Երևան
12 °C
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին: Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ. համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի:
Դատավորներն այսօր Աջափնյակի նստավայրում դատավորների ընդհանուր ժողով են անում`դռնփակ կարգով։ Հայաստանում գործող 234 դատավորներից ժողովին մասնակցում են 190–ը։ Ժողովի ընթացքում բացի ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցից քննարկվելու է նաեւ Գրիգորյանի նամակը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք Գրիգորյանի նամակի վերաբերյալ, Մխիթար Պապոյանն ասաց, որ դեռեւս կարծիք չի ձեւավորել: Լրագրողների մյուս հարցին՝ սահմանադրական ճգնաժամ կա՞ Հայաստանում, թե՝ ոչ Պապոյանը պատասխանեց. «Ես նոր պատասխանեցի այդ հարցին, դա փոխկապակցված հարց էր»: Դատավորն ասաց, որ իր 10 տարին դեռեւս չի լրացել այդ պատճառով ինքը ԲԴԽ անդամի թեկնածուների շարքում չկա. «Նախ դեռեւս 10 տարին չի լրացել, որը օրենքի պահանջ է, եւ երկրորդ՝ Վերաքննիչ դատարանների հաստիքը ազատված չէ»,- պարզաբանեց Պապոյանը:
Դիտարկմանը, որ երեկ Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, այնինչ Վերաքննիչ դատարանը այն բեկանել էր, դատավորն ասաց. «ինքը շատ բարդ իրավաբանական խնդիր է, որի մասին խոսել ես այս պահին պատրաստ չեմ, անկեղծ ասած»: Անդրադառնալով ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթներին, Մխիթար Պապոյանն ասաց, որ այսօր Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում եւ դեռեւս վերջնական որոշում կայացված չէ: «Որքանով ես տեղյակ եմ, այսօր ընդհանուր ժոովում նաեւ այդ նամակն ենք քննարկելու»,- նշեց Մխիթար Պապոյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից, ինչից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ: Այսօր լրագրողների հետ զրույցում Պապոյանն ասաց, որ ինքը հարուցված քրեական գործի շրջանակում չի հարցաքննվել եւ տեղեկություն չունի ընթացքից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT