Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են սույն թվականի հուլիսի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: Շատերը սույն խուզարկությունը կապում են Քոչարյանի հետ նաեւ այն պատառով, որ ըստ նրա պաշտպանի՝ խուզարկությամբ առգրավել են նաեւ Քոչարյանի գործի վերաբերյալ նյութեր:

Մոտ 2 օր տեւած լռությունից հետո այսօր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում թեեւ մանրամասն նշված էր, թե ինչի հիման վրա է սույն թվականի փետրվարին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել, սակայն չկար որեւէ հստակ պատասխան՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ն առգարվել է, թե՝ ոչ եւ ինչ գործ ունի քաղաքացիական գործը Քոչարյանի գործի հետ:

Բանն այն է, որ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նախաքննական մարմինը դեռեւս այս տարվա փետրվարի 18-ին որոշել է այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել։ Մերժման որոշումը հաստատվել է նաեւ գործը հսկող դատախազի կողմից։ Սակայն նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո, երբ գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան, Քոչարյանը ազատվեց կալանքից, իրավապահները որոշել են թարմացնել այն ու դրա հիման վրա էլ խուզարկություն է կատարվել։ Դատախազությունն այս առնչությմաբ այսօր պարզաբանեց, որ քաղաքացին հաղորդմամբ հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների եւ ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել: Ըստ դատախազության՝ հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՔԾ քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեեւ խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:  «Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:

Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի եւ դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերեւույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը եւ քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով եւ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալը նաեւ փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը եւս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում»,-մասնավորապես ասված է դատախազության պարզաբանման մեջ:

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամները  ԲԴԽ-ում հանդիպեցին դատավոր Գրիգորյանի հետ՝ քննարկելու, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, ՀՔԾ-ի իրականացրած խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Դավիթ Գրիգորյանը թե՛ հանդիպումից առաջ եւ թե՛ հետո խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն խնդրեց հարգել իր անմեղության կանխավարկածը: Հարցին՝ ինչո՞ւ  չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել հսկող դատախազին՝պարզաբանումներ ստանալու վերաբերյալ: «Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքորոշումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասաց Բեքմեզյանը: Մեր հարցին՝Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամներին արդյոք հայտնե՞լ է՝ ի վերջո Քոչարյանի գործի վերաբերյալ գործի նյութեր առգրավվել են, թե ոչ՝ Բեքմեզյանն ասաց, որ այդ մասին որեւէ բան չի կարող ասել, քանի որ գաղտնի է: Բեքմեզյանն ասաց, որ ԲԴԽ անդամների կարծիքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա դեռեւս ճնշումներ չկան:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը հուլիսի 9-ից 31-ը գտնվում է արձակուրդի մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3059 դիտում

Կալուգացի ընտրակեղծարարները իրենց հնարավոր ընտրողներին ոչ միայն փող են տալիս, այլև՝ ամենալկտի հայհոյանքները

Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու հունիսի 7-ին․ Հարությունյան

Ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն էականորեն փոխվել է․ ՆԳ նախարար

Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը DISQO-ի տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի տանիքից Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին ընկել, մահացել է

Որ ասում էիք 300 հազար աշխատատեղ կստեղծեք՝ սրա մասին էր, հա՞․ Հովհաննիսյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին

Սա մեր պատերազմը չէ, Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Սթարմեր

Միրզոյանն ու Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգի աշխատանքները

Քոչարյանին ոտաբոբիկ բանտ պետք ա նետեն. դիակների վրա հարստացան, հիմա էլ ՌԴ-ի ոտքերի տակ են մեզ գցում. տեսանյութ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Առանց բեմադրության, դերասանների, ավտոբուսով մարզերից մարդ բերելու․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք

Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ

Ա ՛յ խելոքներ, բռնվեցի՞ք ընտրակաշառքի վրա․ Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ից ստիպում են, որ աշխատողներին 100 հազար ռուբլի տան, ուղարկեն ՀՀ. եկածները դատվելու են. տեսանյութ

Կարող են հեռահար արգելափակել բջջային հեռախոսը, պահանջել գումար․ պետք չէ մուտքագրել օտար «iCloud» հաշիվները

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակները հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով

Փաստորեն էդքան որ ասում էին՝ «Ուժեղ ենք, ուժեղ ենք», ընտրակաշառք բաժանելու հետ էին․ Ալեքսանյան

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է եկեղեցու միջադեպը

Իսկ առողջական խնդիրները համատեղելի՞ էին երկրի վարչապետին հարվածելու փորձ անելու հետ․ Պալյան

Վերականգնվել է Մասիս համայնքի սեփականության իրավունքը Հովտաշատի գյուղնշանակության հողամասի նկատմամբ․ վարչապետ

Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա․ Պապիկյան

Ընտրակաշառք բաժանող «ուժեղ» տղերքը բռնվեցին. Չախոյան

Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր են քննարկվել

Ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու, ինչ-որ տեղ ձևական գրանցվել, փողը ստանալը չի փրկի․ Իոաննիսյան

ՈՒԺԵՂ մի փոքր թելից քաշում ես՝ կարող է էլի շատ ՈՒԺԵՂ բաներ բացվեն․ Սիմոնյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին

Կարապետյանի համախոհները Երևանից ավտոբուսներով մարդիկ են տարել Գավառ, ներկայացրել որպես գավառցիներ. ԶԼՄ-ներ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 30-ին

Կաշառքը ձևակերպել են որպես աշխատավարձ. բացահայտվել են ընտրակաշառքի դեպքեր, հրապարակվել են ձայնագրություններ

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Մեկը վերջապես հարցնելո՞ւ է՝ ինչքան փող են ընդդիմադիրները ծախսում քարոզարշավի վրա, և որտեղից այն. Ալեքսանյան

Ռուբինյանն ու Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները քննարկել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր

Եղբայրները անչափահաս չեն. քանի տարեկան են նրանք. ով է 3-րդ ձերբակալվածը, ինչպես է աչքի ընկել. մանրամասներ

Բեռնատարը կողաշրջվել է «Նիսսան»-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ

Մարզերում և Երևանում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին