Հարցվածների 79 տոկոսը կողմ է արտահայտվել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը. Ա. Թորոսյան

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը և անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունների տնային պայմաններում բուժման համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս այսպիսի հարցում էր նախաձեռնել: Այսօր նա հրապարակել է այդ հարցման արդյունքները, որոնց համաձայն, 79 տոկոսն արտահայտել է դրական, իսկ 21 տոկոսը՝ բացասական կարծիք:

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։ Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»,- գրել է Արսեն Թորոսյանը:

Տպել
1278 դիտում

Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացել են 19%-ով. ՀՀ կառավարություն

Թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՊՆ 2-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները  

Իտալական շուկայի մոտ 30 ձեռնարկություններ առաջիկայում կգան Հայաստան․ Իտալիայում ՀՀ դեսպան

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի (տեսանյութ, լուսանկարներ)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Սարհատ Պետրոսյանը ներկայացել է ոստիկանություն՝ իր հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու

Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի». նախորդ տարի հաջողություն չէր ունեցել

Դերասան Արտյոմ Կարապետյանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

«Ջերմոց կմշակեմ». Լեւոն Երանոսյանը՝ իր հետագա անելիքների մասին

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով խնդիրները

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում