Նորագյուղցի Բոգոն դարձյալ շարունակում է ազդել Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության ուղեւորահոսքի վրա

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության խնդիրը արդեն 1 տարուց ավելի է՝ չի կարգավորվել: Ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը ՀԺ-ին հայտնեց, որ քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյան) շարունակում է ազդել իր սպասարկած երթուղու ուղեւորահոսքի վրա:

«Բոլոր կառույցները բավականին փաստեր ունեն՝ ՊԵԿ-ը, ոստիկանության 6-րդ վարչությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչությունը»,- պատմեց Խաչատրյանը:

Նա հայտարարում է, որ Երեւան-Բաղրամյան, Երեւան-Մյասնիկյան երթուղիները, որոնցից վերջինը պատկանում է Նորագյուղցի Բոգոյին, վերջնակետ չեն գնում, նրանց ուղղությունը միայն Երեւան-Արմավիր է: «Բազմիցս ասել եմ, որ Արմավիրի բոլոր գյուղերում կան ներմարզային տրանսպորտներ, մեր դերը ավտոկայանից ավտոկայան տեղափոխելն է: Վերջերս նրանց սպասարկման ժամկետը լրացել էր, սակայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ժամկետը: Արդյունքում իմ ընկերության աշխատանքը դարձյալ խաթարվել է: Բոգոն 7 տեղանոց մեքենաներ է ավելացրել Երեւան-Մյասնիկյան գծի մեջ: Ըստ օրենքի՝ առավոտյան Մյասնիկյանից պետք է գան Երեւան, Երեւանից էլ գնան Մյասնիկյան, սակայն ինչպես նշեցի՝ վերջնակետ չեն հասնում եւ օրական մի քանի անգամ են քշում դեպի Երեւան-Արմավիր: Դրա մասին լավ տեղյակ է ե՛ւ նախարարությունը, ե՛ւ ավտոկայանը, ե՛ւ տեսչությունը»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ մոտ 1 ամիս առաջ իրեն ցանկանում էին գծից զրկել. «Ու պատճառն այն է, որ իմ վարորդները օրական 1000 դրամ էին կարողանում աշխատել եւ չէին ուզում աշխատել, քանի որ անընդհատ ուղեւորահոսքի վրա ազդում էին, մարդիկ չէին կարողանում տուն պահել: Եթե դուք չեք գալիս այդ խախտումները բացահայտելու, ուրեմն ես այստեղ միտում եմ տեսնում, մարդիկ միտումնավոր ասում են՝ գնացեք այս հիմնարկը հողին հավասարեցրեք ու ինչ-որ շահ ունեն սրանից: Առանց շահի մարդուն այսպիսի վնաս չէին տա: Մի քանի օր իմ վարորդները չէին քշում Արմավիր-Երեւան եւ 1 հատ բողոք չի եղել, որովհետեւ մի քանի ընկերություններ այդ ուղղությունն են սպասարկում անօրինական: Այդ ընկերություններից են՝ «Ալ տրանս»-ը, «Ռամ-ակա»-ն: «Ռամ-ակա»-ն պատկանում է «Հայավտոկայարան»-ի պետի տեղակալ Արթուր Ջեյրանյանին»:

Խաչատրյանը նշեց, որ եթե խնդիրը չկարգավորվի, հնարավոր է՝ դարձյալ բողոքի ակցիա կազմակերպեն կառավարության դիմաց. «Պետք է անպայման հանդիպեմ պարոն վարչապետի հետ: Նրա օգնական Նաիրի Սարգսյանը խաբեց մեզ, ասաց՝ 5 օրում այս հարցերին լուծում կտրվի: Ամիսներ է անցել, ոչ մի փոփոխություն չկա: Սա վարչապետի գործն էլ չէ, այսպիսի հարցերով վարչապետը չպիտի օրենքով զբաղվի, որովհետեւ դրա համար կա նախարարություն, նախարար, փոխնախարար, ավտոկայան: Քանի որ ոչ մի բան չեն անում, ստիպված պիտի վարչապետին դիմենք: Մարդիկ, որ ասում են՝ այ մարդ, ինչ լինում է՝ վազում են Փաշինյանի մոտ, խեղճ մարդն իր գործերը թողնում, ամեն հարցով զբաղվում է, բայց հիմա ես նույն վիճակի մեջ եմ ընկել: Տարիներով պահանջում եմ, պայքարում եմ, խնդրում եմ, ասում եմ՝ մաքրեք գիծը, թողեք աշխատեմ: Ես մեծ վարկեր եմ վերցրել: Միգուցե պարոն Փաշինյանի հետ 5-10 րոպե հանդիպենք, ներկայացնենք իրականությունը»:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մեր զրույցում ասաց, որ գրեթե բոլոր գծերի ժամկետը երկարացվել է՝ մինչեւ միասնական տրանսպորտային ցանց ներդրվի: «Այդ խնդիրը, որը տիկին Խաչատրյանը բարձրացնում է, ավելի շատ կապված է տեսչական մարմնի հետ, որովհետեւ մենք հաստատում ենք գիծը, իսկ նրանք ըստ չվացուցակի պետք է աշխատեն: Այսինքն, ստուգող մարմինը տեսչական մարմինն է: Ես կխնդրեմ տեսչական մարմնին, որպեսզի ուսումնասիրություններ անցկացնեն եւ իրավախախտներին տուգանեն»:

Սիմոնյանի խոսքով՝ միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը ցանկանում են սկսել Արմավիրի մարզից. «Խնդիրը նրանումն է, որ մենք ուղեւորահոսքերի ճշգրիտ քանակ չունենք: Հիմա ուղեւորահոսքերն ենք հաշվելու, մյուս շաբաթվանից կսկսենք հոսքերի հաշվարկը, կարծում եմ՝ երկար ժամանակ չի տեւի: Դրա հիման վրա մենք կկարողանանք հասկանալ, թե ինչքան ավտոբուսներ են պետք, ինչքան միկրոավտոբուսներ են պետք, չվացուցակը կկարողանանք կազմել: Այդ ամեն ինչից հետո մրցույթ կհայտարարենք, որից հետո կկարողանանք կարգավորել այն բացթողումները, որոնք հնարավոր է առաջանան: Դրանից հետո կանցնենք մնացած մարզերին: 1 տարվա ընթացքում հուսով եմ գոնե 80 տոկոսով կկարողանանք սա անել»:

Սիմոնյանն ասաց, որ եթե նույնիսկ ունենա տեղեկություն, որ Երեւան-Մյասնիկյան երթուղին իրականում իրականացնում է Երեւան-Արմավիր ուղեւորափոխադրում, ոչինչ չի կարող անել. «Դրան պետք է տեսչականը հետեւի: Օրինակ «Ալ տրանս» ընկերության Երեւան-Մեծամոր գիծը մենք չենք երկարաձգել, քանի որ տեսչականը մի քանի անգամ նրանց զգուշացրել է, որ քշում են դեպի Արմավիր: Այդ ընկերությունը դեռեւս իր դեղին համարանիշները չի հանձնել եւ տեղեկություն կա, որ նրանք այդ դեղին համարանիշներով շարունակում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Ես կապ եմ հաստատելու ՃՈ պետի տեղակալի հետ, համապատասխան գրություն եմ ուղարկել, որպեսզի այդ դեղին համարանիշներով նրանք չկարողանան այլեւս շահագործել»:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւան-Մյասնիկյան երթուղին օրական 2 երթ է իրականացնում չվացուցակով: «Վերահսկողական աշխատանքների արդյունքում մենք իհարկե ե՛ւ մարզի ներսում, ե՛ւ միջմարզային ուղեւորափոխադրման համակարգում պարբերաբար ապօրինություններ ենք արձանագրում եւ համապատասխան ընթացք է տրվում այդ ապօրինություններին: Քանի որ տեւական ժամանակ է՝ ամենախնդրահարույց մարզն է կարծես թե տրանսպորտի ապօրինությունների վիճակագրությամբ Արմավիրի մարզը, նոր տրանսպորտային ցանցը ներդնելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք կհասնենք նրան, որ իսպառ բացակայի ապօրինի ուղեւորափոխադրումը այդ մարզում»:

Գրիգորյանն ասաց, որ տեղյակ է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի բողոքից. «Նրա բողոքն այն է, որ Արմավիր քաղաքում միայն իր կազմակերպությունը լինի, դա իրենց բիզնես շահն է, մենք այդտեղ անելիք էլ չունենք, բայց այնուամենայնիվ, մարզում այլ կազմակերպություններ էլ կան, մենք բոլորի նկատմամբ հավասարապես վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում»:

Գրիգորյանի խոսքով՝ Երեւան-Մյասնիկյան երթուղին այս պահին վերջնակետ հասնում է. «Ժամանակին մենք Մյասնիկյան գյուղից շատ բողոքներ ենք ունեցել, որ Երեւան-Մյասնիկյան երթուղին Մյասնիկյան չի հասել, այսինքն, եկել Արմավիր քաղաքում պտտվել եւ հետ են վերադարձել: Ես վստահեցնում եմ, որ երբ մեզ մոտ վերահսկողական գործառույթը վերականգնվել է, պատշաճ վերահսկողության արդյունքում երթուղին պահպանել է իր սկզբնակետն ու վերջնակետը»:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը մեր զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի, թե իր տեղակալ Արթուր Ջեյրանյանը կապ ունի «Ռամ ակա» ՍՊԸ-ի հետ: «Եթե նման բան լինի՝ նա կազատվի աշխատանքից, քանի որ շահերի բախման հարց է առաջանում»:

Տպել
5025 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)