Երևան
12 °C
Սոցապ ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանին եւ ծառայության քարտուղար Վանիկ Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ զբաղեցնում էի Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արաման Բոշյանը՝ անդրադառնալով ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի՝ աշխատանքից անսպասելի ազատմանը: Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը նշեց, որ երկու աշխատակիցների աշխատանքից էլ գոհ է եղել․
«Կար թիմային ոգի, կար այն առաքելության գիտակցումը, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություներ եւ մենք յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր էինք այդ փոփոխությունները տանել իր տրամաբանական հունով»,-ասաց նա:
Բոշյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում շատ կառուցողական եւ պրոդուկտիվ են աշխատել, ինքը բավարարված է եղել ամբողջ աշխատակազմի աշխատանքից: «Իմ՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո ՀՀ վարչապետի կողմից ծառայության նոր պետ է նշանակվել պարոն Սուրեն Ղամբարյանը, նա, իհարկե, իր նոր մոտեցումներն ունի աշխատանքի վերաբերյալ եւ ինքն է հաշվետու ծառայության գործունեության համար»,-ասաց Բոշյանը:
Վերջինս սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 8 ամիս: Մեր զրույցում պատգամավորը նկատեց, որ ծառայության պետի եւ աշխատակիցների միջեւ կոմպրոմիս է ակնկալել՝ մտածելով, որ մարդիկ կկարողանան աշխատանքային գործընթացում մի կողմ դնել եղած տարաձայնություններն ու միջանձնային հարաբերությունները: «Այո, ինձ համար կանխատեսելի չէր նման ավարտ, բայց պետք է նշեմ, որ նախարարն է որոշում ծառայության ղեկավարի տեղակալին ազատել-չազատելը, դա բացառապես նախարարի լիազորությունների տիրույթում է»,-ասաց նա:
Աժ պատգամավորը սոցիալական ապահովության ծառայության գործառույթները ներկայացնելիս նկատեց, որ ծառայության ղեկավար լինելու եւ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է լինել լավ կառավարիչ․
«Ես տեղյակ չեմ, թե պարոն Ղամբարյանը որքանով է տիրապետում իր գործառույթներին, ես չէ, որ պետք է գնահատեմ նրա աշխատանքները պրոֆեսիոնալ հարթության մեջ: Պետք չէ շտապել, պետք չէ արագ եզրահանգումներ անել, սրանք գործընթացներ են որոնք, իհարկե, ցանկալի չեն, բայց չակերտավոր ասած՝ բնական են, որովհետեւ ինչքան էլ պետական ապարատն իր յուրահատկություններն ու փոխհարաբերություններն ունի, այնտեղ աշխատում են մարդիկ, եւ միջանձնային փոխհարաբերությունենրի մեջ հնարավոր են նմանատիպ դեպքեր»,-ասաց Բոշյանը՝ հույս հայտելով, որ ծառայության աշխատանքներն ապագայում նույնպես կընթանան իրենց բնականոն ճանապարհով։
Մամուլում շրջանառվող տեղկությունները, թե սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը նախկինում ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում եւ այդ պատճառով է ՊՎԾ-ում, ապա ՊԵԿ-ում զբաղեցրած իր պաշտոններից ազատվել, Բոշյանը չցանկացավ մեկնաբանել.
«Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի եւ լիազորված չեմ նման մեկնաբանություններ անել, ուղղակի կարող եմ ասել, որ այն մարդիկ, որոնք նմանատիպ պնդումներ են անում, շատ հանգիստ կարող են դիմել համապատասխան մարմիններին, ներկայացնել համապատասխան փաստեր, վստահ եմ, որ գործը կընթանա իր տրամաբանական հունով: Եթե կան փաստեր, ես պարզապես հորդորում եմ դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին, խոստանում եմ հետամուտ լինել գործի ընթացքին»:
Արման Բոշյանը նաեւ նկատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ծառայությունում այնպիսի իրավիճակ էր, ինչպես մնացած գերատեսչություններում: Մարդիկ ինչ-որ դադարի մեջ էին եւ սպասում էին որոշակի գործողությունների, ինչը, սակայն, հետագայում կարգավորվել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT