ՀԱՕԿ-ը հանեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան, մտցրեց այլ ֆեդերացիա

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր կազմից հանեց Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, որը ճանաչված է Բռնցքամարտի միջազգային միության կողմից (ԱԻԲԱ)։ Որոշումը կայացվեց այսօր՝ հուլիսի 24-ին, արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։ 82 պատվիրակներից ներկա էին 67-ը, եւ որոշմանը կողմ քվեարկեցին 64-ը։ 2-ը մնացին ձեռնպահ, 1 հոգի չմասնակցեց քվեարկությանը։

Օրակարգի մյուս հարցով ՀԱՕԿ-ը որպես ժամանակավոր անդամ իր կազմ մտցրեց նորաստեղծ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, որն ԱԻԲԱ-ի կողմից ճանաչում չունի։ Այս որոշմանը կողմ քվեարկեց 64 հոգի։ 3 հոգի ձեռնպահ մնաց։

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը վստահեցրեց, որ ֆեդերացիաների փոփոխությունը չի ազդի մարզիկների վրա, որոնց մի մասը երկար տարիներ գործող ֆեդերացիայի, մյուս մասը՝ նորի անդամ է: Նա ընդգծեց, որ բռնցքամարտիկները հանգիստ կշարունակեն իրենց գործուենությունը, եւ տեղի ունեցածը նրանց համար խնդիրներ չի առաջացնի: Նաեւ նշեց, որ մարզչական փոփոխություններ էլ չեն սպասվում:

Այսօր արտահերթ նիստից առաջ թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Անդրադառնալով ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերյալ ՀԱՕԿ-ի նպատակներին՝ կոչ էր արել զերծ մնալ խնդրահարույց որոշումներից։

ՀԱՕԿ-ի Ժողովի ընթացքում ամփոփվեցին նաեւ Մինսկում կայացած Եվրոպական խաղերի արդյունքները: Մինսկ 2019-ից հայ մարզիկները վերադարձել էին 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալով: Արտահերթ նիստի պատվիրակներն արդյունքները գնահատեցին բավարար:

Օրակարգի մեկ այլ հարցով խոսվեց 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին: Նշվեց, որ պետք է ստեղծվի հանձնաժողով, որի նիստերում պարբերաբար կլսվեն մարզիչների հաշվետվությունները նախապատրաստական աշխատանքների, դրանց ընթացքի եւ առաջացած խնդիրների մասին: Նաեւ հերթական անգամ հայտարարվեց նաեւ, որ ՀԱՕԿ-ը հրաժարվելու է սպիտակ քարտերից:

Տպել
1014 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև