Երևան
12 °C
Այսօր Գյումրու թիվ 21 դպրոցում անցկացված ԵԿՄ համաժողովը դժբախտ դեպքով է ավարտվել: Հանդիպման միջնամասում մահացել է Երկրապահ Կամավորական միության վարչության աշխատակազմի ղեկավար Համբարձում Գեւորգի Ասատրյանը: Ինչու՞ է համաժողովը Գյումրիում անցկացվել: ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց` կա նման պրակտիկա եւ ԵԿՄ համագումարից հետո միշտ էլ մարզային հանդիպումներ կազմակերպվում են:
«Մարզային ժողովներ են, մարզային խորհրդի նախագահների վերանշանակումներ են, քանի որ նոր ղեկավարություն է, նոր ծանոթության հնարավորություն է մարզային ժողովները: Դրանք միշտ էլ լինում են համագումարից հետո: Այսօր էլ նման մի համաժողով Գյումրիում էր կազմակերպված, մարզային նախագահների մնալ-չմնալու, նշանակվել-չնշանակվելու հարցերն էին քննարկվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Ըստ Ալեքսանյանի, մահացած Համբարձում Ասատրյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց այսօր սեփական մեքենայով էր Գյումրի եկել, մեքենան անձամբ է վարել, նրա հետ Գյումրի նույն մեքենայով նաեւ լրագրողներ էին եկել:
«Պայքարեց մինչեւ վերջ, մեզի ոչ մի բան չասեց, ոչ մի բան: Մինչեւ վերջին վայրկյանը ցույց չտվեց, որ լավ չէ: Համարյա հանդիպման ավարտն էր: Բայց հլը չէր վերջացել միջոցառումը: Մի պահ լավ չէր զգում, ես հարցրեցի` եթե լավ չես զգում, շտապօգնություն կանչեմ: Ասեց` չէ: Դեղ եմ խմել, լավ եմ զգում արդեն, նորմալ եմ: Ախր հաղորդավարն էլ էր ինքը, այսինքն, հանդիպումն ինքն էր կազմակերպել, ինքն էլ անցկացնում էր, մարդկանց բեմ էր հրավիրում, ներկայացնում: Նորմալ եկել, հասել է Գյումրի, սրճել ենք, խոսել ենք իրար հետ: Երեւի ամենավերջին խոսողն էլ հետը ես էի, որ ասեցի` կանչեմ շտապօգնություն, ասեց` չէ, Յուրա ջան, լավ եմ: Ու ելավ գնաց, ու ... »,- դժվարացավ ասելիքը շարունակել ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Համբարձում Ասատրյանին թիվ 21 դպրոցից շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Վերջինս, սակայն, արդեն մահացած է եղել:
Համբարձում Ասատրյանը 61 տարեկան էր, ծնունդով Արտաշատից: Մահվան պատճառն այս պահին դեռ պարզ չէ: Ամեն ինչ կհստակեցվի դիահերձումից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT