Երևան
12 °C
Իջեւանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումները մեծ ոգեւորություն են առաջացրել ընդդիմադիր շրջանակներում։ Նրանք չեն էլ թաքցնում իրենց ուրախությունը՝ հաճույքով շփելով ձեռքերն ու հայտարարելով, թե սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, եւ «ժողովուրդն» առաջիկայում ավելի լուրջ ցույցեր է անելու իշխանությունների դեմ։
Խնդիրներն, իհարկե, շատ ավելի խորքային են եւ միայն Իջեւանի դեպքերին չեն վերաբերում։ Մեծ հաշվով՝ նույն իրավիճակն է նաեւ Սեւանի ավազանում, որտեղ տեղացիները ժամանակ առ ժամանակ աղմուկ են բարձրացնում՝ պահանջելով, որ իշխանությունները չխոչընդոտեն իրենց ապօրինի ձկնորսությունը։ Իշխանություններն էլ չեն զիջում եւ պնդում են, որ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաներն ու բնության անխնա ոչնչացումը տեղ չունեն նոր Հայաստանում։
Սրանք հենց հին եւ նոր մտածողությունների բախման ամենավառ օրինակներն են, բայց նախ անդրադառնանք այն շահարկումներին, թե իբր ձկնագողությունը կամ ապօրինի անտառահատումները սոցիալական լրջագույն հարցեր են լուծում, եւ դրանց դեմ պայքարելով՝ իշխանությունները խեղճ գյուղացիներին զրկում են օրվա հացից։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Տարիներ շարունակ ապօրինի անտառահատումները հսկայական հանցավոր եկամուտներ են ապահովել առավելագույնը մի 10-15 ընտանիքների համար, իսկ «ոլորտում ներգրավված» հազարավոր գյուղացիներն ընդամենը չարքաշ աշխատանքով մի կերպ օրվա հաց են ապահովել ու վաստակել այնքան, որքան կվաստակեին ցանկացած այլ աշխատանքով զբաղվելով։ Ու հիմա այդ նույն 10-15 ընտանիքները, չկարողանալով հարստանալ նախկին սխեմաներով ու զրկվելով գերշահույթներից, հրապարակ են հանել իրենց ճորտերին՝ վախեցնելով աշխատատեղերը կորցնելու հեռանկարով։ Սա է, ուրիշ բան չկա, որովհետեւ շարքային գյուղացիները, ովքեր «փայտի բիզնեսի» հետ կապ չունեն եւ անտառից օգտվում են բացառապես իրենց կարիքների համար, այս ամենին չեն մասնակցում ու դրա կարիքը չունեն էլ՝ ոչ մեկն «իրենց ետեւից չի ընկնելու»։ Նույն վիճակն էլ ապօրինի ձկնորսության դեպքում է․ դա գերշահույթներ ապահովող բիզնես է ընդամենը 10-15 ընտանիքների համար։ «Ձկան բիզնեսին» այս կամ այն կերպ առնչվում է Գեղարքունիքի մարզի բնակչության առավելագույնը 2-3 տոկոսը, իսկ 97-98 տոկոսը ձուկը գնում է այնպես, ինչպես ցանկացած այլ մարզի բնակիչ։ Այսինքն՝ այդ ամենը որեւէ լուրջ սոցիալական հարց չի լուծում։ Մինչդեռ Սեւանն աղետալի վիճակի հասցնելը հաստատ կազդի մարզի (եւ ընդհանրապես՝ Հայաստանի) ողջ բնակչության վրա։
Հիմա՝ հին եւ նոր մտածողությունների բախման մասին։ Նախկին իշխանություններն իրենց քարոզչամիջոցներով ժամանակ առ ժամանակ տարածում են այն թեզը, թե կոռուպցիան պետության կառավարման լավ էլ արդյունավետ ձեւ էր, մարդիկ էլ հարմարվել էին կոռուպցիոն սխեմաներին եւ խաղի կանոններին ու ինչ-որ ձեւով «յոլա էին գնում», իսկ ահա նորերը շարժվում են օրենքով՝ առանց մտածելու ժողովրդի մասին։ Այո, հին մտածողությունը հենց այդպիսին էր․ «բա մեր անտառն ա, պիտի ում ինչքան պետք ա մուծվենք, կտրենք-ծախենք, յոլա գնանք, անտառը պրծնի՝ ուրիշ բանով կզբաղվենք կամ կգնանք Ռուսաստան, բա կարող ա՞ էրեխեքը մնան սոված, հիմա ինչի՞ են փետի գործ անողների հետեւից ընկել, վատ ա՞, որ աշխատում ենք, ամիսն էլ 100-120 մանեթ փող են տալիս․․․»։ Նույնն էլ՝ ձկան բիզնեսում․ «բա մեր լիճն ա․․․» եւ այլն։ Իսկ ահա նոր մտածողությունը ենթադրում է, որ պետք է ամեն ինչ անել օրենքի շրջանակներում, պահպանել բնությունը, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա շատ ավելի մեծ օգուտներ կբերի նույն գյուղացիներին, իսկ մինչ այդ այլ, օրինական զբաղմունք գտնել, առավել եւս՝ որ կառավարությունն ամեն կերպ աջակցում է դրան, արտոնություններ է տալիս, վարկեր է տրամադրում եւ այլն։
Ու պետք չէ այս ամենը ներկայացնել այնպես, թե տեսեք՝ մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանում, ոստիկաններն էլ բիրտ ուժով ոտնահարում են նրանց իրավունքները։ Այո, մարդիկ պայքարում են իրենց «իրավունքների» համար․ բնությունն անխնա շահագործելու, Հայաստանն անապատ դարձնելու, Սեւանը ճահիճ դարձնելու իրավունքների համար։ Բայց արդյո՞ք իրեն հարգող պետությունը պիտի հարգի նաեւ մի քանի տասնյակ ընտանիքների կողմից ուղղորդվող «ժողովրդի» այդ իրավունքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT