Ամուլսարի ոսկու հանքի գործով որեւէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդ» ընկերության փորձագիտական եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի հարուցված քրեական գործով որեւէ հիմք չկա որեւէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Կառավարության նիստում այս մասին այսօր ասաց քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե քրեական գործը կարճվելո՞ւ է, Գրիգորյանը նշեց. «Մենք որոշման վրա աշխատում ենք, այս փուլում որեւէ հիմք, որը թույլ կտա որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու, հետապնդման ենթարկելու, չկա, եւ, այո, գործի քննության ուղղվածությունը դա է»: 

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2018 թվականի հուլիսի 20-ին Քրեական օրենսգրքի 282–րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ «Լիդիան Ամենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի «Ոսկեբեր» քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առեւերույթ դեպքի առթիվ։

Քննչական մարմնին ու կառավարությանը նաեւ հետաքրքրել էր, թե Ամուսլարի հանքի շահագործումն իրականում ինչ ազդեցություն է ունենում մասնավորապես շրջակա միջավայրի վրա։ Այդ աշխատանքներն իրականցնելու համար հաղթող  էր ճանաչվել «Էլարդ» ընկերությունը։

Երեկ հրապարակվել է միջազգային փորձագիտական այդ ընկերության եզրակացությունը, ըստ որի՝ Ամուլսարի հանքի շահագործումը չի առաջացնի անկառավարելի ռիսկեր:

Տպել
1860 դիտում

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Պատանիները Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքից գողություն են արել ու բռնվել

Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա

ԱՀ պաշտպանության նախարարը հանդիպել է սպաների հետ

Նախարարը ներկայացրել է Հայկական հարվածային ԱԹՍ֊ներից մեկը` գործողության մեջ (տեսանյութ)

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 295 անգամ

Մահացել է «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհի հետևանքով տուժածներից մեկը

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն այլ հատված

Ամենաանհասկանալին նախկինների հրճվանքն է

Հրդեհի հետևանքով տուժած բնակիչը հոսպիտակացվել է

Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին (լուսանկարներ)

Հրդեհ Աբովյանում. այրվում է 3000 խմ կուտակած թափոն (տեսանյութ)

Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. Քննչական կոմիտե