Ռոստոմյանին խորհուրդ կտամ հարգել պետական ապարատը. ԿԳՄՍ փոխնախարարի կոշտ պատասխանը՝ ՀԱՕԿ-ին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կոչ է անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հարգել պետական ապարատը: Հուլիսի 24-ին կայացած ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ Ռոստոմյանն անդրադարձավ ԿԳՄՍ-ի հայտարարությանը, որում նախարարությունն աում էր, որ նորաստեղծ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, որը ՀԱՕԿ-ը պատրաստվում է իր կազմ մտցնել երկար տարիներ գործող ու Բռնցքամարտի միջազգային միության (ԱԻԲԱ) կողմից ճանաչված ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխարեն, չի համապատասխանում չափանիշներին, որոնք անհրաժեշտ են պետական ֆինանսավորում ստանալու համար: Ռոստոմյանն ասել էր, որ իրենց ֆինանսով վախեցնելն ապագա չունեցող գործիք է: Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելիս նա հեգնանքով էր խոսել նախարարության մասին՝ նշելով ոչ թե անունը, այլ ասելով «այդ երկար նախարարությունը»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը մեկնաբանեց այդ արտահայտությունները, ինչպես նաեւ այն, թե ինչպես ՀԱՕԿ-ում մեկ ֆեդերացիան փոխարինվեց մյուսով:

- ՀԱՕԿ գլխավոր ասամբլեայի ժամանակ Ռոստոմյանը հեգնական արտահայտություններ արեց ԿԳՄՍ նախարարության վերաբերյալ:

- Պարոն Ռոստոմյանին խորհուրդ կտամ, որպեսզի նախեւառաջ հարգի պետական ապարատը, հարգի Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե մինչեւ այսօր չի հասցրել ծանոթանալ ՀՀ-ում սպորտի պետական քաղաքականությունը վարող նախարարության անվանը ու գործառույթներին, ապա խորհուրդ կտամ շատ արագ դա անել: Երկար անունով նախարարություն չէ, կա նախարարության հստակ անվանում, որը վարում է հստակ քաղաքականություն: Իսկ երկար անունով հասարակական կազմակերպությանը խորհուրդ կտամ չփորձել պղտոր ջրում ձուկ բռնել, նաեւ չփորձել նմանատիպ զարտուղի ճանապարհներով ազդեցություն ունենալ սպորտում վարվող քաղաքականության վրա: Բռնցքամարտում տարիներ շարունակ գործունեություն ծավալած ֆեդերացիային գրչի 1 հարվածով դուրս թողնելն անթույլատրելի է՝ անկախ նրանից ղեկավար կազմը պատշաճ կատարել է իր պարտականությունները, թե՝ ո՛չ: Եթե ոչ, ապա դրա լուծման համար կան օրինական հստակ ճանապարհներ, որոնք մատնանշված են ՀԿ-ների մասին օրենքով: Ղեկավար կազմի թերացման մասին կարող են բարձրաձայնել տվյալ ՀԿ-ի անդամները, որոնք ունեն բոլոր կանոնադրական, օրենսդրական լիազորությունները:

Մեզ համար առնվազն անհասկանալի էր պարոն Ռոստոմյանի՝ նման հարցն այսպիսի հապշտապ ձեւով լուծելու միտումը: Մեջբերում է ԱԻԲԱ-ի կարգավիճակի մասին սեփական մտքերը, արդեն իսկ տեղում որոշում է ԱԻԲԱ-ի ճակատագիրը: Տվյալ պահին ԱԻԲԱ-ն համարվում է ՄՕԿ-ի կողմից ճանաչված ֆեդերացիա՝ անկախ նրանից, որ անդամակցությունը սառեցված է: Բայց սառեցված է, ոչ թե դադարեցված: Դրանք տաբեր իրավական բնորոշումներ են: ՄՕԿ-ը հստակ հայտարարել է, որ ԱԻԲԱ-ի կարգավիճակը կպարզվի 2020 թ. օլիմպիական խաղերից հետո: Հիմա չգիտեմ՝ պարոն Ռոստոմյանն ինչպես է իր համար բացահայտել, որ ԱԻԲԱ-ի ճակատագիրն արդեն որոշված է:

Իրենց (խմբ. ՀԱՕԿ-ի) արած քայլը ոչ այլ ինչ է, քան ֆեդերացիան փոխարինել սեփական նախընտրությամբ ստեղծված մեկ այլ ֆեդերացիայով: Դրա մասին հստակ փաստում են իրենց իսկ հայտարարությունները, որոնցում հստակ ասվում են, որ Գագիկ Ծառուկյանն է ներդրում անելու, իրենց ընտրած նախագահն է ներդրում կատարելու:

Նրանք ասում են, որ պետությունը չի կարող իրենց ֆինասնսով վախեցնել: Նույնը ես կարող եմ ասել, որ ոչ մեկ չի կարող հարցերը ֆինանսներով լուծել։

Կարող եմ ասել, որ ամիսներ շարունակ քննարկումներ են եղել՝ անկախ նրանից՝ պարոն Ռոստոմյանը դա կընդունի, թե չի ընդունի: Նման բան եղել է, ամեն ինչ կա փաստաթղթերով:

Չեմ ուզում այս հարցը խորանա, բայց կարծում եմ, որ ՀԱՕԿ շտապել է որոշում կայացնելու մեջ: Հիմա մենք պետք է դիտարկենք իրավական ճանապարհները, ու կարծում եմ՝ ֆեդերացիան էլ իր հերթին կգնա իր իրավունքները պաշտպանելու ճանապարհով: Ամեն դեպքում հարցը իրավական տիրույթում է ու պետք է իրավական կարգավորում ստանա: Նախարարության համար չկա նախապատվություն, թե ով կլինի ֆեդերացիայի ղեկավարը կամ ով ինչքան կֆինանսավորի: Ֆեդերացիայի կատարած գործունեությունն է մեզ համար առաջնային, մրցումների, ուսումնամարզական պրոցեսի, մարզիչների վերապատրաստման կազմակերպում, հավաքներ, միջազգային մրցաշարեր: Այս ամենը ֆեդերացիան տասնամյակներ շարունակ արել է՝ 90-ականներից սկսած, ու այն ժամանակ Արթուր Գեւորգյանը չի եղել: Եթե նրա նկատմամբ անձնական դիրքորոշում ունեն, դա նրանց անձնական խնդիրն է: Մեզ դա ընդհանրապես չի հետարքրքում: Հարցերը պետք է լուծել բացառապես իրավական ճանապարհով:

- ՀԲՖ-ն ՀԱՕԿ-ի կազմից հանելու օրինական հիմքերը ստուգե՞լ եք:

-  ՀԱՕԿ կանոնադրությունը կարդում ես ու ոչինչ չես հասկանում: Այնտեղ գրված է, որ բոլոր ֆեդերացիաները, որոնք անդամակցում են տվյալ մարզաձեւի միջազգային կառույցին, համարվում են ՀԱՕԿ-ի անդամ: Նաեւ օլիմպիական խարտիայում է այդպես գրված: Փաստացի ՀԲՖ-ն անդամակցում է ԱԻԲԱ-ին, որը ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային կառույցն է: Նրանք որոշում են հիմք ընդունել ՀԿ-ների մասին ՀՀ օրենքը, ու որպես իրենց անդամ հեռացրել են այդ ֆեդեարցիային՝ ասելով, որ ունենք մեր կազմից հեռացնելու իրավունք, եթե թույլ է տալիս որոշակի խախտումներ. ՀԿ-ների մասին օրենքի տեսանկյունից՝ այո՛, իրենց օրենքների ու միջազգային օլիմպիական խարտիայի տեսանկյունից՝ ո՛չ: Այստեղ կազուս է առաջանում, որովհետեւ օլիմպիական միջազգային խարտիան հիմնարար փաստաթուղթ է: Եթե նույնիսկ այդպես են արել, մյուս ֆեդերացիային ինչո՞ւ են ճանաչել ընդամենը ժամանակավոր անդամ: Մյուս ֆեդերացիան ԱԻԲԱ-ի անդամ չէ ու դժվար էլ դառնա, եթե այլ միջամտություններ չլինեն, քանի որ կա արդեն ճանաչված ֆեդերացիա, իսկ ԱԻԲԱ-ն ամեն երկրում ընդունում է 1 ֆեդերացիա:

- Ի՞նչ իրավական միջոցներ կարող է նախարարությունն այս իրավիճակում ձեռնարկել:

- Նախարարությունը ոչ թե ձեռնարկում է իրավական միջոցներ, այլ ապահովում է օրենքի կատարումը:

- Ինչպե՞ս:

- Իրենք ասում են՝ կա բողոքող կողմ: Մյուս կողմն էլ բավական շատ մարզիկներ ու մարզիչներ են ներկայացնում: Եթե ընդհանուր համաձայնություն ունեն, եթե բոլորը 1 նպատակի շուրջ են համախմբվել, հարց չկա, իրենք են համարվում այդ ֆեդերացիայի անդամներ: Թող կազմակերպեն նոր ընտրություններ, ինչի իրավունքը ՀԿ-ների մասին օրենքը իրենց տալիս է, իսկ մենք կապահովենք, որ այդ ընտրություններն անցկացվեն օրենքի տառին համապատասխան։

- Բայց համարվո՞ւմ են անդամներ:

- Անդամ չեն, օրինակ, Ենգիբարյանի անվան դպրոցի ներկայցուցիչները: Ի դեպ, այդ մասով էլ ասում են՝ խտրականություն է տեղի ունեցել: Ես անձամբ տեղյակ եմ, որ ֆեդերացիան իրենց տեղեկացրել է, որ եթե տվյալ մարզադպրոցը որպես կառույց է ուզում ներկայանալ, պետք է ներկայացնի ֆեդերացիայի անդամակցության փաստաթուղթ: Եթե ոչ, մարզիկներին՝ բոլորին, իրենց դիմումի համաձայն՝ թույլատրել են, ու ինչքանով տեղյակ եմ, եղել են մարզիկներ Ենգիբարյանի դպրոցից, որ մասնացկել են ՀՀ առաջնությանը: Խտրականության մասին խոսք է գնում: Խնդրում եմ՝ ձեւակերպումները մի քիչ զգույշ տան, որովհետեւ սպորտում խտրականությունը նույնիսկ քրեական էլեմենտներ է իր մեջ պարունակում: Չեմ կարծում, որ պարոն Ռոստոմյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, կարող է նման եզրույթներ օգտագործել, բնորոշումներ տալ:

- Կողմերից յուրաքանչյուրն իրենն է պնդում ու ասում է, որ ԱԻԲԱ-ի հետ ունի նամակագրություն եւ ներկայացնում են դրանք: Ո՞ւմ հավատալ:

- Խնդիրն այն է, որ ԱԻԲԱ-ի ղեկավար կազմում էլ են հիմա խմորումներ տեղի ունենում: Այդ պատճառով էլ հատուկ հանձնաժողով է ձեւավորվել ՄՕԿ-ի կողմից, որը կազմակերպելու է օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումները եւ մինչեւ այդ որակավորման մրցումները: Տվյալ հանձնաժողովին էլ մասնակիցների հայտերը ներկայացնելու են ազգային օլիմպիական կոմիտեները եւ ազգային ֆեդերացիաները՝ չնայած ազգային ֆեդերացիայի մասը ՀԱՕԿ ասամբլեայում հնարամտորեն բաց թողնվեց ու շեշտվեց միայն օլիմպիական կոմիտեի մասնակցության մասին:

- Հիմա մարզիկները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ կան հին ու նոր ֆեդերացիաների անդամներ, ու հին ֆեդերացիայի անդամները, այսպես ասած, վտանգված վիճակում են, որովհետեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերին ՀԱՕԿ-ը կարող է ուղարկել արդեն իր ժամանակավոր անդամ մարզիկներին:

- Հենց դա է խնդիրը: Երբ մեր նախարարությունը հայտարարություն է անում ու ասում է՝ պետք չէ խնդրահարույց որոշումներ կայացնել, հենց սա նկատի ունի, որ պետք չէ ստեղծել այնպիսի վիճակ, որտեղ վտանգված կլինի որեւէ մարզիկի մասնակցությունը միջազգային մրցաշարերին եւ օլիմպիական խաղերին: Հիմա իրենց այս քայլով փաստացի դա անում են, ու կարող եք վստահ լինել, որ մենք բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկենք դա թույլ չտալու համար: Մենք առաջարկել ենք համատեղ հարցը լուծել, նրանք հրաժարվել են, որոշել են սեփական ճանապարհով գնալ: Խնդիր չկա, դա նրանց որոշումն է, բայց կրկին ասում եմ, որ նախարարությանը դեմ գնալ, փորձել սեփական քաղաքականություն վարել, երբ տվյալ որոլտում պետական կառավարման մարմինը նախարարությունն է, այդքան էլ խելամիտ չէ:

- Որո՞նք են լինելու նախարարության գործողությունները:

- Նախարարության հաջորդ գործողությունը լինելու է օրինական ճանապարհների հստակեցումը եւ այդ ճանապարհներով առաջ շարժվելը:

- Ե՞րբ են սկսվելու այդ գործընթացները:

- Այդ պրոցեսը սկսվել է արդեն իսկ: Թե երբ վերջնական կտրվեն այդ իրավական գնահատականները, չեմ կարող հստակ ժամկետ ասել:

- Նշել էիք, որ պետք է սպասել, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանը վերադառնա արձակուրդից:

- Այս պահին արձակուրդում է: Իրականում ընթացք տալ-չտալը պայմանավորված է նախարարության ընդհանուր դիրքորոշումը հստակեցնելով: Նախարարը այստեղ կլինի, թե՝ ոչ, հարցի մյուս կողմն է, կարեւորը մասնագիտական գնահատական տալն է: Դա կանեն մեր համապատասխան մասնագետները, իսկ նախարարը լիովին տեղյակ է հարցից։

- Նախարարի դիրքորոշումը հայտնի՞ է վերը նշված արտահայտությունների եւ ընդհանուր իրավիճակի մասին:

- Այո՛, զրուցել ենք: Նա նույնպես չի ողջունում ՀԱՕԿ-ի նման գործելաոճը եւ համաձայն է, որ հարցը պետք է լուծել օրենքի շրջանակում:

- ՀԱՕԿ-ի ու նախարարության միջեւ այս հեռակա երկխոսությունը՝ հայտարարությունները, նշանակո՞ւմ են, որ կառույցների միջեւ լարվածություն կա:

- Իրենք թող մտածեն՝ լարվածություն կա, թե՝ ո՛չ; Մենք ոչ մեկի հետ լարվածություն ունենալու խնդիր չունենք, որովհետեւ մենք պետական կառավարման մարզմին ենք, մենք օրենքի գերակայությունն ու պետական քաղաքականության իրականացումն ենք ապահովում:

- ՀԱՕԿ որոշումից հետո այնպես է ստացվում, որ Գագիկ Ծառուկյանի կամ ՀԱՕԿ-ի վերահսկողության տակ են հայտնվում բոլոր հենակետային մարզաձեւերը՝ բացի ֆուտբոլից:

- Թե ում ղեկավարության տակ են, դրան չեմ էլ ուզում անդրադառնալ, քանի որ դա այնքան էլ էական չէ: Այս պահին կա հստակ պետական քաղաքականություն: Պետությունը հստակ գումարներ է ծախսում մարզաձեւերի համար։ Նաեւ Ձեր նշած մյուս ֆեդերացիաների մասով. ենթադրում եմ՝ ըմբշամարտի ու ծանրամարտի մասին է խոսքը, մենք շատ լուրջ պետական պատվեր ենք տրամադրում, ամեն մեկին ֆինանսավորում ենք բավականին լուրջ չափով՝ 380 մլն դրամ ու 231 մլն դրամ: Թե հիմա ֆեդերացիաները ում վերահսկողության տակ են, Դուք կարող եք որոշել, բայց ֆեդերացիաների համար մրցաշարերի մասնակցությունը եւ այլն, ամենն անում է պետությունը: Կարծում եմ՝ դա քիչ չէ ու վերահսկողության բավականին լուրջ լծակ է: Կարողանում ենք առնվազն վերահսկել, թե ինչպիսի պետական քաղաքականություն է իրականցվում տվյալ ոլորտում:

Տպել
7692 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան