Երևան
12 °C
ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։
«Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի են ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցած առաջընթացով եւ մեզ համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին է՛լ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում»:
Այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաեւ առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար, նշում է ԵԱՀԿ ներկայացուցիչը.
«Մենք անդրադարձել էինք նաեւ առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն եւ փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա»:
Նոյեմբերին Հարլեմ Դեսիրը նախատեսում է կրկին Հայաստան այցելել՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար: Վաշինգտոնում Դեսիրը մասնակցում էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների Հենսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին, որտեղ ներկայացրել էր ԵԱՀԿ-ի տարածքում մամուլի ազատության մակարդակը: ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի կողմից կեղծ լուրերի տարածումը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող որոշ երկրներում լուրջ խնդիր է մնում, մինչդեռ Ռուսաստանի ներսում լրագրողներին ճնշումների են ենթարկում: Չափազանց ծանր է իրավիճակը նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում. Թուրքիայում իշխանությունն անհիմն մեղադրում է քրդական հարցերը լուսաբանող լրագրողներին ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ, իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ցանկության դեպքում հարեւան Վրաստանի տարածքից անկախ ադրբեջանցի լրագրող են առեւանգում, որից հետո Բաքվում դատում նրան:
Հետեւո՞ւմ է Հարլեմ Դեսիրը եւս մեկ կարեւոր հարցին՝ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը.
«Վերջերս դատավճիռ եր կայացվել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող մի քանի մարդու նկատմամբ՝ դա շատ կարեւոր քայլ էր, սակայն, դեռեւս այդ սպանության մեջ ներգրավված ոչ բոլոր մարդիկ են հայտնաբերվել եւ դատապարտվել: Կարծում եմ, Թուրքիային շատ կարեւոր է հեղաշրջման փորձից արդեն 3 տարի անց ի վերջո հասնել գիտակցությանը, որ պետք է լինի իրական հարգանք լրատվամիջոցների բազմազանության եւ արտահայտման իրավունքի նկատմամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT