Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին կարող էր Մարտի 1-ի ժամանակ կրակելու հրաման տալ։ Այս մասին այսօր ասաց իր առանձնատանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ օրերս BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ հրատարակչության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ այդ խումբն է կրակել։

Սեյրան Սարոյանը պնդեց, որ ամբողջ աշխարհը գիտի, որ ինքն ու Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ին չեն մասնակցել։ Դիտարկմանը, որ Ռոբրետ Քոչարյանը հայտարարել էր 2008-ին իր ու Մանվել Գրիգորյանի հանդիպման մասին, Սարոյանն ասաց, որ Գրիգորյանը այդ հանդիպմանը չի գնացել, բոլորը գնացել են, բացի Մանվել Գրիգորյանից․

«Էդ ժամանակ հասկացանք, որ մեր վրա են ֆռցնում, թողեցինք, եկանք տուն, մի շաբաթ տնից դուրս չենք եկել»։

Հարցին՝ իր կարծիքով՝ կարդարացնե՞ն Գրիգորյանին, Սարոյանն արձագանքեց․ «Ես դատավոր Մացո՞ն եմ»,- նկատի ունենալով Մանվել Գրիգորյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Սարոյանը համաձայնեց, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել եւ միեւնույն ժամանակ ասաց, որ «Մանվելի միակ չեպեն էն էր, որ տենար նառուշենի ա ըլնում, բռներ ավտոյի զալատնիկներն իջացներ»։

Տպել
1179 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան