Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլում Հայաստանը ներկայացված է լինելու 3 թիմով: Դրանք են «Ալաշկերտը», «Փյունիկը» եւ «Արարատ-Արմենիան»: Ճիշտ է՝ «Արարատ-Արմենիան» սեփական կամքով չէ հայտնվել Եվրոպա լիգայում, սակայն ամեն դեպքում սա առաջին դեպքն է հայկական ֆուտբոլում, որ 3 թիմ միաժամանակ հանդես է գալու Եվրոպա լիգայի եւ ընդհանրապես եվագավաթների որակավորման 2-րդ փուլում:

Երեկ՝ հուլիսի 18-ին, նախ «Ալաշկերտն» այդ իրավունքը ձեռք բերեց՝ մրցակցի հարկի տակ ավարտին հասցնելով Հայաստանում սկսած գործը: Առաջին խաղում «Մակեդոնիային» հաղթել էր 3:1: Երեկ 3 անպատասխան գնդակ խփեց: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը: 68-րդ րոպեին Տիագո Գալվանոն կրկնապատկեց առավելությունը: 74-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեւակերպեց վերջնական հաշիվը: ՀՀ գավաթակիրը մակեդոնական թիմին հաղթեց ընդհանուր 6:1 հաշվով:

Մյուս խաղում «Փյունիկը» նույնպես մրցակցի հարկի տակ շրջանցեց մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Շկուպիին»: Թրիլերային սցենարով ընթացած առաջին հանդիպումը «Փյունիկը» տանը կարողացել էր ոչ-ոքի՝ 3:3, ավարտել: Պատասխան խաղը բավական լարված ստացվեց: «Փյունիկին» հաջողվեց արագ առաջ անցնել: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը: 31-րդ րոպեին Արթուր Միրանյանն ամրապնդեց առավելությունը: 82-րդ րոպեին, սակայն, տանտերերը Մարին Յուրինայի գոլի շնորհիվ կրճատեցին տարբերությունը՝ հույս արթնացնելով իրենց երկրպագուների մոտ: Գոլից հետո «Շկուպիի» կազմում կարմիր քարտ ստացավ ու իր թիմին 10 հոգով թողեց Սերժինյոն: Մրցավարի որոշման հետ չհամաձայնեցին տանտերերի երկրպագուները եւ սկսեցին շշեր նետել, ինչի պատճառով խաղը մի քանի րոպեով ընդհատվեց: Վերսկսվելուց հետո նոր գոլեր չգրանցվեցին, ու «Փյունիկը» հաջորդ փուլ անցավ հաղթելով ընդհանուր 5:4 հաշվով:

Այս թիմերից առաջ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում էր հայտնվել «Արարատ-Արմենիան»: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ՀՀ չեմպիոնը ճանապարհը զիջել էր շվեդական ԱԻԿ-ին, ինչի պատճառով էլ տեղափոխվել է ԵԼ որակավորման 2-րդ փուլ, որտեղ 3 հայկական թիմերից ամենահեշտ մրցակիցը, թերեւս, իրենն է: Պայքարելու է «Լինքոլն Ռեդ Իմփսի» դեմ, որը կիսապրոֆեսիոնալ թիմ է Ջիբրալթարից: Առաջին հանդիպումը կանցկացնի տանը հուլիսի 23-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին:

«Ալաշկերտի» մրցակիցը ռումինական «Ստայուան» է: «Փյունիկը» պայքարելու է չեխական «Յաբլոնեցի» դեմ: Այս 2 թիմերի առաջին խաղերը հուլիսի 25-ին են, պատասխան խաղերը՝ օգոստոսի 1-ին: Այս 2 թիմերն էլ, ինչպես ՀՀ չեմպիոնը, առաջին հանդիպումը կանցկացնեն տանը։

Եվրագավաթների որակավորման առաջին փուլին Հայասատնից մասնակցում էր 4 թիմ: «Բանանցը» չկարողացավ հաղթահարել սերբական «Չուկարիչկիի» արգելքը: Բոլոր խաղերում հայկական թիմերը խփեցին 14 գոլ, բաց թողեցին 17-ը: Այդ 17-ից 8-ը սեփական դարպասն է ընդունե «Բանանցը», որը մրցակցին գոլ խփել այդպես էլ չկարողացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3805 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ