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչը մանրամասնեց. «Մի քանի նկատառում ունեմ, որոնք զուտ նախորդ պրակտիկայի հիման վրա կարող եմ ասել: Լավ կլիներ, օրինակ, որ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանվեր, թե ինչ չափանիշներով է գրվում դպրոցի զարգացման ծրագիրը տնօրենի թեկնածուի կողմից, ինչ չափանիշներով են հետո դա գնահատում բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է հավակնորդների միջեւ ընտրություն կատարեն: Կուզեի նախագծում շեշտվեր նաեւ շահերի բախման մասին: Մեր փոքր համայնքներում շատ են լինում դեպքեր, երբ նույն անձը ե՛ւ ծնող է ե՛ւ ուսուցիչ է ե՛ւ ներգրավված է այն խորհրդում, որը տնօրեն է ընտրում: Կարծում եմ պետք է զգոնություն լինի, որպեսզի բացառվեն յուրաքանչյուր շահերի բախումները»: 

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

Տպել
6794 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան