Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը պատրաստվում է ծանր փորձության: Հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկում է այս տարիքային խմբի Եվրոպայի 2019 թ. առաջնությունը, որում ՀՀ-ին բարդ պայքար է սպասվում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսեց իր սաների մարզավիճակի ու տրամադրության մասին:
«Կարող եմ ասել, որ շատ լավ տրամադրված են: Մարզավիճակն էլ արդեն կարելի է ասել՝ լավ է: Վերջին 2 խաղերը ՀՀ Բարձրագույն խմբի թիմերի հետ (խմբ. նկատի ունի «Լոռիի» ու «Ալաշկերտի» դեմ խաղերը) ցույց տվեցին, որ պատրաստ են»,- ասաց նա:
Եվրո 2019-ի վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտվել է A խմբում: Դա մահվան խումբն է, որտեղ ընդգրկվել են նաեւ Իտալիան, Իսպանիան եւ մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիան: Ոսկանյանն ընդգծում է, որ իր ֆուտբոլիստները պետք է գիտակցեն, որ սա իրենց համար իրենց դրսեւորելու մեծ հնարավորություն է:
«Նրանց տրամադրելը մենք ավելի շուտ ենք սկսել: Վիճակահանությունից հետո էլ ասացի, նույնը տղաներին եմ ասել, որ, եթե մեզ բախտ է վիճակվել, ու խաղում ենք եզրափակչում, ուրեմն ուրիշ տարբերակ չկա, ամեն կերպ պետք է պատրաստ լինենք խաղալու ու ամեն ինչ, ինչ ունենք չունենք, պետք է ներդնենք: Սա մեծ շանս է բոլորի համար, որ իրենց, մեր երկիրը լավ ներկայացնեն ու վաղը մյուս օր մեր շատ երիտասրադներ կարող է գնան՝ արտասահմանյան թիմերում խաղալու»,- ասաց նա:
B խմբում ընդգրկված են Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Ֆրանսիան: Ոսկանյանը կարծում է, որ մրցաշարի ֆավորիտն իրենց խմբից է: Նշում է, որ գլխավոր ֆավորիտը կլինի A խմբի հաղթողը, անգամ եթե դա լինի Հայաստանի հավաքականը:
«Ինձ թվում է՝ այո՛, մեր խմբից կլինի, ցույց կտան խաղերը: Եթե մենք հաղթենք խմբում, ուրեմն մենք կլինենք»,- ասաց նա:
Մարզիչը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են ամեն խաղում հաղթանակի հասնելու համար: Նա նաեւ խնդրեց երկրպագուների աջակցությունը: Կոչ արենց անպայման այցելել մարզադաշտ:
«Միայն կոչ կանեմ՝ թող երկրպագուները գան, ոգեւորեն մեր տղաներին: Մեր տղաներին շատ պետք է ոգեւորել, որպեսզի նրանք էլ հավատան իրենց ուժերին ու լավ ներկայացնեն մեր երկիրը»,- ասաց նա:
Եվրո 2019-ի բացման խաղում հուլիսի 14-ին Հայաստանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Իսպանիային: Հանդիպումը սկսվելու է 18:45-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT