Կստացվի՞ արդյոք շփվել Թրամփի հետ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ։ Նախ նշեմ, որ այցը ֆորմալ առումով երկկողմ չէ։ Երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Վարչապետի այցն աշխատանքային է՝ Լոս Անջելես, որտեղ վարչապետը հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ և Նյու Յորք, որտեղ վարչապետը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում։ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանն իր աշխատանքներն է սկսում սեպտեմբերի 17-ին իսկ "High level General Debates"-ը սեպտեմբերի 27-ից։ Վարչապետը Նյու Յորքում կլինի հավանաբար սեպտմեբերի 23-ի երեկոյան։

Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում արդեն իսկ նախատեսված է պաշտոնական ընդունելություն Իդնոնեզական Լաունջում և պաշտոնական ճաշ "North Delegates Lounge"-ում։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան նախատեսված է վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսասրահում։ Կարծում եմ նախատեսվում են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։

Վարչապետը նաև կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպվող ընդունելությանը։ Սա Թրամփի հետ շփման միակ հնարավորությունն է լինելու, այն էլ չափազանց բարդ։ Նախատեսվում է արարողակարգային ձեռքսեղմում և լուսանկարում», - ասված է նրա գրառման մեջ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյաննավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվացել է, սակայն հստակ չէր նշել, թե ինչու մինչեւ օրս չի կայանում հանդիպում երկրի առաջնորդների մակարդակում:

«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում մենք չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ում յուրահատուկ համակարգ է իր բարդ կառուցվածքով, իսկ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպումների հարցը օրակարգում է, կլինի, երբ կլինի»,- ասել էր Մնացականյանը:

Դիտարկմանը, թե չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սխալ են ասում»:

Հարցին, բանակցություններ գնո՞ւմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդ հարցը մշտական մեր օրակարգում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3158 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել