Երևան
12 °C
Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախագիծն է սա, որի մասին առաջին անգամ հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը խոսեց հուլիսի 20-ին: Առաջին իմացողն ու նախագծի մասնակիցն էլ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ: Մեծ կտավի իր 10 մասնիկները գնեց, մեկն ի պահ տվեց հիմնադրամի տնօրենին, մեկը՝ N345-ն, իր հետ տարավ, մնացած 8-ն էլ այսօր արդեն փակցված են:
«Վարչապետը որ գնեց, մենք ասացինք, որ պետք է ամրացնենք, բայց ինքը հետը վերցրեց մի հատը, բայց իր անվանական մեկ կտորն էլ թողեց մեր մոտ, որ երբ գա Գյումրի, անձամբ փակցնի»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հիմնադրամի տնօրենը:





«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ մեծ խճանկարի է վերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: «Մենք տեխնիկական մի խնդիր ունեինք, պետք է ընտրված նկարի չափերը մեծ լինեին, որովհետեւ պետք է դա լուսանկար դառնար, որ հետո էլ մեծացնելու հնարավորություն լիներ: Փոքր նկարի պարագայում անորակ էր լինելու պատկերը: Մենք նույնիսկ առաջարկ ունեինք խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանից, որ Սարյանից նկար վերցնեինք, բայց քանի որ չուներ մեծ նկար, եւ ընտանիքի պատկեր մեծ չափերով Սուսաննա Մկրտչյանն ուներ, դա եղավ հարմար, խորհրդակցեցինք, որոշեցինք»,-ինչու՞ հենց այդ նկարն ընտրեցիք հարցին պատասխանեց Գեւորգ Գրիգորյանը:
Այսօր արդեն նկարը 15.000 կտոր է դարձվել, որոնք վաճառվում են յուրաքանչյուրը 1000 դրամով: Նպատակն է 15 մլն դրամ ունենալ եւ բնակարանով ապահովել 1 կամ 2 բազմազավակ եւ անապահով կարգավիճակում ապրող ընտանիքների, որոնց կորոշի հիմնադրամը, սակայն նրանք պետք է լինեն անպայման նախկին Բուսաբանական այգու՝ 207 տնակային ավանի տնակի բնակիչներ: Արդեն մի քանի ընտանիք առեանձնացվել է քննարկման համար: Թե նրանցից ու՞մ կընտրի խորհուրդը, հայտնի չէ: Բայց նպատակը հստակ է՝ բնակարանները հանձնել սեպտեմբերի 21-ին:
«Մենք նպատակադրվել ենք մինչեւ սեպտեմբերի 21-ը վաճառքն ավարտենք, քանի որ Գյումրիում է նշվելու Անկախության տոնը, եւ սեպտեմբերի 21-ին իր այցով վարչապետն է փակելու նախագիծը: Եթե տա Աստված ամբողջական պատկերը մինչ այդ ավարտին հասցնենք, շատ խորհրդանշական կլինի, որ վարչապետն իր մոտ եղած վերջին մեկ կտորն էլ ամրացնի եւ հանձնի այդ ընտանիքներին իրենց բնակարանների վկայականները քաղաքապետի հետ միասին: Այս նախագծով ուզում ենք ասել, որ հիմնադրամն այն կառույցն է, որն օգնելու է պետությանը՝ բնակապահովման հարցում, թեկուզ մեկ կամ երկու տնով հոգսը թեթեւացնենք: Եվ ես հույս ունեմ, որ մինչեւ դեկտեմբեր ահագին հաջողությունների կհասնենք: Այն վստահությունը, որը եղել է հիմնադրամի հանդեպ, ցանկանում եմ, որ վերականգնվի»,-ասաց Գեւորգ Գրիգորյանը:
Օրական եթե 400 կտոր վաճառեն, մինչեւ սեպտեմբերի 21-ն ավարտելու հնարվորություն կլինի: Արդեն 600-ից ավելի կտոր է ամրացված: Վաճառքը կազմակերպվում է ինչպես տեղում՝ Գյումրու քաղաքապետարանի պատի մոտ, որտեղ ամրացված է 6x4 չափի պաստառը, այնպես էլ հնարավոր է օն-լայն տաբերակով՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կայքի միջոցով: «Էդ պահին կտեսնենք, որ գնվել է, գումարը կփոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մենք նույն պահին իրենց փոխարեն կտեղադրենք կտորները: Մենք ու մեր կամավորներն անգիր գիտենք, թե որ կտորը որ հատվածում է»: Ըստ Գեւորգ Գրիգորյանի, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում այժմ որեւէ խնդիր չկա, քայլում են առաջ՝ առանց հետ նայելու:
Սեպտեմբերի 21-ին եւս մեկ նորություն կառաջարկեն: Նույն նկարը վաճառքի կներկայացնեն որպես մանկական խճանկար: Սա հիմնադրամ մտնող լրացուցիչ ֆինանսական հոսք կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT