Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է

«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել: Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը 2019-ի հուլիսի 11-ին նոր հայցադիում է ներկայացրել: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:   

Մեր զրույցում Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանն ասաց, որ տեխնիկական հարցեր են եղել՝ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է եղել, դրա համար էլ դատավարական տեսանկյունից որոշակի ժամանակ անց նորից նույն հայցը ներկայացրել են:

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանն ու Լորետա Բարսեղյանը Իգոր Խաչատուրովին պատկանող հողատարածքի՞ն են տիրացել, Մալխասյանը պատասխանեց. «Միգուցե բանավոր համաձայնություն է եղել, օրինակ, բայց, ըստ իրենց ներկայացնելու, Իգոր Խաչատուրովի հոր հետ են ունեցել համաձայնությունը: Իրավունքի տեսանկյունից դա աննորմալ երեւույթ է, որովհետեւ ոչ մեկի հայրը իրավաբանական առումով իրավունք չունի որոշելու իր զավակի գույքի ճակատագիրը»,- ասաց նա:

Տպել
3503 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև