Երևան
12 °C
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել հեռուստաեթերի աղբի խնդրի վերաբերյալ:
«Ինչպես գիտեք, մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են գտնվում ոչ միայն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի, այլ նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները: Հետևաբար, ինստիտուցիոնալ առումով մեզ է վերապահված վերոնշյալ ոլորտների օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
Եվ ուրեմն, սկսում ենք աշխատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի շուրջ: Ինչո՞ւ է սա հատկապես կարևոր. հեռուստատեսությունը և ռադիոն նույնիսկ այս կամ այն ձևական մետամորֆոզների ենթարկվելու դեպքում երկար տարիներ շարունակելու են մնալ մեդիայի կարևորագույն բաղկացուցիչներից երկուսը: Իսկ մեդիան մեկն է այն առանցքային գործիքներից, որոնք ձևավորում են մեր լեզվամտածողությունը, աշխարհայացքը, տեղեկացվածության աստիճանն ու որակը, վերջիվերջո, ինչու ոչ՝ նաև մշակույթը:
Անձամբ ես և իմ գործընկերները բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից: Մարդիկ ունեն իրենց ընկալումը՝ որն է լավ, որը՝ վատ, որը՝ որակյալ, որը՝ աղբ:
Մենք երկար ու բարդ ճանապարհ ունենք անցնելու այս տարաբաժանումները համակարգային կերպով արձանագրելու և կիրառելու համար: Բայց ՀՌ մասին օրենքը միայն եթերի որակյալ բովանդակությունը չէ, չնայած՝ դա այն վերջնարդյունքն է, որը հասնում է հեռուստադիտողին կամ ռադիոլսողին: Դա նաև մեդիա-հասարակություն-պետություն-մեդիա իրավահարաբերություններն են, տեխնիկական չափորոշիչները, համակարգային կառուցվածքները:
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:
Մենք աշխատելու ենք թափանցիկ, հնարավորինս ներառական, մեր դավանած արժեհամակարգային սկզբունքներին համապատասխան, բայց նաև՝ արագ և կոնկրետ. ժամանակ վատնելու իրավունք չունենք: Աշխատանքների իրականացման տեխնիկական մանրամասների մասին կհայտարարենք հընթացս», - ասված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT