Մենահամերգ՝ 18 տարի անց. Արա Գեւորգյանը համերգի հասույթը տրամադրելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը 18 տարի անց հանդես կգա «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող մենահամերգով:

Սա երգչի համար երկար սպասված համերգ է ոչ միայն երկարատեւ դադարի պատճառով, այլեւ, որ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին: Երաժիշտը նշեց, որ համագործակցում են «City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում:

Արա Գեւորգյանի վստահեցմամբ՝ իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներով ու ելույթներով հանդես է եկել տարբեր միջոցառումների ընթացքում, ու այդ ելույթների դիմաց երբեք գումար չի պահանջել:

Ավանդույթը չի խախտել նաեւ այս անգամ, եւ իր համերգի ողջ հասույթը տրամադրվելու է երեխաների բուժմանը․

«Անշուտ, մտահոգություն կա, քանի որ վերջին շրջանում, որքանով ես եմ հասցրել տեղեկանալ համերգի կազմակերպիչբերից, մեր հասարակությունն այնքան էլ ակտիվ չէ տոմսեր գնելու առումով: Բոլորը սպասում են, թե երբ պիտի իրենց ձրի տոմսեր բաժանեն: Ֆեյսբուքում ամեն օր կարելի է տեսնել հրապարակումներ, որ այս կամ այն երեխային անհրաժեշտ է օգնություն: Նրանք բոլորն էլ մեր երեխաներն են, այդ պատճառով էլ ստեղծվեց այս համերգի գաղափարը: Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ ունեցել, այս անգամ էլ համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է երեխաների ապաքինմաը: Նրանք մեր աջակցության կարիքն ունեն եւ ես բոլորին կոչ եմ անում կանգնել նրանց կողքին»,- ասաց նա:

Անդրադառնալով մենահամերգի «Դու պիտի ճախրես» խորագրին՝ երաժիշտը նշեց, որ այն իր համանուն ստեղծագործությունն է ներկայացնում, որը գրել է Սերժ Թանկյանի «7 նոտա» մրցույթի համար:

Կազմակերպիչների խոսքով` այն արտացոլում է նաեւ համերգի գաղափարը, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է միշտ վառ պահի ապաքինման ու ճախրելու հույսը: 

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երկար սպասված եւ մեծ մենահամերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Պարի Պետական Անսամբլի մասնակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8951 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ