Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ. պատմություն Սինգապուր հասած նկարի հեղինակ 5-ամյա Գոհարիկի մասին

 «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում փոքրիկ հուզիչ պատմություն է քաղցկեղ ունեցող 5-ամյա Գոհարիկի մասին: Պատմությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Փոքրիկ աղջնակի պատմությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր կպատմենք մեր 5-ամյա Գոհարիկի մասին։
Գոհարիկի ամենասիրելի զբաղմունքները սերտորեն կապված են երաժշտության հետ. ազատ ժամանակ նա սինթեզատոր է նվագում, երգեր լսում ու քույրիկների հետ անդադար պարում։ Հատկապես շատ է սիրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարումները և երազում է անձամբ հանդիպել Լիլիթի հետ։

Գոհարիկը նաև լավ նկարում է, և հենց նրա նկարած ուրախ նկարն էր ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վերջերս Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցի ժամանակ նվիրել կենտրոնին։

Մեր քնքուշ աղջիկը, ինչպես երևի արդեն կռահել եք, շատ է սիրում վարդագույն ու մանուշակագույն գույները, ինչպես նաև «թիթիզանալ» ու շպարվել մանկական կոսմետիկայով։ 

Երազում է ունենալ մանկական զարդասեղան՝ իր պարագաներով, որ առողջանալուց հետո գնա տուն ու քույրիկների հետ միասին երկա՜ր խաղա։

Հիշեք՝ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ»:

Տպել
3306 դիտում

Շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. մերօրյա հերոսները

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին

Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

Ֆրանսիական Դեսին-Շարպիոն քաղաքը Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մեկնարկել է ավագանու նիստը․ Մարությանը ներկա չէ, նրան փոխարինում է փոխքաղաքապետը

Գաբրիել Բալայանն ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

Վարչապետի նկատմամբ հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել վստահության հանրաքվեն. քաղաքագետ

Գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, կա 3845 առողջացած

Նիկոլ Փաշինյանը մշակութային արժեքների վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

Լայն տարածում են գտել գերեվարված զինծառայողների վերաբերյալ կեղծ, երբեմն միտումնավոր մոնտաժված տեսանյութեր. ԱԱԾ

Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել