1016 քրեական գործ, պետությանը վերադարձված 1 մլրդ. 816 մլն դրամ. ՔԿ-ն ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակը

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) վարույթում քննվել է 1016 քրեական գործ. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1մլրդ. 816 մլն. ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն՝ հրապարակված ծավալուն հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ:

Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից:

Մեղադրանք է առաջադրվել 474 անձի:

25 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 8-ը մերժվել է, 17-ը բավարարվել, որից 12-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

24 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 47 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 172 անձի:

Դատի է տրվել 134 անձ, որոնցից 4-ը գտնվել է կալանքի տակ:

Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 345 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել են 37-ը:

2019թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.016 քրեական գործ, որից 518-ը վարույթ է ընդունվել 2019թ. ընթացքում, իսկ 498-ը փոխանցվել է 2018թ.-ից:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2.009.426.782 դրամ, որից.

• պետությանը՝ 1.061.955.161 դրամ,
• իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ 947.471.621 դրամ:
• Վերականգնվել է 558.237.431 դրամ, որից.
• պետությանը՝ 401.827.855 դրամ,
• իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 156.409.576 դրամ:

Պատճառված գույքային վնասի վերականգնման զուտ իրական պատկերը պարզելու համար ներկայացնենք հաշվետու ժամանակահատվածների վերջում վնասների վերականգնման համար միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և մնացորդ գումարի վերաբերյալ մի տեղեկանք.

• 01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,
• 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
• 01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի և դեպքերի աճն առավել ակներև ներկայացնելու համար նշենք, որ 2018 թվականին` տարվա ընթացքում, Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.233, իսկ 2017թ.՝ 542 քրեական գործ:

Այսպես՝ 1.016 քրեական գործերից.

• 1-ը վերաբերել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 52-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 335-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացմանը),
• 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,
• 65-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 187-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
• 28-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,
• 73-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,
• 41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,
• 20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,
• 87-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
• 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով նախատեսված ապացույցները կեղծելուն,
• 20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,
• 76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:

329 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, որից 73-ը՝ մեղադրական եզրակացությամբ, իսկ 256-ով՝ վարույթը կարճվել է, որից 166-ը` արդարացման հիմքով, 90-ը` ոչ արդարացման հիմքով:

16 քրեական գործ վարույթը կասեցվել է, որից 10-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու, 3-ը՝ այլ հիմքով:

Ըստ ենթակայության է ուղարկվել 46 քրեական գործ:

Մեկ վարույթում միացվել է 70 քրեական գործ:

555 քրեական գործ փոխանցվել է 2019թ. 2-րդ կիսամյակ:

2019թ. 1-ին կիսամյակում նախապատրաստված 10 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոնցից 6-ը` արդարացման, 4-ը` ոչ արդարացման հիմքերով:

1016 քրեական գործերից.

• 376-ը հարուցվել են ֆիզիկական անձանց հաղորդումների հիման վրա,
• 141-ը՝ իրավաբանական անձանց,
• 32-ը՝ ԶԼՄ-ների,
• 467-ը՝ հայտնաբերվել են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:

1.016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ, որոնցից 13-ը՝ կասկածյալ, իսկ 388-ը՝ մեղադրյալ:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.

• առողջապահության- 20 անձ՝ փոխնախարար, պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն, ամբուլատորիայի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բժիշկ-վարակաբան,

• կրթության- 55 անձ՝ ինստիտուտի տնօրեն, դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր, պրոռեկտոր, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, երաժշտական դպրոցի տնօրեն, ուսումնարանի տնօրեն, մշակույթի տան տնօրեն, մարզադպրոցի տնօրեն,

• իրավապահ համակարգ- 1 անձ՝ «Արմավիր» ՔԿՀ բուժակ,

• սոցիալական ապահովության- 37 անձ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ, մասնագետ, տուն-ինտերնատի տնօրեն և հաշվապահ, փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ,

• էներգետիկայի և բնական պաշարների- 14 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, անտառտնտեսության պետ, տնօրեն, անտառտնտեսության պահաբաժնի պետեր,

• տեղական ինքնակառավարման- 82 անձ՝ վարչական շրջանի ղեկավար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, համայնքապետարանի հաշվապահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր քարտուղար, համայնքապետի տեղակալ, քաղաքապետ, համայնքի ղեկավար, համայնքի ֆինանսական բաժնի պետ, համայնքի կոմունալ բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ,

• պաշտպանություն և զինված ուժեր- 109 անձ՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, ծառայությունների պետեր, գումարտակի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատարի տեղակալներ, վաշտի հրամանատար, դիվիզիոնի հրամանատար, էսկադրիլիայի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, զորակոչային բաժանմունքի պետ, կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, կադրերի բաժնի պետ, պահեստապետ, արտադրամասի պետ, բաժնի հերթապահ, զինվորական կոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, ճաշարանի պետ, գաղտնի մասի պետ,

• այլ ոլորտներում- 73 անձ՝ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի մասնագետ, գրադարանի տնօրեն, վարկային բաժնի պետ, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն, ՊՆ հակաօդային պաշտպանության պետ, ՊՆ ավտոմոբիլային ծառայության պետ, կոմունալ ծառայության տնօրեն:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները՝ թույլ և ոչ պարբերական վերահսկողություն, վերադաս հրամանատարության կողմից անձնակազմի նկատմամբ իրականացված թույլ վերահսկողությունը, նյութական միջոցների պահպանման, օգտագործման նկատմամբ զորամասի համապատասխան նյութական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ հսկողության չիրականացնելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47653 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը