Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
Նախարարությունը իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն է տեսնում նշելով, որ օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի եւ անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով եւ շքանաշաններով պարգեւատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից. նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որեւէ կերպ չեն խրախուսվում, որեւէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց) կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում:
Նախարարությունը կարծում է, որ սույն նախագծի ընդունումը կլինի նաեւ թիկունքայինների վաստակի գնահատականը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի շեմին:
Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, եւ ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները:
Մասնավորապես՝ նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու, պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, այդ թվում՝ արժեքի 50 տոկոս զեղչով դեղեր: Ինչպես նաեւ օրինագծում ամրագրվել է քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը, որը սահմանված է ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշմամբ: Հաշվի առնելով, որ մինչ օրս հստակ հաշվառում չի տարվել այդ կարգավիճակն ունեցող անձանց շրջանում, անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 90 է:
Օրինագծի ընդունման արդյունքում շուրջ 1000 մարդ կստանա ամենամսյա պարգեւավճար, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում (եթե պայմանականորեն ՀՀ կառավարության կողմից պարգեւավճարի չափը սահմանվի ամիսը 50000 դրամ) ՀՀ պետական բյուջեում կառաջանա տարեկան 600 մլն դրամ (1000 մարդ x 50000 դրամ x 12 ամիս):
Միաժամանակ նախագծով սահմանվող մյուս (անվճար բժշկական օգնություն, արժեքի 50 % զեղչով դեղերի ձեռքբերում) իրավունքների իրացման համար անհրաժեշտ ծախսերը հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ նշված կատեգորիային պատկանող անձինք հիմնականում ունեն նաեւ այլ կարգավիճակներ (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձ, զոհված զինծառայողի ընտանիք եւ այլն), ինչը ենթադրում է, որ նրանք արդեն իսկ օգտվում են նշված արտոնություններից եւ բացի այդ, կանխատեսել բժշկական հաստատություններ դիմողների հստակ թիվը, հնարավոր չէ:
Կից ներկայացնում ենք նախկին ԽՍՀՄ այն մեդալների եւ շքանշանների ցանկը, որոնցով (դրանցից թեկուզ մեկով) պարգեւատրված անձը կարող է օգտվել սույն օրենքով սահմանված արտոնությունից:
«Քաջության համար» Ուշակովի մեդալ
«Մարտական ծառայության համար» Նախիմովի մեդալ
«Աշխատանքային խիզախության համար»
«Աշխատանքային գերազանցության համար»
«Լենինգրադի պաշտպանության համար»
«Մոսկվայի պաշտպանության համար»
«Օդեսայի պաշտպանության համար»
«Սևոստոպոլի պաշտպանության համար»
«Ստալինգրադի պաշտպանության համար»
«Կիեւի պաշտպանության համար»
«Կովկասի պաշտպանության համար»
«Սովետական Զապոլյարիայի պաշտպանության համար»
«1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
«Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»
«1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում խիզախ աշխատանքի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT