Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետարանի տարածքից, ավելի հստակ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտից, որտեղ փակցված է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նոր նախագծի կտավը, գողացել են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տեսախցիկը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26֊ին, ժամը 12։40-ից 13։30-ն ընկած ժամանակահատվածում:
Տեսախցիկն, ըստ հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանի, հիմնադրամի սեփականությունը չէ: «Դա մեզ տվել էին մինչեւ սեպտեմբերի 21-ն օգտագործելու, հրապարակում գտնվող Tatoo սալոնինն էր, տեսել էին, որ մենք հեռախոսով ենք նկարում, իրենք էլ փորձել էին ինչ-որ բանով օգնել, տրամադրել էին: Այդ օրը տեսախցիկը լուսանկարելուց հետո դրել էինք ստենդի տակ, եւ անհետացավ»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գեւորգը:
Երբ նկատել են, որ տեսախցիկը չկա, անմիջապես դիմել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի շենքի վրա դիմացի մայթին ամրացված անվտանգության տեսախցիկների ձայնագրության օգնությամբ կարողանան արագ գտնել գողին: Հենց այստեղ էլ անսպասելի բացահայտում է եղել. քաղաքապետարանի անվտանգությունը տեսահսկող սարքերը չեն աշխատում,-ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը: 


«Մենք փորձեցինք տարածքում գտնվող տեսախցիկների ձայնագրությունները վերցնել, բայց մեր մոտ չստացվեց, որովհետեւ քաղաքապետարանում ասացին, որ տեսախցիկները չեն աշխատում: Հետո խնդրեցինք, որ եթե ձայնագրություններ կան հանեն, տրամադրեն, ասացին կփորձենք, ու մինչեւ հիմա չեն ասել կա, թե՝ չէ: Մեզ ասել են, որ չի աշխատում, ես նույնպես նայել եմ քաղաքապետարանում, մոտ 3-4 տեսախցիկ ընդհանրապես չի աշխատում»:
Այս պարագայում ստացվում է, որ շենքի վրա ամրացված սարքերը զուտ դեկորատիվ բնույթ ունեն: Թե դրանց ձեռք բերման եւ սպասարկման համար ինչքան գումար է վճարվում համայնքային բյուջեից, աշխատում են, թե՝ ոչ, կամ ինչքա՞ն ժամանակ է, որ չեն աշխատում, աշխատե՞լ են դրանք ընդհանրապես, թե՝ ոչ, կհստակեցնենք առաջիկայում: «Տարածքը շուրջօրյա պահպանվում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից», գրառումը վերաբերում է միայն շենքի ներսի հատվածին:
Անկախ այս հանգամանքներից, հիմնադրամը չի դիմել ոստիկանություն: Տնօրենն ասում է, հարցը շատ են քննարկել, բայց չեն ուզում տհաճ ասոցացումներ լինեն: Գողության մասին իրազեկել են ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, գրել են տեսախցիկը կորել է, հույսով, որ վերցնողն անպայման ետ է բերելու: «Հայտարարություն տարածեցինք ֆեյսբուքով, մտածելով, որ չեն հասկացել որտեղից ինչ են վերցրել, կամ կարող է փոքր տարիքով երեխա վերցրած լինի, վերադարձնեն, սակայն նման բան չեղավ»:
Տնօրենը դեպքի մասին Գյումրու քաղաքապետարանից զատ, տեղեկացրել է նաեւ հիմնադրամի խորհրդի նախագահին: Թե խնդիրն ինչպես են լուծելու, կիմանան սեպտեմբերի 7-ին, երբ խորհրդի նիստը գումարեն, շահառու ընտանիքների ընտրության կարգի հստակեցումից հետո այս հարցն էլ կքննարկեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT