Ս. Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. կրկնակի փորձաքննություն է նշանակվել

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով կրկնակի, համալիր փորձաքննություն է նշանակվել:

Նման որոշում դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացրել է սույն գործով դատական նիստի ժամանակ՝ բավարարելով պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը:

Մեր զրույցում ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանը մանրամասնեց, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական եւ դատաքիմիական փորձաքննություն, սակայն արդյունքները չեն համապատասխանել քրեական գործով ձեռք բերված նյութերին եւ ապացույցներին, հակասել են: «Առկա են էական հակասություններ, մասնավորապես, ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքնայի վրա կրակվել է ձախ կողմից, մինչդեռ ավտոմեքենայի աջ կողմին դրսից ներս ուղղությամբ առկա են կրակոցների հետքեր։ Ողջ նախաքննության ընթացքում որեւէ կերպ չի պատճառաբանվել, թե ինչպես կարող էին պատճառվել այդ վնասվածքները: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա եւ հակառակը, այսինքն՝ նաեւ համադրման խնդիր ունեինք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: 

Այսպիսով՝ փորձագետներին առաջադրվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ավտոմեքենայի աջ մասին առկա երկու վնասվածքներն առաջնալու ժամանակ կրակողը ավտոմեքենայից ի՞նչ հեռավորության վրա է գտնվել, աջ մասին կրակոցներ արձակելու պահին ավտոմեքենան ճանապարհի ո՞ր հատվածում է գտնվել, կանգնած դիրքո՞ւմ, թե՞ շարժման մեջ, հնարավո՞ր էր արդյոք, որ պիջակի վրա առկա վնասվածքների առկայության պայմաններում Սուրիկ Խաչատրյանի մարմնի վրա չառաջանային մարմնական վնասվածքներ, ըստ ավտոմեքենայում իրենց գտնվելու դիրքերի՝ Ս.Խաչատրյանը եւ մյուսները կարո՞ղ էին արդյոք չվնասվել ավտոմեքենայի վրա արձակված 18 կրակոցներից, եւ եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ:

Պաշտպան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ մինչ այս միջնորդությունը՝ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ սույն գործով դատավորը փոխվել էր եւ գործը մակագրվել Նապոլեոն Օհանյանին: Որպես ինքնաբացարկի հիմք պաշտպանը նշել է այն հանգամանքը, որ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը երկար տարիներ Սյունիքի մարզում աշխատել է որպես դատավոր այն ժամանակահատվածում, երբ մարզպետի աթոռին Սուրիկ Խաչատրյանն էր: «Պաշտպանական կողմը ողջամիտ կասկածներ ուներ, որ կարելի էր բացառել այն իրավիճակը, որ նման ժամանակահատվածում երբեւիցե մարզպետի կողմից ինքը կատարած չլիներ որեւէ խնդրանք կամ պահանջ: Ընդ որում՝ նշեմ, որ ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ մեր կասկածները բավական ողջամիտ էին, եւ դրա համար ապացույցներ չէին պահանջվում, այլ ընդամենը ողջամիտ կասկածներ, իսկ դրանք առավել քան ողջամիտ էին: Այնուհանդերձ, միջնորդությունը մերժվեց՝ ստերիոտիպային նույն հիմնավորումով, թե չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ դատավորը Սուրիկ Խաչատրյանի կողմից գտնվել է անօրինական ազդեցության տակ»,-մեր զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպանը՝ հավելելով, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդության դեմ:

Հիշեցնենք, որ այս գործով ապրիլին տեղի ունեցած նիստի ժամանակ գործով անցնող ամբաստանյալներից Գարեն Աթաջանյանը աղմկոտ հայտարարություն էր արել. նա հայտարարել էր, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Ի դեպ՝ նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Մեր հարցին, թե այս հայտարարությունից հետո ինչ գործողություններ են կատարվել, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դատական նիստի սկզբում դատարանին է ներկայացրել իր եւ դատախազության միջեւ տեղի ունեցած գրագրության վերաբերյալ նյութերը եւ հիմավորել, որ դատախազությունն իրավունք չուներ պաշտպանական կողմին չներկայացնելու այն վարույթի վերաբերյալ նյութերը, որոնք իրենք իրականացնում էին: «Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ օրենքի խախտմամբ այդ նյութերը պաշտպանական կողմին չէին տրամադրել, միջնորդեցի դատարանին, որպեսզի դատարանի միջոցով այդ նյութերը ստացվեն եւ ներկայացվեն պաշտպանական կողմին, քանի որ ես համոզվեցի, որ նաեւ դատարանը տեղյակ չէ, թե ինչպիսի վարույթ է նախաձեռնվում դատախազության կողմից: Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը եւ պահանաջեց հսկող դատախազից, որպեսզի նա ներկայացնի իրենց կողմից իրականացվող վարույթի վերաբերյալ նյութերը, եւ այդտեղ, ինձ համար տարօրինակ կերպով, դատախազը հայտարարեց, որ կոնկրետ իր կողմից որեւէ վարույթ չի նախաձեռնվում: Նույնիսկ մի փոքր իրավական շրջանակներում վիճաբանություն տեղի ունեցավ, քանի որ ես ռեպլիկի կարգով հայտարարեցի, որ իր այդ հայտարարությամբ հսկող դատախազը նշում է, որ գլխավոր դատախազը ճիշտ տեղեկություններ չի հայտնել ԱԺ պատգամավորին եւ ինձ ուղարկված գրությամբ ճիշտ տեղեկություններ չի հայտնել, որ հանձնարարել է դատախազին, որպեսզի վարույթ իրականացվի իր կողմից: Այնուհանդերձ, դատախազը պնդեց, որ իր կողմից որեւէ վարույթ չի իրականացվում, այլ իրականացվում է դատախազության կողմից՝ չնշելով, թե դատախազության կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձի կողմից: Վարույթ նախաձեռնելն էլ ընդամենը իր մեջ ընդգրկում է եւ պարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տալը հետաքննության մարմին, այսինքն՝ զուտ դա: Ըստ իրենց հայտարարության՝ իրենք սպասում են այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման պատասխանին, որից հետո նոր կիրականացնեն որոշակի գործողություններ: Թե ինչ հանձնարարություն են տվել բովանդակությանը՝ ծանոթ չեմ»,- ասաց Հովհաննիսյանը: Ինչից հետո պաշտպանը միջնորդել է որպեսզի դատարանը միջնորդի դատախազին՝ հարուցել քրեական գործ՝ իր պաշտպանյալի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչի վերաբերյալ դատախազը առարկել է, իսկ դատարանը հետաձգել միջնորդության լուծումը:

Հիշեցնենք, որ սույն աղմկոտ գործը դատարանում քննվում է 2016 թվականից: Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան (Խաչատրյանը), նրա վարորդը եւ օգնականը չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:

Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7985 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ