Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը որոշել են դուրս գալ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Սահակյանցը՝ նշելով, որ առավոտյան միություն է տարել իր եւ մոր դիմումները: Սահակյանցը դեռ դիմումի պատասխան չի ստացել, սակայն անկախ ամեն ինչից մտադրությունը չի փոխելու:

Նրա խոսքով՝ այսպիսի որոշում է կայացրել, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած իրադարձություններից եւ մրցանակի արժանացած ֆիլմերից հետո: Մայր եւ որդի Սահակյանցներն այսուհետ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցի մասնիկը լինել:

«Վերջին ֆիլմը, որը մրցանակ ստացավ, վերջին կաթիլն էր: Այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ։ Իմ դիմումը պատասխանն էր այդ ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել այդ միության մասնիկ: Չեմ ուզում լինել այն ստրուկտուրայում, որը ղեկավարում է «Ոսկե ծիրան»-ի նախագահը»,-ասաց Սահակյանցը:

«Ոսկե ծիրան» Երեւանի 16-րդ միջազգային կինոփառատոնն մրցութային ծրագրերի արդյունքները ամփոփել էր հուլիսի 13-ին: «Մոսկվա» կինոթատրոնում կայացած փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ է ստացել Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի է արժանացել Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացել Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ է ստացել Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին», որն էլ լցրել է Սահակյանցի համբերության բաժակի վերջին կաթիլը:

Դավիթ Սահակյանցը 2009 թվականից կինեմատոգրաֆիստների միության անդամ է, մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը՝ 30 տարուց ավելի: Վերջինս էլ նույն պատճառներով է ցանկանում լքել միությունը:

Դավիթ Սահակյանցն անդրադարձավ նաեւ օրերս գործարար Սամվել Ալեքսանյանին «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով պարգեւատրումին, այդ քայլը համարելով աբսուրդ. «Ես դա զավեշտ եմ համարում, մի մարդ, որն ընդհանրապես արվեստի, կինոյի հետ ոչ մի կապ չունի ինչու օպիտի նման մրցանակի արժանանար: Դա աբսուրդի վերջն էր, աբսուրդ էր ինչպես այս տարվա «Ոսկե ծիրան»-ի բոլոր մրցանակաները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42009 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ