Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին. Թաներ Աքչամ

Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։

1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի ոչնչացվի հեռագրատանն առկա կրկնօրինակը, գրում է ermenihaber.am-ը։

Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին: «Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբակալել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հարձակվել պատրաստվող հայերին, իսկ հարձակվելու դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և ոչնչացնել», - ասված է փաստաթղթի 4-րդ հոդվածում։

Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էության միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։

«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառվող ոչնչացումը մի շարք ցեղասպանությունների բնորոշ առանձնահատկությունն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նացիստների իրականացրած Հոլոքոստի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կանխել տղամարդկանց ապստամբությունը, բայց, ի վերջո, թիրախում հայտնվեցին նաև կանայք և երեխաները։

Թաներ Աքչամը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական որոշումը միայն այս մեկը չէր, որն, ի դեպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել են 1915թ․ փետրվարի 15-ին և մարտի 3-ին։ Թուրք ցեղասպանագետը հայտնում է, որ այդ որոշումների առկայության մասին վկայել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Բահաեթթին Շաքիրը:

Շաքիրը 1915թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիորեն ասել է․ «Կուսակցությունը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ անիծյալ ցեղից (հայերից), ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին, որպեսզի անգամ մի հայ չմնա, և այս առումով լիազորել է կառավարությանը։ Իսկ սպանելով ոչնչացնելու մեթոդների վերաբերյալ կառավարությունը անհրաժեշտ հրահանգներ կտա նահանգների և բանակի ղեկավարներին»։

Աքչամի վկայությամբ՝ նամակը կրում է հենց Շաքիրի ստորագրությունը, ինչը հեշտությամբ ապացուցելի է։

Ցեղասպանագետը տեղեկացնում է, որ առկա են նաև 1914-1915թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկված մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խոսում են հայերին ոչնչացնելու անհրաժեշտության մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրա։

Բոլոր այս փաստաթղթերն ու վկայությունները չեզոքացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի մեջ շեշտվող այն պնդումը, թե հայերի ոչնչացման վերաբերյալ ուղղակի և նպատակադրված որոշում երբևէ չի եղել և հայերի դեմ գործողությունները իբր նախապես ծրագրված չեն եղել։

Տպել
2691 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ