Երևան
12 °C
Օրեր առաջ կապիտան Սերգեյ Համբարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր իր երկու որդիների առողջական խնդրի, ընտանիքի ծանր սոցիալական դրության եւ միլիոնների հասնող վարկերի մասին: ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատար կապիտան Համբարյանն օգնության խնդրանքով դիմել էր ՀՀ համապատասխան գերատեսչություններին, պաշտոնյաներին եւ բարերարներին:
Սերգեյ Համբարյանը Ստեփանավան քաղաքի բնակիչ է, ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Համբարյանը պատմեց, որ 7 եւ 4 տարեկան տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացում եւ հորմոնային խնդիրներ են: 7-ամյա Ալեքսանդրի եւ 4-ամյա Աշոտի բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Հայաստանում, պարզապես բավականին երկարատեւ պրոցես է: Մինչեւ չափահաս դառնալը տղաները պետք է պարտադիր բուժում ստանան:

Լուսանկարում՝ 7-ամյա Ալեքսանդրը
Լուսանկարում՝ 4-ամյա Աշոտը
Սերգեյ Համբարյանը հայտնեց, որ երկու երեխաների բուժման համար ամսական մոտ 200 հազար դրամ է ծախսում, եւ 700 հազար դրամ էլ վարկ վճարում: Կապիտանի աշխատավարձն այս պահին չի գերազանցում 235 հազար դրամը:
«Այս ընթացքում որոշ չափով եղբայրներս են օգնել, բայց հսկայական պարտքերի տակ եմ ընկել: Սրանից մի 12 տարի էլ պետք է, որպեսզի կարողանամ որդիներիս բուժումը շարունակել տալ: Պահանջվող դեղերը Հայաստանում շատ թանկ են, Վրաստանից եմ առնում: Մեծս 28 օրը մեկ սրսկվում է, ամենօրյա դեղեր օգտագործում, իսկ փոքրս օրը 6 կոճակ խմում»,-հայտնեց Համբարյանը, ասելով, որ երեխաներն ընդհանուր առմամբ լիարժեք կյանքով են ապրում, պարզապես եթե մեկ օր չօգտագործեն անհրաժեշտ դեղամիջոցները՝ ծանր հետեւանքներ կունենա: Դուստրը 6 տարեկան է, բարեբախտաբար որեւէ առողջական խնդիր չունի:
Կապիտան Համբարյանից հետաքրքրվեցինք, թե իր ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո համապատասխան գրեատեսչություններից կամ այլ անձանցից արձագանք եղե՞լ է. պարզվեց՝ վերջինիս զանգահարել են պաշտպանության նախարարությունից, նաեւ քաղաքացիներ:
«Զանգել են նաեւ տարբեր քաղաքացիներ. այս մի քանի օրվա ընթացքում արդեն 150 հազար դրամ գումար է հավաքվել: Բոլորից էլ շատ գոհ եմ, կարող եմ ասել, որ հասարակ քաղաքացին ավելի շատ է մտահոգված իմ խնդրով քան համապատասխան մարմինները որոնց ես դիմել էի»,-ասաց նա:
Կապիտան Համբարյանը նշեց, որ մոտավորապես 4-ից 5 անգամ նախկինում դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, սակայն աջակցություն չի ստացել: «Բոլորի պատասխաններն էլ ունեմ. հայտնում են, որ ըստ օրենքի ոչինչ չեն կարող անել, բայց այդ օրենքն էլ հո իրենք են ստեղծել: Իրենք ուղղակի չեն ուզում խնդիրը լիարժեք հասկանալ եւ որեւէ աջակցություն տալ»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ իր տարածած տեսանյութում Համբարյանը հայտնել էր, որ երեխաների բուժման համար արդեն 15 միլիոն դրամ վարկ ունի եւ այլեւս ոչ մի ելք չի տեսնում: «Փառք աստծո, երեխաներիս կարողացել եմ պահել առ այսօր, բայց հիմա այնպիսի իրավիճակում եմ հայտնվել, որ այլընտրանք չունեմ: ...Հայրս նույնպես՝ 27 տարի շարունակ ծառայել է զինվորական համակարգում. Ստեփանավանում ապրում եմ պետության կողմից հատկացված բնակարանում, որեւէ սեփականություն չունեմ: Կոչումով կապիտան եմ, ծառայության ընթացքում ստացել եմ բազմաթիվ պարգեւներ: Հայոց բանակի սպան չպիտի այս օրն ընկնի, հայոց բանակի սպան պիտի ուժ ու եռանդ ունենա, որպեսզի կարողանա հայրենիքը պահել, իսկ հայրենիքը սկսվում է տնից: Ամեն ամիս իմ աշխատավարձից 1000 դրամ փոխանցում եմ զինվորականների ընտանիքներին. այսօր նույն կարգավիճակում ես եմ հայտնվել: Կներե՛ք ինձ, ժողովո՛ւրդ ջան, կեներե՛ք ինձ, կառավարությո՛ւն, կներե՛ք ինձ, Պաշտպանության նախարարությո՛ւն, բայց իրավիճակն այսօր այսպիսին է: Հարցը շատ խորքային է ու շատ ծանր: Ես չեմ խուսափում վարկերի մուծումներից, չեմ ուզում ինձ մուրացկանություն տաք: Ուզում եմ ինձ օգնեք, որ ոտքի կանգնեմ, որ ընտանիքս չկործանվի: Պարտադիր չէ, որ մարդ գնա իրեն մոստից գցի, հետո ասեն՝ մեզ որ դիմեր կանեինք, օգնեք հիմա, ես ձեր կարիքն ունեմ».- ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր նա:
Մեր զրույցում Համբարյանը նշեց, որ նախկինում էլ երկու անգամ դիմել է Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Տիգրան Սարգսյանին, բարերարներին, սակայն տեղյակ չէ, թե նրանց հասցեագրված նամակները տեղ հասել են, թե ոչ, քանի որ մինչեւ օրս պատասխան չի ստացել:
«Բարերարներից դեռ ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել: Ես չեմ կարող ասել, թե ինձ որքանով կաջակցեն: Դիմել եմ նաեւ վարչապետ Փաշինյանին, բայց գիտեմ, որ ինքը մենակ չի կարողանա ինձ ժամանակ տրամադրել եւ օգնել, ուղղակի նրա նշանակած պաշտոնյաները պետք է բարեխիղճ գտնվեն հեղափոխություն արած ժողովուրդի հանդեպ: Եղել են պաշտոնյաներ, ուղղակի հիմա անուններ տալ չեմ ուզում, որ զանգել եմ անգամ հեռախոսին նորմալ չեն պատասխանել, իբր շատ զբաղված են: Այդ նույն մարդիկ էին, որ ընտրություններից առաջ ասում էին՝ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք, ես չտեսա, որ մի անգամ մեր կողքին լինեին»,-ասաց Համբարյանը:
Կապիտան Սերգեյ Համբարյանի խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց պաշտպանության նախարարությունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պետության կողմից ՊՆ-ին հատկացված միջոցներով նման տիպի աջակցություն չի նախատեսվում:
«Երեկ Սերգեյ Համբարյանին հրավիրել էին ՊՆ, համապատասխան փաստաթղթերով, որպեսզի ստուգեին, հասկանային, թե իրականում ինչ վիճակ է եւ արդյոք ասածները իրականության համապատասխանում են »,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյոք կարո՞ղ է ծառայողը որեւէ ակնկալիք ունենալ այդ հրավերից եւ ի վերջո դա ինչ նպատակով է արվել. «Ոչինչ չեմ բացառում: Չեմ կարող ասել, թե ինչ կարող է ակնկալել ծառայողը, բայց մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՊՆ-ն, ցավոք սրտի, չունի միջոցներ ո՛չ զորացրված, եւ ո՛չ էլ ծառայող սպաների նման խնդիրների համար: ՊՆ-ն օգնության այդպիսի չափաբաժինների կամ հնարավորությունների չի տիրապետում»,-եզրափակեց Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT