Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

Թրամփը որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարեց, թե հետաքրքրված չեն Գրենլանդիան վաճառելու հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ, հայտնում է Ազատությունը:

Օգոստոսի 18-ին Թրամփը հաստատել էր ամերիկյան մամուլի լուրերը, որ իր խորհրդականների հետ քննարկել է աշխարհի ամենամեծ կղզին Դանիայից գնելու հնարավորությունը: Դանիայի վարչապետն ասել էր, թե կղզին չի վաճառվում՝ հարցը համարելով աբսուրդ: Իսկ նախկին վարչապետն ասել էր, թե դա հավանաբար ապրիլմեկյան կատակ է:

Անցած դարում ևս ԱՄՆ-ը փորձել էր գնել Գրենլանդիան, սակայն գործարքը մերժվել էր:

Դանիայի ինքնավար տարածք Գրենլանդիայում ԱՄՆ-ը ավիաբազա ունենալու իրավունք ունի:

Տպել
621 դիտում

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն Էջմիածնում. մասնակցել է ԿԳՄՍ նախարարը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ տարբեր բնակավայրերից

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

«Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Խարկովում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի. 2 ողջ մնացածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես. ես իմ տարիքը չեմ հիշում. Ջուլիետա Ստեփանյան

Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ