Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել է Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման վերաբերյալ ԷԼԱՐԴ ընկերության եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու՝ եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

Ավելի ուշ վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանեց, որ նույն օրը «Լիդիան» ընկերության ներկայացուցչի եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչների հետ հանդիպման վերջում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասել է՝ «ԷԼԱՐԴԻ եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրվում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ» հարցին պատասխանելու համար արժե ավելի խորը ուսումնասիրություն անել։ Վարչապետի գրառումներից հետո տարբեր քննարկումներ ծավալվեցին, տեսակետներ եղան, որ Փաշինյանը կարծես հետքայլ է անում իր այն դիրքորոշումից, որ Ամուլսարը կարելի է շահագործել։ Տեւական ժամանակ ծավալվող բուռն քննարկումների ֆոնին ՀՅ դաշնակցությունն էլ հայտարարություն տարածեց՝ առաջարկելով հարցը լուծել հանրաքվեի միջոցով։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ վարչապետը ոչ թե հետքայլ է արել, այլ, փաստացի, հիմնվել է նոր հանգամանքների վրա։ Վարդանյանը, սակայն, տարօրինակ է համարում, որ այսչափ կարեւոր հարցի վերաբերյալ գործադիր իշխանության ներսում աշխատանքների ոչ պատշաճ կերպով համակարգված լինելու խնդրին ենք առնչվում, քանի որ ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, բացասական պատասխան էին տվել վերոնշյալ հարցին, թե եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էդգար Վարդանյանն ասաց, որ քաղաքական որոշում կայացնելը պետք է հիմնված լինի կոնկրետ սկզբունքների վրա. «Վարչապետը բացատրել է, թե ինչու է եկել այն եզրահանգմանը, որ այս պահի դրությամբ Ամուլսարը պետք է շահագործվի։  Այսինքն, մենք պետք է առանձին քննարկենք այն հարցը, թե արդյոք այն տեղեկատվությունը, որի հիման վրա կայացվում է նման որոշում, թո՞ւյլ է տալիս այդպիսի միանշանակ պնդում անել։ Կարծում եմ, որ վարչապետը շատ լավ գիտակցում էր, որ իր այդ որոշումը ոչ միանշանակ է ընդունվելու հանրության տարբեր շերտերի կողմից, եւ ավելին՝ շատ լուրջ դժգոհություն է առաջացնելու քաղհասարակության մի զգալի հատվածի մեջ։ Եվ այն, որ նման որոշում է կայացվել, խոսում է այն մասին, որ կառավարող ուժի կողմից չի կիրառվում դեմագոգիկ եւ ժողովրդահաճո որոշումներ կայացնելու պրակտիկա։ Սակայն արդյո՞ք բավարար հիմքեր կան նման որոշում կայացնելու համար՝ սա է հարցը»։ 

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Ամուլսարի բուն խնդիրը քաղաքական խնդիր է, իրոք քաղաքական է, որովհետեւ որոշումը կախված է այն մարդկանց արժեքներից ու գաղափարներից, որոնք հիմա կառավարում են, մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ իրականում արժեքների խնդիր չկա.

«Վարչապետն ինչ է ասում, ասում է, որ իրականացվել է փորձաքննություն, լուրջ գիտնականները փորձաքննության են ենթարկել խնդիրը եւ եկել են այն եզրահանգման, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է Ջերմուկի, Սեւանի համար։ Եվ եթե անվտանգ է, կարելի է շահագործել։ Հետո վարչապետն ասում է, որ Քննչական ծառայությունը հանցագործություն չի հայտնաբերել այս ողջ գործընթացի մեջ, եւ եթե հանցանք չի արձանագրել, եթե շրջակա միջավայրին առնվազն լուրջ վնաս չի հասցվելու, եթե այս ամենը կառավարելի է, ուրեմն շահագործել պետք է։ Երբ ասում ենք արժեքների խնդիր, պետք է հստակեցնենք՝ ինչի մասին է խոսքը։ Բնապահպանները կամ հանրության մի հատվածը, որը համաձայն չէ հանքի շահագործման հետ, ասում է, որ իրենք չեն հավատում, որ հանքի շահագործումն անվտանգ է, հակառակը՝ համոզված են, որ շահագործումն ահռելի վնաս է հասցնելու շրջակա միջավայրին, այն աստիճանի, որ Հայաստանում այդ մի մեծ հատվածը, միգուցե նույնիսկ ողջ Հայաստանը կենսագործունեության համար անպիտան է լինելու»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ոչ թե արժեքների խնդիր է, այլ հարցն այն է, կառավարող ուժը այնպես է ընթերցում համապատասխան կազմակերպության եզրակացությունը, որ գտնում է՝ անվտանգ է, հանրության մի մեծ հատված չի վստահում կազմակերպությանը կամ այլ կերպ է ընթերցում ու մեկնաբանում այդ նույն կազմակերպության եզրակացությունը՝ ասելով, որ այն խոսում է այն մասին, որ հանքի շահագործումն անվտանգ չէ։

Վարդանյանի խոսքով՝ կառավարությունն ասում է, որ հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունը տարածաշրջանում հետազոտություն իրականացնող լավագույն կազմակերպությանն է հանձնարարել, բայց ստացվում է, որ մարդը, որը մասնագետ չէ, պետք է կամ ուղղակի վստահի կառավարությանը, կամ  ոչ։

«Խնդիրը այստեղ է. չկա լուրջ, խորքային բանավեճ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, հասկանանք՝ ով է ճիշտ, ով է սխալ, հասարակության մեծամասնությունն այսօր բացարձակ որեւէ չափանիշ չունի, ինքը չի կարող կողմնորոշվել ռացիոնալ սկզբունքով, իրեն միայն մնում է էմոցիոնալ կերպով վստահել կոնֆլիկտի կողմերից մեկին։ Սա նշանակում է, որ Ամուլսարի շահագործման խնդրի հետ կապված հանրության մեջ չկա կոնսենսուս, եւ կա անհրաժեշտություն, որպեսզի տեղի ունենա իրական բանավեճ, դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձաքննություններ եւ մեկնաբանություններ, մեկնաբանություններ՝ տարբեր, համաշխարհային մեծ համբավ ունեցող մասնագետների կողմից, որոնք այս բոլոր բարձրացվող հարցերին պատասխաններ կտան, դրանից հետո նոր կարելի կլինի հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, եւ արդյունքում կայացրած որոշումը արդեն շատերի համար վստահելի կլինի»։

Անդրադառնալով խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու տարբերակին՝ Էդգար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ նման տեսակի հարցերը հանրաքվեով չպիտի ընդունվեն, որովհետեւ այստեղ խնդիրը լրիվ այլ դաշտում է:

«Այստեղ կա արդեն որոշում, կա արդեն կիսակառույց, այսպես ասած, «բիզնես օբյեկտ», եւ այս պահի դրությամբ պետությունը համարում է, որ այդ օբյեկտը գործում է օրենքի շրջանակներում։ Կա կոնկրետ օբյեկտ, եւ եթե պետությունը չի համարում, որ այդ օբյեկտը հակաօրինական է, ուրեմն պետությունն իրավունք չունի նման որեւէ օբյեկտի լինել-չլինելու հարցը դնել հանրաքվեի, որովհետեւ դա կնշանակի, որ, ըստ էության, պետությունը չի ապահովում բիզնես գործունեությունը։ Ըստ այդմ՝ սա լուծման տարբերակ չէ, ուղղակի անընդունելի է»։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ խնդիրը հստակ է. կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է։ Այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում յուրաքանչյուր քայլ կարող է խոսել այն մասին, որ երկիրը իրավական պետություն չէ:

«Եթե իրավական տեսակետից ասում եք, որ ամեն ինչ նորմալ է, բայց ասում եք՝ ժողովուրդը թող որոշի՝ մնում է, թե ոչ, դուք փաստացի չեք երաշխավորում Հայաստանում տնտեսական սուբյեկտների գործունեությունը։ Եթե հանրության մի մասը, քաղհասարակության ներկայացուցիչները համոզմունք ունեն, որ հանքը չպիտի շահագործվի, որ այն վնասելու է բնությանը, ուրեմն պետք է գտնի իրավական հիմնավորումներ։ Ես նշեցի, որ հասարակության զգալի հատվածի մեջ բավարար վստահություն չկա կառավարության կողմից ներկայացրած պնդման նկատմամբ, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի հասկանան, թե արդյոք հանքի շահագործումը վտանգավոր է, թե ոչ։ Հարցի միակ ընդունելի լուծումը կլինի այն, որ պետությունը գտնի լրացուցիչ հանգամանքներ, որոնք հիմք կտան ընդունելու, որ շահագործումը վնաս չի հասցնի կամ կգտնեն իրավական հիմքեր հանքը փակելու համար։ Այս հարցում շտապողականությունը ճիշտ չէ»։

Էդգար Վարդանյանը չբացառեց, որ դժգոհողներ կլինեն նույնիսկ այն պարագայում, եթե անհերքելի հստակ ապացույցներ լինեն, որ հանքը մեծ վնաս չի հասցնի շրջակա միջավայրին, բայց այդ դեպքում դժգոհությունը կլինի ավելի նեղ շրջանակների կողմից եւ չի կարող մեծ քաղաքական խնդիր դառնալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3277 դիտում

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի