Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսում է ակտիվ աշխատանքային փուլը․ արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստատթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Այն ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Նիստերն էլ անցկացվելու են հատուկ աշխատասենյակում, որտեղ արվել են անվտանգությանն առնչվող բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր բոլոր արտահոսքերը կանխվեն։
Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ թեեւ հաստատել են հրավիրյալների ցանկը, բայց թե առաջինը ով պետք է ներկայանա նիստերին եւ պատասխանի պատգամավորների հարցերին՝ կորոշվի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Իսկ ուսումնասիրության առարկան ձեւակերպել են որոշակի հարցերի մեջ, օրինակ, թե 2016 թվականի ախրիլյան գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների, տեխնիկայի, սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել տարածքների ու զինծառայողների կորուստը, որո՞նք են տարածքների ու զինծառայողների կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն ու մեղավորները, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս ամիս արդեն կլինեն մարդիկ, որոնց իրենք կլսեն։ Հանձնաձողովի անդամները կոնկրետ հրավիրյալներին լսելու են ամբողջ կազմով, հընթացս առանձին-առանձին աշխատելու են փաստաթղթերի վրա։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նախ հասկանալ՝ ապրիլին ընդհանրապես ինչ է տեղի ունեցել, եւ եթե ունեցել ենք թերացումներ, ապա հիմա՝ տարիներ հետո, պետք է այդ պատճառներն ի հայտ բերելով ձեռնամուխ լինել դրանց վերացմանը։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ որպեսզի ուսումանսիրությունը լինի էֆեկտիվ, բացի հիմնական կազմից՝ տարվելիք աշխատանքներում ներգրավված են նաեւ հանձնաժողովի փորձագետները, անհրաժեշտության դեպքում հրավիրելու են նաեւ լրացուցիչ այլ փորձագետների, այդ թվում՝ գուցե հենց պաշտպանության նախարարությունից։
Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՆ-ում այս տարիների ընթացքում կարող էին որոշ փաստաթղթեր ոչնչացնել, ինչպես, օրինակ, վարչապետը հայտարարել էր, որ ԱԱԾ-ում ինչ-որ փաստաղթղեր արդեն ոչնչացվել են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․
«Մենք գիտենք, թե ինչ փաստաթղթեր պետք է ուսումնասիրենք, դրա համար ՊՆ-ի հետ համագործակցելու ենք ու պահանջելու ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ես մի բան գիտեմ իմ փորձից, որ եթե ոչնչացնում են, դրանց հետքերը չեն կարող ոչնչացնել,դա արդեն քրեական հետապնդման հիմք կարող է հանդիսանալ։ Պետք է հասկանալ, որ ինչպես մարտի մեկին փորձում էին կոծկել փաստաթղթերը, կեղծել եւ այլն, չէին մտածում, որ գալու է մի օր, երբ պետք է պատասպան տան։ Նույն Վահագն Հարությունյանը կեղծիքների համար փախել է, չէ՞, նախաքննական մարմնից, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը ապօրինի որոշումների համար փախած է, դա էլ հենց այսօրվա իրողությունն է, որ մնացած բոլորի համար պետք է դաս լինի, որ պետական ինստիտուտները պետք է ծառայեն իրենց նպատակներին եւ որեւէ խոչընդոտ պետք է չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընգծելով, որ այս հանձնաժողվներն աշխատում են ի նպաստ համապատասխան կառույցների եւ ոչ թե մահակի դեր են ստանձնում, այլ առողջացման դեր են կատարելու, ինչին պետք է օգնի նաեւ նախարարությունը։
Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործեր հարուցվեն։ Վերջինս արձագանքեց, որ կարող է ե՛ւ քրեական գործեր լինեն, կարող է՝ խրախուսման առաջարկներ, բայց մինչ այդ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել․
«Հստակ գնահատական դեռ չկա, չնայած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ կատարված են ուսումնասիրություններ, չնայած հասկանալի չէ՝ ինչու են գաղտնի պահվել։ Դա պետք է ներկայացնեին հասարակությանը, որպեսզի պատկերացումները լինեին հստակ։ Այսօր էլ շատ ծնողների մոտ հարցականներ կան, դրանք պետք է չլինեն, դրանք խոչընդոտ են բանակի առաջընթացին, որովհետեւ հասարակությունն է բանակի ամենակարեւոր ռեսուրսը, հասարաությունն է երեխաներին տալիս բանակին եւ պետք է վստահ լինի, որ իր երեխաներին տալիս է շատ կայուն, հիմնավոր ձեռքերի»։
Նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անդրանիկ Քոչարյանի մատնանշած՝ Սեյրան Օհանյանի ուսումնասիրությունը կա, նախարարությունում է ու այն կտրամադրեն քննիչ հանձնաժողովին։
Ինչ վերաբերում է հարցին՝ հրավիրյալները տեղյա՞կ են, որ իրենք պետք է պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չեն, բայց պետք է որ ենթադրեն․
«Իրենք պետք է հասկանան, որ հիմնական պատասխանատուները, որոնք առնչվել են ապրիլյան գործողություններին, այդ ցուցակում կլինեն։ Պետք է նայենք՝ ինչպիսի ընթացակարգ են անցել այդ ժամանակ կայացրած ոոշումները, ինչքանով են համապատասխան եղել իրավիճակին։ Իհարկե, մենք ունեցել ենք հերոսապատում, դա եղել է անպայման, ոչ մեկը չի կասկածում, որ մեր զինված ուժերն արել են անհնարինը, կարողացել են դիրքերի մեծ մասը պահել, ինչը դա մարտական խնդիր է եղել։ Բայց ունեցել ենք նաեւ կորուստներ, հանրության մոտ բազմաթիվ հարցրեր են առաջացել, մենք պետք է կարողանանաք դրանք բարձր մակարդակով ի հայտ բերել մեր եզրակացությունների մեջ»։
Մեր հարցին՝ եթե հրավիրյալներից որեւէ մեկը հրաժարվի ներկայանալ նիստերին կամ պատասխանել հուզող հարցերին, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրավական առումով կարող են չներկայանալ, բայց հարցն այնպիսին է, որ չներկայանալը բարոյական տեսանկյունից բացառվում է․
«Բացառում եմ, որ չներկայանան, այսինքն՝ խոչընդոտ հանդիսանալ նման հանձնաժողովի աշխատանքների՞ն։ Եթե պաշտոնյա է, նշանակում է, որ չի աջակցում մի պրոցեսի, որը հանդիսանում է բացահայտման անհրաժեշտ գործընթա՞ց, բարոյական առումով չեմ պատկերացնում, որ չգան։ Բարոյական պատասխանատվությունն ավելին է, քան իրավականը, ավելի հեշտ է խուսափել իրավական պատասխանատվությունից, քան բարոյական։ Այս հարթության մեջ սա առաջին անգամ է, որ հանձնաժողվն ուսումասնիրում է մի բան, որը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մեր երեխաներին, զոհվածներին»։
Մեր դիտարկմանը, որ, ինչպես ինքն է նշում, Միքայել Հարությունյանը արդեն իսկ փախած է, չե՞ն կարող այլ պաշտոնյաներ էլ ուղղակի փախչել, չներկայանալ, չպարզաբանել տարբեր հարցեր, Քոչարյանն արձագանքեց․
«Դա պատիվ չի բերում ոչ իրեն, ոչ իր ընտանիքին։ ՀՀ պաշտպանության նախարարը փախած է․․․ Այսինքն, մարդը պետք հպարտանար, որ աստված իրեն շանս է տվել մասնակցել մեր երկրի հերոսապատմանը, օր առաջ պետք է գար նախաքննական մարմիններին բացատրություններ տար, բայց հիմա ի՞նչ, ամբողջ կյանքը փախավ, կենսագրության մեջ գրելու են՝ մենք 1990-ականներին ունեցել ենք ՌԴ-ից Հայաստան եկած զինվորական, որն ունեցել է մասնակցություն մեր հաղթանակների կամ բանակաշինության մեջ, մեկ էլ փախել է, որովհետեւ բանակն օգտագործել է սեփական ժողովրդի դե՞մ։ Դա պատվաբեր չէ, այսօր փախնելու ժամանակներն անցել են, եկել է ճիշտը գտնելու եւ ֆիքսելու ժամանակը»։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ այս տարիներին ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հրապարակումները, բոլոր ֆիքսված տեսակետները ուսումնասիրելու են, եւ եթե նույնիսկ որեւէ հրավիրյալ չներկայանա, իրենք կարողանալու են գտնել հանրությանն այս տարիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները․
«Եթե ես կարողացել եմ նախորդ իշխանության ժամանակ փաստեր գտնել հենց մարտի մեկի վերաբերյալ, ապա այսօր, երբ իշխանության ներկայցուցիչ եմ եւ կարեւոր հանձնաժողովի նախագահ, չկասկածեք։ ՀՀ վարչապետի կողմից այս հանձնաժողովի անհրաժեշտության մասին ձեւակերպում կա, այս աշխատանքների կարեւորությունը քաղաքական առաջանահերթություն է, դրանից հետո կգտնվի որեւէ պաշտոնյա, որն այս կարեւոր քաղաքական գորընթացին դե՞մ կգնա, հնարավոր չէ»,- եզրափակեց ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT