Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

Ալեքսանդր Սպենդիարյանի Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել։

Օրբելյանը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելով տիրացել է այդ գումարին։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, նշելով, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին: Օրբելյանն այդ մասին դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահին: Այնտեղից դիմումը փոխանցվել է ոստիկանություն։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
7418 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով