Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Երեկ տեղեկացրել էինք, որ մի քանի քաղաքացիներ մի քանի ժամով փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն:

Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները խնդիրը բնութագրում են, որպես սոցիալական, սակայն իր կարծիքով՝ խնդիրը սոցիալական բնույթ չի կրում: «Խնդիրն այստեղ ապօրինի ծառահատումների եւ բիզնեսի վերածելն է: Ընդհակառակը՝ իրենք այդ գործողություններով խոչընդոտում են, որպեսզի մենք ժողովրդի սոցիալական բեռը հասկանանք, վերլուծենք եւ վերջնական կարգավորենք: Մենք անտառում ունենք թափուկ, քամատապալ եւ սանիտարական հատման, բայց դեռեւս չօգտագործված հատատեղեր: Այդ ամբողջ պրոցեսը պիտի գույքագրվի, որ հասկանանք, թե ինչպես ենք բնակչության բեռը թեթեւացնում՝ ձմեռը: Այդ գործողություններն էլ խանգարում են, որ մենք ժամանակից շուտ ավարտենք»,- ասաց Ղալթախչյանը:

Ղալթախչյանի խոսքով՝ երեկվա ակցիան ինչքան էլ, որ ավարտվել է՝ վերջնական լուծում չի եղել. «Առաջարկվել է տարբերակ մինչեւ երկուշաբթի օրը քննարկել, մի հատ էլ վերջնական գույքագրում անել մեր մոտ առկա եղածը: Որ հասկանանք, թե որտեղ ինչ փայտանյութ ունենք, որպեսզի տրամադրենք բնակչությանը: Իսկ ավելցուկը միգուցե եւ վաճառենք կամ հատկացնեն վերավաճառողներին: Կոմպրոմիսն այսպիսին էր՝ ժամանակ ենք խնդրել մինչեւ երկուշաբթի օրը քննարկենք»:

Հարցին՝ ծառահատում իրականացնելու թույլտվություն տալու տարբերակը բացառվո՞ւմ է, Ղալթախչյանը պատասխանեց. «Չի կարող այդպիսի բան լինել: Ինչքանով, որ ինձ հաջողվի ղեկավարել այս տնտեսությունը գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի: Մեր նպատակն այստեղ անտառների պահպանությունը, պաշտպանությունը եւ վերականգնումն է: Սրա համար մեզ անհրաժեշտ է նաեւ ԶԼՄ-ների օգնությունը, որպեսզի կարողանանք ժողովրդին ասել, թե որն է մեր նպատակը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3803 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ