ՄԱԶԾ պատվիրակությունը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են դատաիրավական բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը  հուլիսի 24-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու տեսանկյունից:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաև միջոցներն ու ծավալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների և դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաև դատախազների անկախության սահմանադրաիրավական երաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայում հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբեռհանցագործությունների դեմ ներպետական և անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:

Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
5280 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց