Երևան
12 °C
1.5 ժամ կենդանի կատարում եւ 100-ամյակն առանց հին գործիքների: Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցում շուտով կարեւոր հիմնախնդիր կլուծվի: Ամբողջությամբ կթարմացվի դպրոցի պղնձափողային գործիքակազմը: Նման հնարավորություն է ստեղծվել ՀՀ վաստակավոր արտիստ, հայ էստրադային երգչուհի Նունե Եսայանի հետ կայացած համաձայնության արդյունքում:
Գյումրու համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ երգչուհին հրաժարվել է Գյումրու օր տոնակատարության համար իրեն հատկացվող գումարից: Փոխարենը որոշվել է երաժշտական դպրոցներից մեկի համար գործիքներ գնել:
Ինչու՞ թիվ 1 Արվեստի դպրոցը: Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ խորհրդանշական ընտրություն է: «Շուտով այս դպրոցը կտոնի իր հիմնադրման 100 ամյակը: Եւ մեկդարյա հոբելյանի նախաշեմին կանգնած դպրոցում պղնձափողային դասական գործիքների լրջագույն պակաս կար: Արդեն պայմանավորվածություն ունենք Նունե Եսայանի հետ, ով կերգի Գյումրու օրն ու ավագանու որոշմամբ համերգային այդ հատվածի համար հատկացված ամբողջ 950 հազար դրամը Նունեն չի վերցնի: Նա հրաժարվել է հոնորարից: Ինքը կերգի Գյումրիում բացառապես անվճար, իսկ նախատեսված այդ գումարով մենք գործիքներ կգնենք Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցի համար: Այսպես կազդարարենք 100-ամյա դպրոցի հոբելյանական միջացառումների շարքի մեկնարկը»,-ասաց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը:
Բացի թիվ 1 Արվեստի դպրոցից, երաժշտական գործիքների խնդիրներ ունեն Գյումրու բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցները: Կատարվել է գույքագրում, փաստվել՝ տխուր վիճակագրություն: Գործիքներ կան, որոնք ավելի մեծ են, քան դրանցով պարապող տարեց մասնագետները:
«Դրանք կամ թարմացվել են 30 տարի առաջ, կամ շատ ավելի մեծ են, քան դրանով պարապող այսօրվա ուսուցիչները: Կամ չկան ընդհանրապես: Ավելի մեծ խմբաքանակ կազմում են մաշվածությամբ գրեթե պիտանելիության մեջ չգտնվող դաշնամուրները, առավելեւս ռոյալները: Դրանք 40-ից 50 տարվա պատմություն ունեն: Իսկ 4-րդ երաժշտական դպրոցի ամենահայտնի ու ամենամեծ, կարմիր ռոյալը, որը համարվում է մեր ունեցածի մեջ ամենալավն ու համերգայինը, նույնիսկ դա արդեն փոխելու ենթակա է: Երաժշտական դպրոցների զարգացումն ուղիղ իմաստով կապված է նոր գործիքների, նոր ուսուցիչների եւ երեխաների մոտիվացիայի հետ: Այլ բան է, երբ որ դու հին, պոկված լարերով, ինչ-որ կերպ իրար գլուխ հավաքած գործիքով ես ուսուցանում, եւ այլ է, երբ գործիքը նոր է, հնչեղ է, քոնն է: Սրանք կարեւոր հանգամանքներ են 7-8 տարեկան երեխայի համար, որովհետեւ եթե դեռ չկա այն մտածողությունը, որ ես դառնում եմ ապագա երաժիշտ, ոչինչ, թող նվագեմ վատ գործիքով, դժվար է երեխային կապել այդ գործիքին: Միայն ժողգործիքների պակաս չկա, դրանք վերջերս են պետական ծրագրով թարմացվել՝ կազմակերպված անվճար ուսուսման ծրագրի շրջանակներում»,-փաստեց Թովմասյանը:
Ըստ նրա, եթե նստեն եւ սպասեն, որ խնդիրները պետք է համայնքային բյուջեի հատկացումներով կամ պետական աջակցության ծրագրերով լուծվեն, իրատեսական չէ: Այսօր առավել ճկուն գործելու ժամանակն է: Պետք է գալ երկրի հակառակ կողմից, կատակում է, ու առանձնացնում այն ելքերը, որոնք խնդիրների լուծման բանալիներն են նաեւ:
«Երբ չկան ֆինանսական միջոցներ, եւ որեւէ թղթի վրա որեւէ տողով գրված չէ, օրինակ այսքան հազար դրամը ծառայելու է այս նպատակին, այն նպատակին, ապա պետք է գնալ ներդրումային եւ հավելյալ միջոցներ ճարելու ուղիով: Ես հասկացա, որ նստել ու բողոքել կարելի է անվերջ, բայց դրա փոխարեն պետք է հավաքել ուժերն ու համարձակությունը, առաջարկել այդ նույն երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին եւ հարցերը լուծել, այլապես կարելի է անդադար բողոքել, պետության վրա խնդիրը բարդել, ասել գումար չկա, հնարավորություն չկա, կամ սպասել, թե պետական կառույցը երբ կհասկանա դրա անհրաժեշտությունը, կամ այս լրջագույն խնդիրներ ունեցող երկրի մեջ ե՞րբ հերթը կհասնի քաղաքի որեւէ երաժշտական դպրոցի շեփորին: Այսպես մի փոքր դժվար է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT