YIC Gyumri-ն 5-րդ անգամ Գյումրիում կտոնի երիտասարդների միջազգային օրը

Օգոստոսի 12-ը Գյումրու համար լինելու է երիտասարդական, տեղեկատվական, կրթական ու ժամանցային: Այդ օրն աշխարհը նշում է երիտասարդների միջազգային օրը: Հայաստանում 20-րդ, Գյումրիում՝ արդեն 5-րդ տարին է օրը տոնական: Այս առիթով վաղը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կիրականացնի  մեծամասշտաբ միջոցառումներ:

«Յուրաքանչյուր տարի մենք անցկացնում ենք տարաբնույթ հանրային միջոցառումներ, որոնք առավել գունավորում եւ իմաստավորում են Երիտասարդների միջազգային օրը: Միաժամանակ առաջնորդվում ենք միջազգային խորագրով՝ մեծապես կարեւորելով երիտասարդներից ստացվող ազդակներն ու առաջարկները»,-Գյումրիում անցկացված ասուլիսի ժամանակ ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:  «Անկախ այն հանգամանքից, թե Երիտասարդների օրը Հայաստանի որ քաղաքում են նշում, մենք այն նշում ենք նաեւ Գյումրիում, եւ արդեն 3-րդ տարին է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այս տոնը նշում է ԵՆԿ-ի հետ: Ամեն տարի այդ օրը կազմակերպիչներն ընտրում են երիտասարդների հետ կապված մեկ խնդիր, որի վրա ցանկանում են, որ աշխարհն իր ուշադրությունը սեւեռի:  Եվ հենց այս տարվա կարգախոսն է՝ Փոխակերպելով կրթությունը: Այն միջոցառումները, որոնք անցկացվելու են, հիմնականում շեշտադրելու եւ խոսելու են այս խնդրի մասին»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

«Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնում կազդարարի միջոցառման մեկնարկը,  որին կհաջորդի 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:

«Այս արագորեն փոփոխվող աշխարհում ոչ թե կրթությունը պետք է հասցնի զարգացումների հետեւից, այլ կարծում ենք, որ կրթությունը պետք է լինի այն փոխակերպվող բուն սկզբնաղբյուրը, որից կբխեն աշխարհի ուղենիշները տարբեր ոլորտներում՝  տնտեսություն, սոցիալալան, մշակույթի ոլորտ եւ այլն: Ճիշտ փոխակերպելով կրթությունը մենք  կկարողանանք ձեւավորել, դաստիարակել վաղվա այն երիտասարդին, որը կկարողանա դիմակայել խելահեղ զարգացող աշխարհի մարտահրավերներին: Սա ամենակարեւորն է: Դեռ ժամանակին Նելսոն Մանդելան ասում էր կրթությունն այն ամենահզոր զենքն է, որով կկարողանաս փոխել աշխարհը:  Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս բարոյական պատասխանատվությունն է օգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ներուժն ու տաղանդը»,-ասաց Ծովինար Հարությունյանը:Վաղը Գյումրին ի թիվս այլոց, կհյուրընկալի  ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի և Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի տնօրինությանը նաեւ:  Կազդարարվի «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում:  

«Այս տարին մեր համար շատ կարեւոր է, քանի որ սա առաջին տարին է, որ իրականացվելու է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը: Մենք տարբեր երկրներում դեռ անցյալ տարի հիմնեցինք ռեսուրս կենտրոններ, բացի Հայաստանից: Այստեղ խորհրդարանական ընտրությունների շրջան էր, եւ ես շնորհավորում եմ լավ ընտրության համար, վստահ եմ, աստիճանաբար դեպի լավագույն ժամանակներ եք գնալու: Հիմա, որ մենք Գյումրիում ենք, շատ կարեւոր է: Հայաստանն ամեն տարի ունի իր Երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի  Վանաձորն է, նախորդ տարի Իջեւանն էր, 3 տարի առաջ Գյումրին էր: Բայց անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքն է պաշտոնապես հայտարարվում Երիտասարդական մայրաքաղաք, մշտապես Երիտասարդական մայրաքաղաքը մնում է Գյումրին: Բոլորը Հայաստան ասելիս Երեւան են հասկանում, բայց երբ գալիս են Գյումրի, սիրահարվում են այս քաղաքին, Գյումրին յուրահատուկ  ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ լավ երիտասարդություն կա այստեղ: Նրանց հետ շատ լավ մասնագիտական աշխատանք է տարվում»,-ասաց ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անդրիյ Պավլովիչը:Վաղը ժամը  18:00-ից մինչև 19:00-ը, Թատերական հրապարակում տեղադրված կլինի նաեւ «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղից հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ծրագրերի մասին:

Օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի բացօթյա համերգով՝ «Adana Project» ֆոլկ ռոք բենդի և DJ Arni Rock և Haik Solar-ի մասնակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3533 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին