«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում պայմանագրային ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը կդառնա 2 տարի 3 ամիս

Այսօր կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն՝ տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում եւ սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետ, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, եւ 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, թե քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաեւ նախկինում կնքված պայմանագրերի վրա:

Նախարարի խոսքով՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:
Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում:

Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ. «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք»,- նշեց Հարությունյանը:

ՊՆ նախարարն էլ արձագանքեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով Տոնոյանին՝ նշեց. «Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչեւ 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլեւս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»:

Տպել
11449 դիտում

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

Արշակ Կարապետյանը հանդիպել է զոհված, անհայտ կորած, գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին

Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

Սառնաղբյուր գյուղում այրվել է պահեստավորած անասնակերը

ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Նորվեգիան «Մոդեռնա» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին․ Նորվեգիայի նորանշանակ դեսպան

Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին․ քննարկվել են փոխգործակցության նոր ուղղությունները

Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը․ անդրադարձել են տարածաշրջանային առաջնահերթություններին

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ (լուսանկարներ)

ԱԳ փոխնախարարն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարին․ քննարկվել է Երևանում կայանալիք հանդիպումը

Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը (լուսանկարներ)

Առողջապահության փոխնախարարը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, քննարկվել է պատվաստումների ընթացքը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել Է Ամերիկայի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Փոքր համայնքներում ընտրությունը քաղաքական գործընթաց չէր․ իրար աջակցելու, լավություն անելու համադրություն էր

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց. Միրզոյանը ԵԽ պատվիրակությանը

Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

«Դիմակայություն»՝ կորոնավիրուսի եւ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմ է նկարվել. վաղը կլինի պրեմիերան

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում (լուսանկարներ)

Եթե նախկինում «տասովշիկները» աշխատում էին 1-2 քաղաքական ուժի համար, այս ընտրությանը շատ ավելի մեծ հնարավորություն ունեին

Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց․ աշխատել է 17 կարգախումբ

Դավաճանության համար կասկածվող արցախցու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ԱՀ դատախազություն

Փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություններում գործում է «բարեկամ-ծանոթ» սկզբունքը. Կարեն Սարուխանյան

Նախագահն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ՄԻ հանձնակատարին․ կան համագործակցության լայն հնարավորություններ

Արարատում՝ 311 կգ, Արմավիրում 510 կգ մսի խմբաքանակ կոչնչացվի. ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ․ դրամը շարունակում է արժևորվել

Հնարավոր է՝ Պուտինը քովիդի դեմ պատվաստվի երրորդ անգամ

Տեղի է ունեցել նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. Դատախազություն

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Ոսկե մեդալ՝ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարին (լուսանկարներ)

Վստահ եմ՝ աշխատանքները նույն թափով ընթանալու են. Արարատի մարզպետը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Հայաստանը մասնակցում է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակմանը. Նարեկ Մկրտչյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող. ՀՀ ԶՈՒ-ն մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին (լուսանկարներ)

Անկախության հռչակումից 10 տարի անց Ստրասբուրգում՝ ԵԽ նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի պետական դրոշը. ԱԳՆ (տեսանյութ)

Չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ. «Բալասանյան դաշինք»

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

Եթե ուզում ենք տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, ապա գիտության մեջ ներդրումը պիտի սկսվի այսօրվանից. Քերոբյան

Ամենադժվարը անհետ կորածների հարազատների դեպքում է. հոգեբանական աջակցության ծրագիրը ՀՀ-ում կգործի մինչև դեկտեմբերի վերջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով