Մեր երեխաների ապագայի համար ո՞վ չի վճարի, ուղղակի որոշ պաշտոնյաներ շատ գռեհիկ են արտահայտվում. Արսեն Սաֆարյան

Երգիչ Արսեն Սաֆարյանը հայտարարագրել է իր եկամուտները: Այս մասին երգիչը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ նշելով, որ գրանցված է որպես անհատ ձեռներց: «Եթե ինչ-որ կազմակերպություն հրավիրում է համերգի՝ ես անպայման իմ ԱՁ-ով ցույց եմ տալիս, որ գնացի, երգեցի եւ իքս գումարը աշխատեցի: Ես արդեն վճարում եմ եւ դա շատ նորմալ եմ համարում, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հարկ վճարի»,-ասաց երգիչը:

Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների:

Արսեն Սաֆարյանը նկատեց, որ Անանյանի հայտարարությունը տեղին է եւ նորմալ է, սակայն դժգոհություն հայտնեց որոշ ժամանակ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարության հետ կապված, որտեղ Մկրտչյանը նշել էր, որ շոու բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է «առանց ավելորդ թպրտալու հարկերը վճարի»։

«Երբեմն որոշ պաշտոնյաներ շատ գռեհիկ ձեւով են արտահայտվում այդ թեմայով, որը շատ վիրավորական է: Ո՞վ է նրանց նման իրավունք տվել, կամ ինչ ասել է՝ այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչները թպրտալով թող գնան վճարեն: Ի՞նչ էր դրա անունը, հա՝ Արեն Մկրտչյան. ես չգիտեմ, թե ինքը ով է, որտեղից է, ով է իրեն մեյդան բերել, բայց կուզենայի, որ ամեն մեկն իր չափը ճանաչեր՝ բոլոր իմաստներով եւ հասկանար իր դերն ու նշանակությունը, առավելեւս, որ համարվում է Ազգային ժողովի պատգամավոր»,-ասաց երգիչը:

Արսեն Սաֆարյանը նշեց, որ բազմիցս խոսել են կոլեգաների հետ եւ բոլորն էլ նորմալ են վերաբերվում, պարզապես պետք է սխեմատիկ քննարկումներ լինեն: «Քանի որ բնագավառը ներառում է շատ ուղղություններ եւ տարբեր մարդիկ տարբեր կերպ են աշխատում, ընդհանրացնելն այդքան էլ ճիշտ չէ: ՊԵԿ-ի ձեւակերպումը մոտավորապես այսպիսին է, որ բոլորը պարտավոր են հայտարարգրել իրենց եկամուտները: Հույս ուենենք՝ ժամանակի ընթացքում դա էլ կհղկվի եւ բոլորն էլ կլինեն հարկային դաշտում: Մեր երկիրն է, մեր երեխաների ապագայի համար ո՞վ չի վճարի»,-ասաց նա:

Արսեն Սաֆարյանի համոզմամբ՝ անպայման պետք հաշվի առնել ուղղությունները, քանի որ կան ակումբային երգիչներ, կան ռեստորանային, փաբային եւ այլն: «Նույն ստեղծագործողներն իրենց մեկ երգը որպես պրոդուկցիա ստանալու համար հսկայական գումար են ծախսում, եթե օրենքով շատ ճնշեն՝ այդ մարդիկ ուղղակի չեն կարողանալու գործունեություն ծավալել, նկարահանումներ իրականացնել եւ այլն»,- նկատեց երգիչը:

Այնուամենայինիվ, Արսեն Սաֆարյանն այն կարծիքին է, որ պարտավոր չէ գնալ եւ պետությանը հատ հատ ներակայացնել, թե ինչ ունի. «Ես պետական ստրուկտուրայի հետ չեմ առնչվում, պետբյուջեից չեմ սնվում՝ ի տարբերություն այնտեղ մեծ-մեծ խոսող դեպուտատների: Ես վարորդ չունեմ եւ ունեցած ինքնահայտարարգրման իմաստը չեմ հասկանում: Ես ունեմ մեկ առանձնատուն, մեկ ամառանոց եւ երկու ավտոմեքենա, դա իմ հալալ քրտինքով աշխատածն է»:

Երգիչը նաեւ հավելեց, որ առաջիկայում իր երկրպագուներին կուրախացնի նոր հեղինակային երգով: Մեծ համերգ այս պահին չի խոստանում, երբեմն ունենում է ակումբային ելույթներ:

Տպել
10436 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց