Երևան
12 °C
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մինչ օգոստոսի 24-ի հրդեհը «Մալաթիա մոլ»-ում ստուգումներ չի իրականացրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ի շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հրշեջներին հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Նշենք, որ, նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է նկուղային հարկից: Հրդեհի հետեւանքով տուժել էր 10 քաղաքացի, որոնք բոլորը դուրս էին գրվել:
Թեմայի վերաբերյալ զրույցը ստորեւ.
- Պարոն Շախբազյան, «Մալաթիա մոլ»-ի շենքը պետք է ամբողջական շահագործմա՞ն ենթարկվեր, որպեսզի տեսչական մարմինը ստուգում իրականացներ:
- Ընդհանրապես այո: Ավարտական ակտի շրջանակներում մենք համալիր ստուգում ենք իրականացնում, որի ստուգման արդյունքում արդեն ստորագրվում է ավարտական ակտը: Իսկ ինչ վերաբերում է ստուգումներին, ասեմ, որ մենք շարժվում ենք ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքով, իսկ դա ենթադրում է նաեւ, որ պետք է ստուգաթեստով անցկացվի: Իսկ քանի որ տեսչական մարմինը չէր համարվում նախկինում գործող մի շարք տեսչությունների իրավահաջորդ մենք խնդիր ունեինք իրավական գործընթացի: Մի քանի օր է՝ արդեն քաղաքաշինական մասով ստուգաթերթերը հաստատել են, իսկ հրդեհային անվտանգության մասով դրանք կառավարությունից ուղարկվել է հետ՝ նորից լրամշակման:
- Երբ նայում եք մասնագիտական աչքով, չե՞ք կարծում, որ այստեղ քաղաքաշինական նորմերն ու հրդեհային անվտանգությունը ըստ կարգի պահպանված չի եղել: Դրանց պահպանման պարագայում հնարավո՞ր էր այսպիսի մեծ հրդեհ:
- Հրդեհը իրենով արդեն մեծ չափի էր հասել: Եթե նույնիսկ լիներ հրդեհաշիջման համակարգ, դա իրենից ներկայացնում է մի միջոցառում, որը հիմնականում ապահովում է էվակուացիան, այսինքն՝ մարդկանց դուրս բերումը: Իրականում՝ նախնական հրդեհային միջոցներ ունեցել են ինչ-որ քանակության: Ես դեռեւս չեմ ուսումնասիրել, բայց նախնական կարծիք ունեմ, որ խախտումներ են ունեցել՝ հրդեհաշիջման համակարգ չի եղել: Բայց նորից եմ կրկնում՝ շենքը շահագործված չէր:
- Ե՞րբ էր նախատեսված շենքը շահագործման հանձնել:
- Հիմա մենք փաստաթղթերն ենք ուսումնասիրում: Վերջին շինթույլտվությունը երկարացվել է 2018 թվականի դեկտեմբերին մինչեւ 2021 թվականը: Շենքը ավարտելուց հետո հանձնաժողով է ստեղծվում, որտեղ ներառվում է նաեւ տեսչական մարմնի ներկայացուցիչը, մենք մի քանի ներկայացուցիչ ենք ուղարկում՝ ե՛ւ քաղաքաշինական մասով, ե՛ւ հրդեհային անվտանգության մասով: Իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել օբյեկտ, որը չհամապատասխանի հրդեհաշիջման նորմերին:
- Շենքը շարունակվելո՞ւ է կառուցվել, թե՞ այլ պրոցես է լինելու:
- Մինչեւ սեյսմիկ եզրակացություն չունենանք, չենք թույլատրի շահագործումը: Պետք է պարտադիր սեյսմիկ եզրակացությունն ունենանք, որից հետո արդեն որոշում կկայացնենք:
- Ե՞րբ պատրաստ կլինի սեյսմիկ եզրակացությունը, ժամկետ կա՞:
- Դեռ չէ, սա վարույթի շրջանակներում է: ԱԻՆ-ը հետաքննություն է անում, գործը հարուցում է դատախազությունը, իսկ մենք գնահատելու ենք:
- Եթե ինչ-որ խնդիր եղավ, ընդհանուր շե՞նքը չի շահագործվելու:
- Որտեղ ջերմաստիճանը բարձր է եղել, այդ հատվածի սեյսմիկ գնահատականը պետք է տրվի՝ հետագայում դրա շահագործումն ընդհանրապես վերանայելու համար:
- Այս դեպքը տեսչական մարմնին մտածելու տեղիք չի՞ տալիս, որ մնացած այն կառույցներում, որտեղ շինարարության ժամկետները երկարացվել են, ստուգումներ իրականացվեն:
- Մինչ այդ դեպքը՝ ես արդեն հանձնարարել էի, որ ցուցակ կազմեն, որ դիմենք վարչապետին՝ ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնելու համար բոլոր կիսակառույց շինարարական օբյեկտներում:
- «Մալաթիա մոլ»-ը մտնո՞ւմ էր այդ ցուցակի մեջ:
- Բնականաբար, քանի որ դա շինթույլտվություն ունի, ավարտական ակտ չունի, չի ավարտվել օբյեկտը, համարվում է ռիսկային: Դա առաջնային ցանկի մեջ էր, քանի որ մակերսով մեծ էր, հարկայնությունը մեծ էր: Պետք է վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ իրականացնեինք, սակայն դեպքերն արագ զարգացան:
ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ԱԻՆ-ում քննություն է ընթանում:
Տարածքում բացի հրշեջներից եւ ոստիկաններից ակտիվորեն աշխատում էին նաեւ մի շարք քաղաքացիներ: ՀԺ-ն ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե կողմնակի անձանց մուտքը դեպի շինություն ինչո՞ւ չէր արգելվում։ Ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը տարածքի պահպանությունը պատշաճ իրականացրել է, իսկ վերոնշյալ անձինք տարածքի աշխատակիցներ են եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT