Ովքե՞ր էին Գյումրիում հուլիսի 20-ին գոռգոռացող կանայք եւ ի՞նչ էին ուզում վարչապետից

Հուլիսի 2-ին Գյումրիում կայացավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քանի դեռ վարչապետը, նախարարներն ու պատգամավորները չէին եկել, դրսում ամեն ինչ հանգիստ էր: Հենց վարչապետը հասավ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի տարածք աղմուկ-աղաղակ եւ անհասկանալի գոռգոռոց սկսվեց: Աղմուկի մեջ հասկանալի եղավ միայն այն, որ ինչ-որ կին է ուշաթափվել, երկրորդն էլ ուզում է վարչապետի հետ խոսել: Այդ պահին ասացին՝  Գյումրու հանրակացարաններից մեկի բնակիչներն են, ովքեր բնակարան են ուզում:

Այսօր արդեն հստակ է, թե ովքեր էին այդ կանայք եւ ինչ պահանջ ունեին երկրի վարչապետից: Ուշաթափվածը Լիանա Մակարյանն է եղել: Թե ինչու՞ է կանգնած տեղում գոռալու պահին պատահաբար ուշաթափվել, կամ ուշաթափության տեսարան սարքել, ինքը կիմանա: ՀԺ-ն ճշտել է՝ Մակարյանը ոչ թե Գյումրիից է, այլ Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրից: Քեթիի վարչական պատասխանատու Թորգոմ Սահակյանը մեր հետ զրույցում ասաց՝ ընտանիքն անօթեւան է, սակայն խնդիր չունի: Փաստաթղթային փաթեթը պատրաստ է, երբ փոխհատուցման ծրագիրը սկսվի առաջիններից մեկն է, որ ստանալու է իր բաժինը: Լիանան Քեթիում 88-ին բնակարան է կորցրել, հիմա էլ բնակարանն է ուզում, բայց համաձայն չէ, որ իրեն բնակարանի գնման վկայագիր տան: «Իրանց գործն առաջինն է, որ լիարժեք պատրաստ է: Իրանք խնդիր չունեն, ես չիդեմ ինչի մասին է խոսքը: Ապրելու տեղ չունեին, Ռուսաստան էին գնացել, թե հմի պատահական են եկել, թե ինչ, չեմ կարող ասել: Վերջերս տղան եկավ, գնաց բանակ, ծառայեց, եկավ: Ես չիդեմ ով, իրանց մարզպետարանից  ըսել էր, թե 5 մլն են ստանալու, իրանք էլ թե` մենք 5 մլն-ով ինչ  տուն առնինք: Ասի՝ բայց ո՞վ է ասել էդ գումարի չափը: Էդ է էղել: Թէ չէ հարցեր չկան, իրանք ստեղ չէին, առանց իրանց ես էդ ընթացակարգը տարել եմ, տատիկը ստեղ է, ինչ պետք  է եղել, ես աջակցել, օգնել, փաթեթը սարքել ենք»,-ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը:

Մոսկվայից նոր է վերադարձել, ամուսինը մահացած է: Բնակարանը ստանալու է սկեսուրի եւ իր 3 երեխաների հետ: Վարչական ղեկավարը Լիանայից հեռախոսահամար չուներ, սակայն Լիանայի սկեսուրից հեռախոսահամար փոխանցեց: Մեր հեռախոսազրույցը հրապարակման ենթակա չէ, քանի որ Վարդուշ տատը, այսինքն Լիանայի սկեսուրը, հարսի անունը լսելուն պես սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մեր հասցեին: Թե ինչ էր ի վերջո  ուզում հայհոյող սկեսուրի ուշաթափվող հարսը վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մասնակիորեն պատմեց Գյումրիում աղմուկ-աղաղակը հեղինակած երկրորդ կինը՝ Գայանե Թորոսյանը: Ասաց՝ իր հորեղբոր աղջկան «վաուչեռը պետք չէ, մենք չենք ուզե»:

Պարզվում է՝ գոռգոռացող Գայանեն ու ուշաթափված Լիանան բարեկամուհիներ են: Միասին են եղել: Երբ Լիանան ուշաթափվել է, Գայանեն շարունակել է գոռգոռալը: ՀԺ-ի՝ ի՞նչ խնդիր ունեք, որ այդպես գոռում էիք փողոցում հարցին, Գայանեն պատասխանեց. ամեն խնդիր էլ ունինք: Առավել զարմանալի էր՝ ի՞նչ էիք կոնկրետ ուզում վարչապետից այդ պահին, մեր հարցի պատասխանը: Գայանեն առանց վարանելու ասաց՝ 500.000 դրամ: «Ընձի պետք էր, որ ըմպես բավարարեին, որ ես կարողանամ ապրիմ, հմի ներկա դրությամբ ընձի թիվ 500.000 է պետք, որ ամուսնուս դեղերն առնիմ, բանկերը փակվիմ, ես էլ ապրիմ: Ըդքան էի ուզում: Բայց աշխատակազմն ասեց՝ մենք մենակ կարող ենք մարզպետարանին դիմել, իրենք օգնեն: Ես էլ ըսի՝ 15.000 դրամ կուտան, ես 15.000 դրամն առնիմ, ի՞նչ էնեմ:

 Գայանեն նաեւ պատմեց, թե նախքան վարչապետին հասնելն ինչ  է կատարվել:

«Երբ որ հլը Փաշինյանը չէր եկել, միլիցիաները փակեցին դեմը, ինքն էլ ասեց, որ եկել եմ Ռուսաստանից, բնակարան չունեմ, մոտենամ, ասեմ: Իրեն ոստիկանները քաշեցին, ուշքն անցավ: Ինչխոր չուլը, կներեք, տռյապկեն, ըդպես քարշ տալով հասցրին էն կողմ: Կըսեմ՝ մարդը մահանում է, ուշքը անցել է,  միլիցիաների պետը կըսե, թե սուտ է անում: Ըդտեղ մենք վիճվեցինք ու ես հորեղբորս աղջկան թողեցի, անմիջապես մոտեցա Փաշինյանին:  Ու ըսի, որ արի տես ինչ ես էրել, միլիցիաներին լցել ես, Գյումրիի ժողովրդին ջարդեն գը: Ինքը ընձի ըսավ՝ մի բղավե, ես էլ ըսի՝ դու մի բղավե: Ըսիգ ինչ կկատարվի: Ինքն էլ թե ՝ բոլորդ բարձր եք խոսում, բոլորդ բղավում եք, չեմ հասկանում, ինչպես կարող եմ միանգամից բոլորիդ լսել: Հետո իրա աշխատակազմի ղեկավարին ուղարկեց, ըսեցի իմս: Ես բնակվում եմ ամուսնուս, տղաներիս, փոքր աղջկաս հետ: Բանկում էլ պարտքեր ունենք շատ, տված է դատարան, տված է կալանք, չիդեմ ինչ: Մենք էնքան կարիքներ ունինք, դեղերի կարքիներ ունինք»,-ասաց Գայանեն:

Այս ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, ապրում են 58 թաղամասի շենքերից մեկում: Գայանեն ասաց՝ տղաներից մեկը մանկուց հաշմանդամ է, չի կարող աշխատել: Հենաշարժողական խնդիրներ չունի, ախտորոշումը՝ Կվինկերի այտուց: «Ինքը ոտքի վրա է, անընդհատ ալերգիա ունի: Շնչարգելություն, բան, կարող է պահի տակ կանգնած լինի, իրա մոտն ալերգիան սկսվի»:

Մյուս տղան Մոսկվայում է հիմա: Ըստ Գայանեի, վերադառնալու է, քանի որ աշխատանք չունի: «Ամուսինս սրտի ինֆարկտով հաշմանդամ է, վերջերս  վատացել էր, ասել էին, որ պետք  է ստենտավորվի, մենք ստենտավորությանը համաձայն չեղանք, քիչըմ վախեցանք, համ էլ կես գումարը ինչ-որ պետք է մենք մուծեինք: Ես էլ երկրաշարժի հաշմանդամ եմ, ձեռս անդամահատված, ոտքս նույնպես կոտրված է, կոճիկներ չունեմ: Էս քանի օրս լեղապարկս են վիրահատել, լյարդի հիվանդ եմ: Թոշակով կապրինք, մեր եկամտային աղբյուրն էդ է»:

Ի դեպ, Գայանեն նաեւ ասաց, որ մինչ այդ համաժողովի օրը երբեք Շիրակի մարզպետարան չի դիմել օգնության խնդրանքով: «Ես անգամ մարզպետին մոտիկցա էդ օրը, մարզպետն ըսավ՝ ես երբեք ձեզ չեմ տեսել, բայց քանի անգամ քաղաքապետարան եմ գնացել, ընձի չեն օգնել, ինչ է թե իրան չեմ ընտրել, ինքը ընձի հետ քեն կքշե, օգնություն կբաժնեն, ընձի չեն տա: Կըսեն՝ գնա, ում որ ուզել ես ընտրելու, թող օգնե, բայց ըդիկ իրավունք չունին»: Հարցին՝ ինչ գիտեն, թե դուք ում եք ընտրել, Գայանեն պատասխանեց. «Ինտեռնետ է ընգած եղել, որ չեմ ուզե իրան»:

Աղմկող մեկ կին էլ վարչապետին բողոքում էր իր դադարեցված նպաստից: «Գնացի «Արդշինբանկ» վարկ վերցրի, նպաստս կտրեցին, սոված եմ մնացել: Ես Ձեզ նամակ էլ եմ գրել էս մասին»:

Տպել
13612 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին