Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում որեւէ գործարան չկա. մեկնում են արտագնա աշխատանքի (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքը 23000 բնակիչ ունի: Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսական աշխատանքներն են: Գործարաններ մարզկենտրոնում առհասարակ չկան: Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանի խոսքով՝ աշխատատեղերի բացակայությունը բնակչությանը ստիպում է մեկնել արտագնա աշխատանքի. «Գավառում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով ու առեւտրով, մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, բայց տարվա ավարտին հետ են վերադառնում»: Փոխքաղաքապետն ասում է, որ մարզկենտրոնի հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է. «ԽՍՀՄ տարիներին ունեցել ենք 18 արդյունաբերական կենտրոններ, որտեղ 20 հազար բանվոր է աշխատել, բայց սովետի փլուզումից հետո ամբողջը քանդվեց ու այլեւս չշահագործվեց»: Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գավառեցիների թիվ մեկ խնդիրը բերքի մթերումն է: Համայնքում բացարձակապես չկան ոչ կաթի, ոչ պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարաններ: Կաթը մթերվում է միայն Երեւանի մի քանի ընկերությունների կողմից, իսկ տեղում մթերում ու վերամշակում պարզապես չի իրականացվում. «Մարդիկ այսօր հողագործություն են անում, գումարներ ծախսում, աշխատանք տանում, բայց էս տեղումները, կարկտահարության վերջին դեպքերը մեծ հարված էին բնակիչներին, հակակարկտային կայաններ չկան տեղադրված, մարդիկ հիասթափվում են, բայց հաջորդ տարի ուզած-չուզած նորից մշակում են՝ հույսը դնելով Աստծո վրա»:

Սրան զուգահեռ, ինչպես փոխքաղաքապետը նշեց, իրենք քայլեր են ձեռնարկում ոռոգման համակարգը բարելավելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Ոռոգման ցանցը համայնքի վրա է դրված՝ պետական դոտացիայի միջոցներով: Համայնքի բյուջեն սեփական եկամուտներով ու պետական դոտացիայով շուրջ 600 մլն դրամ է կազմում:

Ներկայումս կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում է մի քանի փողոցերի կապիտալ ասֆալտապատում, փոխարինվում են գլխավոր հրապարակի շատրվանները: Համայնքի ղեկավարի տեղակալն ասում է, որ այս տարվա սուբվենցիոն ծրագրերի պայմաններից իրենք գոհ են՝ կառավարությունը պայմաններ է ստեղծել, որ համայնքները իրենց հնարավորությունների սահմաններում կարողանան մասնակցել ու ծրագրեր իրականացնել. «Էն, ինչը մենք չէին կարող մեզանով անել, այսօր պետության աջակցությամբ շատ լավ անում ենք, հրապարակի բարեկարգումը նախորդ տարի սկսեցինք, մնացել է միայն շարվանները, դա էլ այս տարվա սուբվենցիոն ծրագրով ենք անում: Տարեվերջին կունենանք գեղեցիկ ու բարեկարգ հրապարակ, բայց նախորդ տարիներին այսպես չէր, հիմա շատ է ազատականացվել ու թափանցիկ դարձել, ինչի վառ ապացույցը նաեւ մրցույթներին ակտիվ մասնակցությունն ու մրցակցությունն է»:

Տպել
2024 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան