Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանն այսօր Արմավիրի մարզի ուսումնական զորամասերից հետում հանդիպել է զորակոչիկների, կուրսանտների ու սպաների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Իր խոսքում Փաշինյանն ընդգծեց, որ զինվորական ծառայությունը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է։ Նրա խոսքով՝ զինվորի ծառայության ժամկետը ինչ-որ առումով նաեւ ուսումնառության ժամկետ է, եւ կարեւոր առաջնահերթություններից մեկն այն է, որ ուսումնառության այդ շրջանը պետք է մաքսիմալ արդյունավետ օգտագործել, որ զորացրվելիս զինվորը լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում։ Վարչապետը կոչ արեց առիթը բաց չթողնել եւ ծառայության ընթացում հարստանալ գիտելիքներով․
«Սա մեծ շանս է սովորել՝ ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, դա միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետեւ մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական եւ ռազմավարական որոշումներ կայացնելու հմտությունից, իրավիճակում կողմնորշվելու հմտությունից։ Ուզում եմ, որ հասկանանք՝ զինծառայությունը նաեւ դրանով է պատվաբեր, նաեւ ծառայության այս հանգամանքն է, որ ուզում եմ ասել՝ ձեր ձեռք բերած հմտությունները ձեզ պիտի կարողանան օգնել ամբողջ կյանքի ընթացքում։ Այս հմտությունները նույնքան կարեւոր են զինծառայություն, մարտական հերթապահություն իրականացնելիս հայրենիքը պաշտպանելու ընթացքում, դա պիտի ձեզ օգնի հաղթել ոչ միայն հակառակորդին, այլ կյանքի բոլոր մարտահրավերները։ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հմտությունը, ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը, եւ ԶՈՒ-երը պետք է կարողանան օգնել, որ ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի»։
Վարչապետն ասաց, որ նաեւ քաղաքական մակարդակում նման խնդիր պիտի դնենք մեր առաջ եւ ասենք՝ այո՛, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց դրա համար հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, իսկ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ամենաինտելեկտուալ հանրությունը։
«Մեզնից յուրաքանչյուրը նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, չկա ավելի մեծ առաքելություն, քան հայրենիքին ծառայելու առաքելությունը, եւ ավելի մեծ բերկրանք, քան մեր դրոշի ներքո հաղթանակի բերկրանքը»,- ասաց վարչապետը։
Այս պահին վարչապետը զինվորական ճաշարանում ճաշում է զինվորների հետ, փորձում նրանց սննդից։ Ճաշարանում փակցված վահանակի վրա գրված էր, որ հացը անսահմանափակ է, բայց անհրաժեշտ է վերցնել այնքան, որքան պատրաստվում ես ուտել։ Զինծառայողների հետ ճաշում է նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։
Վարչապետը հավաստեց, որ սնունդը շատ բարձր որակի է, նույնիսկ շատ բարձր՝ աննկարագրելի որակի։ Նա հընթացս զինվորներից հետաքրքրվել է՝ միշտ է այսպես, թե՞ իր գալու առիթով, զինվորները պատասխանել են, որ միշտ այսպես է եղել։ Փաշինյանը կես-կատակ ասաց՝ դեռ խաչաձեւ հարցաքննության միջոցով կպարզի՝ եթե մշտապես է այսպիսի համեղ ու լավ որակի սնունդ, ուրեմն շատ լավ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT