Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին նամակների մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ: Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է, և հույս ունեմ՝ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել:
Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ, այս հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու, փոշի է լինելու, ստորերկրյա ջուրը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է», - ասել է կառավարության ղեկավարը:
«Այս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Դա այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, անցած տարվա հունիս-հուլիսին: Եվ այս քրեական գործը, որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը, որ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներին. ««Էլարդ» ընկերության եզրակացությունը կա, և եզրակացության հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան: Պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված, Սևանա լճի հետ կապված վտանգ չկա, կարդացել եք, գիտեք: Խոսքը «Էլարդ»-ի եզրակացության մեկնաբանության մասին է. կա մեկնաբանության խնդիր, և քանի որ դրա շուրջ բանավեճ է առաջացել, որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ է այն հարցի շուրջ, թե դուք ինչ եք գրել, և որն է ձեր եզրակացությունը, դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»: Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ: «Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք», - ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն և տարընթերցումների տեղիք չլինի:
Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT