Երևան
12 °C
Հայաստանի չեմպիոն, միջազգային կարգի վարպետ շախմատիստ Մարիա Գեւորգյանը չի բացառում, որ ապագայում կարող է Թուրքիայում մրցման մասնակցելու հրավեր ընդունել: Վերջերս շախմատում միջազգային սկանդալ առաջացավ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Մարիային դուրս են թողել Թուրքիայի Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարից ադրբեջանցի մասնակիցների պահանջով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարիան նշեց, որ վրդովված է տեղի ունեցածից, սակայն չի շտապում 1 հոգու սխալի պատճառով կտրուկ որոշում կայացնել:
«Հիմա հրավերներ ստացել եմ իրենց կողմից (խմբ. Թուրքիայից), բայց այս պահին զբաղված եմ: Եթե լավ մրցաշար լինի ապագայում, ինչո՞ւ ո՛չ: Չեմ կարծում, որ 1 հոգու պատճառով չպետք է այնտեղ մրցաշարերի մասնակցեմ»,- ասաց նա:
Մրցաշարը նախատեսված էր օգոստոսի 22-24-ը: Մարիա Գեւորգյանը նախ մասնակցության հրավեր է ստացել կազմակերպիչներից: Այնուհետեւ պատասխանատու անձանցից մեկը՝ Մուսթաֆա Էրոգլուն, նրան հայտնել է, որ հետ են վերցնում հրավերը ադրբեջանցի մասնակիցների պահանջով: Իրենք՝ ադրբեջանցիները, փորձում են հերքել, որ դա իրենց միջամտության հետեւանքն է: Ադրբեջանի հավաքականի անդամ գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը Մարիային գրել է, որ ուումնասիրել է դեպքը: Նշել է, որ դա սադրանք է, որ իրենց կողմից ընդամենը 1 մարզիկ է նման նամակ գրել, իսկ կազմակերպիչներն առիթից օգտվել են, քանի որ չեն ցանկացել փակել Մարիայի մասնակցության ծախսերը, ինչը պարտավոր էին անել: Մարիա Գեւորգյանն այս տեսակետը չի մեկնաբանում:
«Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի խաղացողներից է, հայտնի գրոսմայստեր է, ու իր խոսքով՝ 3 ժամ ծախսել է, որպեսզի բոլոր մանրամասները պարզի: Չեմ կարող ասել, սպասում եմ պաշտոնական նամակի»,- ասաց նա:
Տեղի ունեցածը մեծ արձագանք է ստացել: Դեպքը հայտնի է դարձել միջազգային մամուլին, Մարիա Գեւորգյանից հարցազրույց է վերցել բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը: ՖԻԴԵ-ն ուսումնասիրում է դեպքն ու խոստացել է, որ մեղավորները կպատժվեն: ՀՀ-ում շախմատիստուհուն աջակցում է ՀՀ Շաշմատի ֆեդերացիան: Նրա հետ հանդիպել ու տեղի ունեցածը քննարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ինչպես նշում է շախմատիստը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն էլ է տեղյակ ու անուշադրության չի մատնի:
ՀՀ եռակի չեմպիոնին իրենց աջակցությունն են հայտնել ՖԻԴԵ-ում աշխատող ընկերները, իրեն ծանոթ այլ շախմատիստներ տարբեր երկրներից, նրան նամակներ են գրել բազմաթիվ թուրքեր՝ ինչպես շախմատիստներ, այնպես էլ ոչ շախմատիստներ: Նա նշում է, որ չի տխրել տեղի ունեցածից, պարզապես վրդովված է անարդարությունից: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների պատճառով հայ շախմատիստները նախկինում նման խնդրի առաջ երբեք չեն կանգնել, ու հույս ունի, որ ոչ մի մարզաձեւում երբեք նման երեւույթ չի կրկնվի:
«Նման դեպք երբեւէ չի եղել: Ու հուսով եմ՝ ոչ շախմատում, ոչ էլ այլ սպորտաձեւում չի կրկնվի: Մենք միշտ խաղացել ենք, ու ես ինքս շատ եմ մասնակցել Թուրքիայում մրցաշարերի: Երբեւէ նման խնդրի առաջ չենք կանգել»,- ասաց նա:
Այս շրջանում Մարիա Գեւորգյանը պատրաստվում է հոկտեմբերին Բաթումիում կայանալիք Եվրոպայի կանանց 2019 թ. թիմային առաջնությանը: Առաջիկա 1.5-2 ամիսները նվիրելու է դրան եւ ուսմանը: Սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտուրայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT