Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը թե ֆիզիկապես, եւ թե հոգեբանորեն պատրաստ է Եվրո 2019-ին: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք ստուգատեսի A խմբում Հայաստանը պայքարելու է Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ գործող չեմպիոն Պորտուգալիայի դեմ: Ոսկանյանը գոհ է իր սաների ներկայիս վիճակից:

- Որքանո՞վ են տղաները հոգեբանորեն պատրաստ:

- Իհարկե պատրաստ ենք, որովհետեւ նրանք հունիսի 26-ից հավաքվել են, ու այդ հավաքների ընթացքում մենք տղաների մոտ անընդհատ շեշտել ենք, որ շատ պատասխանատու առաջնության են մասնակցում ու նրանց վրա մեծ պարտականություններ են դրված: Եվ այդ պատճառով մենք ընկերական 2 խաղեր անցկացրեցինք Հայաստանի Բարձրագույն խմբի ուժեղագույն թիմերի հետ՝ «Ալաշկերտի», որը, իմ կարծիքով, ամենափորձաու թիմն է, ամենալավ ֆուտբոլիստներն են հավաքված, մեծ թվով ազգային հավաքականի ֆուտբոլիստներ կան, 2-րդ խաղը «Լոռիի» հետ անցկացրեցինք, որտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում: Տղաները հենց այդ խաղերում հոգեբանորեն պատրաստ էին: Ցույց տվեցին, որ կարող են հավասարը հավասարի պես պայքարել: 2 Խաղերն էլ ցույց տվեցին, որ նրանք հոգեբանորեն պատրաստ են եւ ամեն ինչ անելու են, որպեսզի այս խաղերում հասնեն հաղթանակի:

- Ֆուտբոլիստներից մեկը նշեց, որ բավարար արդյունքը հաղթանակն է: Դո՞ւք էլ եք այդպես մտածում:

- Այո՛, նախեւառաջ տղաներին ասել եմ, որ նրանք չլարվեն, ամեն ինչ անեն, ազատ լինեն, այս խաղերից հաճույք ստանան, որպեսզի լարվածություն չլինի, եւ ամենակարեւորը՝ իհարկե, մենք խաղում ենք հաղթանակի համար, եւ տղաներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հասնեն հաղթանակի:

- Նախորդ տարի ընկերական մրցաշար կայացավ այստեղ, ումեզ համարխաղերը  լավ չդասավորվեցին: Ի՞նչ եք արել այս ընթացքում, որպեսզի նույն սխալները չլինեն եւ արդյունքները բարելավվեն:

- Շատ մեծ աշխատանք ենք տարել պաշտպանության վրա: Հենց այդ խաղերն էլ ցույց տվեցին, որ պաշտպանությունում շատ բացթողումներ ունենք, ու աշխատեցինք ֆիզիկական պատրաստականության վրա, որը այսօր համարում եմ, որ բավարար է, ու արդեն խաղերը ցույց կտան, թե որքանով կարող ենք թե ֆիզիկապես, եւ թե պաշտպանությունում սխալներ չգործել:

- Նշել էիք, որ Ժիրայր Շաղոյանը կարգապահական պատճառներով է դուրս մնացել հավաքականից: Հավաքականում կա՞ն էլի նման խնդիրներ կամ որքանո՞վ է այդ միջադեպն ազդել ընդհանուր թիմի վրա:

-  Չէի ասել, որ ազդել է: Ուղղակի ասեմ, որ Ժիրայր Շաղոյանը իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է, մեր հայկական ֆուտբոլի ամենալավ ֆուտբոլիստներից է, բայց թիմում կանոններ կան, որոնք մենք առաջին օրվանից նշել ենք, որ ովքեր խախտում են, ապա նրանք թիմում չեն լինելու, ու այդպիսի խախտում եղել է: Ժիրայր Շաղոյանը վերջերս ասեմ՝ ճիշտ է՝ այնքան էլ լավ մարզավիճակում չէր, բայց դա նշանակություն չուներ, կարգապահական հարցերի պատճառով է, որ այստեղ չէ, բայց նա էլի մեր լավագույն ֆուտբոլիստներից է: Իմ կարծիքով՝ սրանից հետո ավելի կհավաքվի ու կհասկանա, որ ֆուտբոլում առաջնայինը թիմայինն ու կարգապահությունն է, ու հուսով եմ՝ Ժիրայրը դաս կքաղի սրանից, որովհետեւ հետագայում նա իհարկե պետք է համարլրի մեր տարբեր հավաքականների կազմերը:

- Մրցաշարին հետեւելու են եվրոպական սկաուտներ: Ձեր կարծիքով՝ կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք կարող են նրանց ուշադրությունը գրավել:

-  Այո՛, կան, շատ ֆուտբոլիստներ: Ես տարիներ շարունակ ասել եմ, որ մենք ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, շատ լավ ֆուտբոլիստներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ ճանապարհ ցույց տանք, վստահություն ցույց տանք, որ իրեքն էլ հավատան, որ իրենք կարող են: Ես անուններ չեմ տա, բայց, այո՛, մեր հավաքականում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք շատ հանգիստ կարող են խաղալ արտասահմանյան լավ թիմերում:

- Մրցաշարում հավաքականի պլան մինիմումը ո՞րն է, որից ցածր լինելու դեպքում արդյունքը գոհացուցիչ չի  լինի:

- Հիմա ոչինչ չեմ կարող ասել: Նորից կրկնում եմ՝ ամեն խաղում խաղալու ենք հաղթանակի համար: Ցանկացած պարտություն արդեն գոհացուցիչ չի լինի:

- Դուք նշել էիք, որ փորձելու եք ձեր ֆուտբոլը խաղալ այս ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, վերահսկել խաղը: Արդյո՞ք դա ռիսկային չէ՝ հաշվի առնելով, որ օրինակ, Իսպանիան էլ սիրում է գնդակին տիրել:

- Ոչինչ չենք փոխելու մեր խաղաոճի մեջ, փորձելու ենք մեր խաղը թելադրել: Ճիշտ է՝ եթե զգանք, որ հակառակորդը, օրինակ, պրեսինգ է անում, մենք ունենք 2-րդ պլան, թե ինչպես կդասավորենք խաղի ընթացքում: Բայց ամեն դեպքում թիմն ունի իր խաղաոճը եւ փորձելու է իր խաղաոճը թելադրել: Պաշտպանությունում նոր ֆուտբոլիստներ ունենք, որոնք փորձ ունեն, ինչն առավելություն կլինի այս խաղերում:

- Ձեր նշած խաղաոճում կարեւոր է նաեւ դարպասապահների գործոնը: Որքանո՞վ են լավ խաղում ոտքով: Ձեր կարծիքով՝ բավարա՞ր մակարդակի են այս մարցաշարի համար:

- Այո՛, իհարկե, երկար տարիներ արդեն աշխատում ենք հենց այս դարպասապահների հետ: Անգամ մարզումներ են լինում, որ դարպասապահներն ընդհանուր թիմի հետ են մարզվում, ֆուտբոլ են խաղում, տարբեր «կվադռատներ» են խաղում, այսինքն՝ դարպասապահներն այս գործընթացի մեջ են եղել ու ոտքով շատ լավ են խաղում:

Տպել
1126 դիտում

Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո 36-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Ծաղկաձորում գողության պահին 44-ամյա քաղաքացին ընկել է 3-րդ հարկից

Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում. պետնախարարը մասնակցել է արտադրամասի բացմանը

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից 3-ը Շիրակի մարզից են (լուսանկարներ)

Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնը կսպասարկի 16.000 շահառուի. աշխատանքն ավարտական փուլում է

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Կորոնավիրուսի 11 նոր դեպք Արցախում. նախարարությունը տեղեկացնում է ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների մասին

Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք իմ համերգին. բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան (տեսանյութ)

«Անվանականչ». 44-օրյա պատերազմում անմահացած արաբկիրցիներին նվիրված ֆիլմեր են նկարահանվել (լուսանկարներ)

ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգեր են ստացվել. կան տուժածներ

Կորոնավիրուսը չի նահանջում. մեկ օրում գրանցվել է 2.594 նոր դեպք և 6 մահ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը. Դուբայ կմեկնի հայկական պատվիրակությունը

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի որոշ հասցեներում և 5 մարզի տարբեր համայնքներում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիան կկրճատի կարանտինային շրջանը երկիր մուտք գործողների համար

Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Բելգիան արդեն 3 տարուց ավելի է գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են իրենց պատասխաններում Ռուսաստանի համար կարևոր կետերը․ Պուտին

Հոնդուրասի առաջին կին նախագահ Սիոմարա Կաստրոն պաշտոնապես ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․այրվել են հեռակառավարման վահանակներ, թվային սարքեր

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Իջևանում միջոցառումների շարքը սկսվել է դեպի Ազատամարտիկների հրապարակ հանդիսավոր երթով (լուսանկարներ)

15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Բանակի օրվան նվիրված միջոցառումները Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ծաղկեպսակի խոնարհմամբ (լուսանկարներ)

Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի․ նա հանդիպում է շվեդ երգչուհու հետ

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ․ բացահայտվել է 11 խախտում

Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից

Դու պետք է ապրես․ «Բազկամարդ»՝ գիրք հայ անկոտրում սպայի ու մարտիկի՝ Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին

Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում. պատգամավորները՝ ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի քայլի մասին

Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել է Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Սահմանին մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել Ադրբեջանի կողմից, որոնց հայկական կողմը չի պատասխանել. ՊՆ

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Պուտինը հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ, այնուհետ կանցկացնի անվտանգության խորհրդի նիստ

ՌԴ դեսպանի արտաքսման մասին ԱՄՆ-ի սպառնալիքները Լավրովը վիրավորանք է համարում

2 մարզերում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ