Երևան
12 °C
Վարչապետ Փաշինյանի ջերմուկյան անակնկալ այցն ու քաղաքացիների հետ հանդիպումները բացահայտեցին մի իրողություն՝ հանրային ընկալման մեջ Ամուլսարի հարցն ի սկզբանե խեղաթյուրվել է, եւ խեղաթյուրվել է միտումնավոր ձեւով։ Ամբողջ խնդիրն այն է, որ քարոզչական մանիպուլյացիաների արդյունքում հասարակության մեջ արմատավորվել է այն պատկերացումը, թե Նիկոլ Փաշինյանը «ամուլսարյան հակամարտության» կողմերից մեկն է, իսկ մյուս կողմը բնապահպաններն են։
Իրականում դա այդպես չէ։ «Հակամարտության» կողմերից մեկը Լիդիան ընկերությունն է ու հանքավայրի շահագործման շարքային կողմնակիցները, մյուսը՝ բնապահպաններն ու հանքավայրի շահագործման շարքային հակառակորդները, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը չեզոք «արբիտրի» դեր են կատարում։ Ընդ որում՝ այնպես չէ, որ Հայաստանի իշխանություններն այս դեպքում իրավունք չունեն չեզոք լինել, որովհետեւ մի կողմում, իբր, Հայաստանի շահն է, մյուս կողմում՝ օտարերկրյա ընկերության։ Իհարկե՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Ամուլսարը շահագործող ընկերությունը զուտ հայկական լիներ եւ արտասահմանի փոխարեն գրանցված լիներ, ասենք, Վերին Շենգավիթում, բայց հավատացնում ենք՝ դրանից բնությանը հասցվելիք վնասի չափը չէր փոխվելու (իսկ հիմա առավելապես հենց այդ հարցն է քննարկվում)։ Ու նաեւ այնպես չէ, որ Ամուլսարի ապագայի հետ կապված որեւէ որոշում Հայաստանին միայն օգուտ կամ վնաս է բերելու։ Հանքավայրի շահագործումն էլ ունի իր դրական եւ բացասական կողմերը, փակումն էլ։
Հիմա՝ կառավարության դերի մասին, որը պարտավոր է հանդես գալ որպես անաչառ արբիտր։ Ինչպե՞ս է վարվում, ասենք, ֆուտբոլային խաղի մրցավարը, երբ վիճահարույց իրավիճակ է ստեղծվում, եւ միանգամից հարյուր տոկոսանոց արդարացի որոշում ընդունելը դժվար է։ Ճիշտ է, դադարեցնում է խաղը, խորհրդակցում չորրորդ մրցավարի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիտում տեսագրությունը։ Ամուլսարի դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճիշտ նույն ձեւով է վարվել։ Հանքի շահագործումը դադարեցվել է, եւ լրացուցիչ փորձաքննություն է նշանակվել (մրցավարը դիտում է կրկնապատկերը)։ Բայց թիմերից մեկի խաղացողները շարունակում են աղմկել ու հայտարարում են, թե չեն վստահում տեսագրությանը (պատկերը թերի է, տեսախցիկն ամեն ինչ չի ֆիքսել, եւ այլ)։ Շատ լավ, մրցավարը պատրաստ է եւս մեկ անգամ նայել, այդ թվում՝ նաեւ այլ ռակուրսներից նկարահանված կադրերը։ Բայց հասկանալի է, չէ՞, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Առավել եւս՝ եթե թիմերից մեկի խաղացողներն ի սկզբանե հայտարարում են, թե մինչեւ կրկնապատկերը իրենց ուզած պատկերը ցույց չտա՝ իրենք թույլ չեն տալու շարունակել խաղը։ Տրիբունաների լավագույն տեղերը զբաղեցրած «աբիժնիկներն» էլ անասելի հրճվանքով մրցավարին մեղադրում են «ծախված լինելու» մեջ ու ինքնամոռաց սուլում...
Ի դեպ, հիշո՞ւմ եք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում էր համազգային կոնսենսուսների մասին։ Հիշեցնենք հինգերորդ կետը՝ «Օրենքի եւ իրավունքի գերակայությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք»։ Առարկություններ կարծես թե չեղան ու չէին էլ կարող լինել, որովհետեւ դա իսկապես բոլորիս ցանկությունն է։ Բայց ահա կառավարությունը կոնկրետ հարցում փորձում է առաջնորդվել օրենքներով (այդ թվում՝ նաեւ միջազգային), եւ իսկույն ահավոր աղմուկ է բարձրացվում, թե «ի՞նչ օրենք, ի՞նչ տրամաբանություն, ի՞նչ միջազգային նորմեր, մեր ասածը պիտի լինի, եւ վերջ»։ Այսինքն՝ կառավարությունը որոշումներ ընդունելուց առաջ պիտի հաշվի առնի բազմաթիվ գործոններից (հանրային կարծիք, փորձագիտական եզրակացություններ, տնտեսագիտական հաշվարկներ, միջազգային նորմեր եւ այլն) միայն մեկը՝ հանրային կարծիքը։ Որն, ի դեպ, միանշանակ չէ։ Իսկ մյուս գործոնները հաշվի առնելու ցանկացած փորձ «դավաճանություն է»։
Հ. Գ. Փաստորեն Բաբկեն Թունյանը Ջերմուկում էլ ահագին հարեւաններ ունի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT